Նայել RSS հոսքը

Davo'o

Մադրիդը տրանսֆերային պատուհանի ավարտից հետո

Գնահատել այս գրառումը
Կանխատեսում.
Դե ինչ, մենք երջանիկ էինք, երբ նա հեռանում էր, բայց այժմ ուրախանում ենք նրա վերադարձի կապակցությամբ: Ֆլորենտինո Պերեսը վերադառնում է...Ֆլորենտինոն՝ հանրահայտ Զիդանների ու Պավոնների քաղաքականության հիմնադիրը: Մենք արդեն ունենք նոր մարզիչ ի դեմս Պելլեգրինիի, շուտով կլինեն նաև առաջին Զիդանները: Եկեք պատկերացնենք մեր թիմի մեկնարկային կազմը հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Պելլեգրինին, որն իր ողջ կյանքում 4-4-2 է խաղացել, այսպիսի օպտիմալ կազմ կունենա: -

------Դավիդ Վիլյա-------------Իգուային------

-------------------------Կակա-----------------------------

---Ռիբերի----------------------------Ռոնալդու------------

------------Չավի Ալոնսո--.---------

Կլիշի----------- -Գարայ-----Պեպե------Ռամոս

----------------Իկեր Կասիլյաս (ա)--------------------

Այստեղ ինձ դուր չի գալիս Ռոբբենի ու Ռաուլի փոխարինումը Ռիբերիով ու Վիլյայով:
Ի՞նչ կարծիք ունեք այս թիմի մասին և ինչի՞ կարող է հայտնել այս կազմը, ըստ Ձեզ:

Ֆլորենտինոն, անկասկած, չի մոռանա նաև Պավոնների մասին: Սակայն այն տարբերությամբ, որ նա պատրաստվում է ... գնել Պավոններ: Խոսքը «Խետաֆեի» ֆուտբոլիստ Գրաներոյի, «Ալմերիայում» հանդես եկող Նեգրեդոյի և «Վալենսիայում» խաղացող 21-ամյա Մատայի մասին է:

Ուղարկել «Մադրիդը տրանսֆերային պատուհանի ավարտից հետո"» Digg-ին Ուղարկել «Մադրիդը տրանսֆերային պատուհանի ավարտից հետո"» del.icio.us-ին Ուղարկել «Մադրիդը տրանսֆերային պատուհանի ավարտից հետո"» StumbleUpon-ին Ուղարկել «Մադրիդը տրանսֆերային պատուհանի ավարտից հետո"» Google-ին

Թարմացել է 04.06.2009, 21:33 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Yellow Raven-ի ավատար
    Ռեալի կազմը նոյեմբերին`

    --------------------Կասիլյաս-----------------
    -Հայնցե---Մետցելդեր--Ռ.Բրավո--Ռամոս
    ------------Դիարա----Դիարա---------------
    Ռոբբեն------------Սնեյդեր----------Դրենտե
    -----------------Գագո--------------------------


    Ուրիշ բան չեմ էլ սպասում
  2. REAL_ist-ի ավատար
    շատ հարձակվողականա, հենակետային գոտում պետքա 2 հոգի լինեն, մեկը խաղ սարքող, մյուսը ավիրող
    ինչ մնումա եզրերին, Ռեալում կամ Ռիբերինա լինելու կամ Ռոնալդուն+ Կակա
  3. Մարկիզ-ի ավատար
    Ու՞ր է Ռաուլը (…

    Ինձ չի թվում, որ Ռեալին կհաջողվի ձեռք բերել այդքան խաղացողների, այն էլ այդպիսի խաղացողների: Մեկ- երկու հոգի, ոչ ավել:

    Իսկ ինչ վերաբերվում է սխեմային: Տեսականորեն եմ ասում: Եթե այդպես փորձեն խաղալ, ապա Ռեալը շատ արագ կդառնա այն Ռեալը, ինչպիսին մի քանի տարվա առաջվանն էր, երբ խաղում էին Ֆիգոն, Զիդանը, Բեկհեմը, Ռաուլը, Օուենը, Ռոնալդոն… Չկար թիմային խաղ: Ֆուտբոլիստների անհատական ունակությունների շնորհիվ թիմը բարձր տեղեր էր գրավում, բայց հզոր տակտիկական սխեմա ունեցող թիմերի հետ խաղում պարտվում էր:
  4. Yellow Raven-ի ավատար
    Ռաուլը ում էլ առնեն խաղալուա...
  5. Ambrosine-ի ավատար
    ուր է Ռաուլը?

    հավերժ ՌԱՈՒԼ
  6. Սերխիո-ի ավատար
    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից
    Ռեալի կազմը նոյեմբերին`

    --------------------Կասիլյաս-----------------
    -Հայնցե---Մետցելդեր--Ռ.Բրավո--Ռամոս
    ------------Դիարա----Դիարա---------------
    Ռոբբեն------------Սնեյդեր----------Դրենտե
    -----------------Գագո--------------------------


    Ուրիշ բան չեմ էլ սպասում
    Ռ.Բռավոն 3 տարի ա,որ գնացել ա