Նայել RSS հոսքը

Ներսես_AM

Անհայտ խռովարարը

Գնահատական. 6 ձայն, 4.33 ընդհանուր:
Մեր՝ հայերիս, համար 80-ականների վերջը ասոցացվում է միայն Շարժման, Ղարաբաղի, երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման հետ: Մի կողմից դա հասկանալի է, քանի որ այդ կարճ ժամանակում այնքան կարևոր և շրջադարձային բաներ են տեղի ունեցել մեր համար:
Երևի թե քչերս գիտենք, համենայն դեպս ես այսօր իմացա, որ 89 թվականին, հեղափոխության եզրին էր հայտնվել նաև մյուս կոմինիստական հսկան, Չինաստանը: Այնտեղ ոգեշնչված ԽՍՀՄում Գորբաչովի կողմից իրականացվող ռեֆորմենրից, ուզում էին նույնը կրկնել իրենց երկրում: Ուսանողական ցույցերի գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան 1989թ. ապրիլի 15 - հունիսի 4ը, երբ շարժման մասնակիցները վրանային ավանի վերածեցին Պեկինի կենտրոնական հրապարակը՝ Տյանանմենը, թարգմանաբար «Երկնային հանգստության դարպասներ»: Արդյունքում ցույցերը ճնշվեցին, տարբեր տվյալներով զոհվել է 300-3000 մարդ(պաշտոնական 241), Չինաստանում տաբու է դրված այս ցույցերի մասին ցանկացած ինֆորմացիայի տարածման վրա ու խիստ պատժելի է:
Ինչևէ շատ չերկարացնեմ, համապատասխան ինֆորմացիան ինտերնետում հեշտ է գտնել: Ինչից սկսվեց այս գրառումս, որ 20 տարի առաջ ուղիղ այսօրն է նկարահանվել աշխարի ամենահայտնի լուսանկարներից մեկը: Ահա սա է, լուսանկարի անունը «Անհայտ խռովարարը»



Այդ մարդը մոտ կես ժամ միայնակ կանգնեցրել էր ամբողջ տանկային շարասյունը:

Մինչև հիմա Չինաստանից դուրս ոչ ոք չգիտի նրա անունը, ինչ է եղել նրա հետ, արդյո՞ք կենդանի է թե ոչ: Բացարձակ ոչինչ…

Իսկ նա հերոս է....




Հ.Գ. կարճ վիդեո յութուբում http://www.youtube.com/watch?v=9-nXT8lSnPQ

Աղբյուրներ՝ http://markgrigorian.livejournal.com/368456.html
http://ru.wikipedia.org/wiki/События..._1989_года

Ուղարկել «Անհայտ խռովարարը"» Digg-ին Ուղարկել «Անհայտ խռովարարը"» del.icio.us-ին Ուղարկել «Անհայտ խռովարարը"» StumbleUpon-ին Ուղարկել «Անհայտ խռովարարը"» Google-ին

Մեկնաբանություն

  1. Rhayader-ի ավատար
    Հիմար, որի չափ հիմար թող երազեն լինել շատերը: Ես՝ այդ թվում
  2. Ներսես_AM-ի ավատար
    Հիմա՞ր:
  3. Ձայնալար-ի ավատար
    Հզոր ա
    Կարծեմ Վազգեն Ա կաթողիկոսն է նման մի բան արել, երբ սովետական իշխանությունները փորձել են էջմիածինը քանդել:
  4. Rhayader-ի ավատար
    Ներսես_AM դա մի հիմարություն ա, որ պակասում ա շատերին:

    Ձայնալար Ճիշտ ես կարծում, ես էլ եմ նման բան հիշում:
  5. Amourchik-ի ավատար
    դե չինացիրները ուրիշ են էլի հո զոռով չի, հզոր են