04.06.2009, 10:36 (3907 Դիտումներ)
1. Երիտասարդներին նախանձախառն քննադատելու փորձերը սմքածության սկիզբն են:
2. Համակարգի թերությունները խոստովանելով և դրանք վերացնելու համար տեսանելի այլընտրանքային լուծումները չառաջարկելով՝ համակարգը բարելավել փորձող անհատներին հանգիստ քննադատելն առնվազն հետադիմական է և հարմարվողական, եթե ոչ՝ անբարոյական:
3. Խնդիրը տեսնելով և լուծումներ չգտնելով՝ համակարգը և այն փոխել ցանկացող բոլոր մարդկանց միաժամանակ բորբոքված քննադատելն անճարության գագաթնակետն է:
Խնդիրը երբեմն ոչ թե անտեղյակությունն է, այլ համատարած հուսալքվածությունը: Ո՞վ եք դուք, եթե բոլորին ոչխար համարելով՝ չեք կարողանում կառավարել այդ ոչխարներին, ի՞նչ հիմքերով եք մյուսներին անմիտ համարում, եթե խնդիրը մանրամասն ներկայացնելով՝ չեք տեսնում լուծումը...