Նայել RSS հոսքը

Cassiopeia - W կամ M

Կարոտել եմ ակումբը ...

Գնահատական. 2 ձայն, 2.50 ընդհանուր:
Կարոտել եմ ակումբը, այն ակումբը, որ գոյություն ուներ ընդամենը մեկուկես-երկու տարի առաջ: Կարոտել եմ այն համերաշխությունը, որ կար մեր ակումբցիների ընկերախմբում: Կարոտել այն օրերը, երբ կազմակերպված հանդիպման կոնկրետ ժամին գնում էին ընդամենը մի-երկու հոգի ու մեկ ժամից ավել սպասում, թե երբ կհավաքվեն մնացած անդամները, և հետո գնում էինք Square One, պաղպաղակ պատվիրում (մեկ բաժինը երկուսի մեջ բաժանված), այնտեղ նստում մինչև ուշ գիշեր… Չէ, ինչ-որ տեղ ստեցի, կարոտել եմ հենց ակումբցիների ընկերախումբը, որը դեռ պառակտված չէր, ինչպես հիմա…
Չեմ հասկանում, քաղաքականությունն ավելի՞ հզոր էր, քան մեր ընկերախումբը, թե՞ հենց մեր ընկերախումբն էր իլյուզիա, որ այդքան շուտ անհետացավ: Չնայած, չէ, մեր ընկերախումբը դեռ ինչ-որ չափով ուժեղ է, քանի որ մեզանից շատերի ջանքերով, գոնե կողքից նայողի համար այն գոյություն ունի:
Շատ լավ եմ հիշում, 2008-ի ամանորյա հանդիպումներից մեկի ժամանակ մեր շատ սիրելի ակումբցու հայրը ուրախացավ մեր ընկերությամբ ու մաղթեց, որ քաղաքականությունը երբեք չքայքայի այն (մատնացույց անելով այն հանգամանքը, որ հենց ինքն ունի քաղաքական այլ հայացքի տեր լավ ընկերներ): Սակայն կարծես թե այդ մաղթանքն այդպես էլ անիրական կմնա: Քաղաքականությունն ավելի հզոր էր:

Ուղարկել «Կարոտել եմ ակումբը ..."» Digg-ին Ուղարկել «Կարոտել եմ ակումբը ..."» del.icio.us-ին Ուղարկել «Կարոտել եմ ակումբը ..."» StumbleUpon-ին Ուղարկել «Կարոտել եմ ակումբը ..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Chuk-ի ավատար
    Այժմ կան բազում ընկերախմբեր ու դրանցից ոչ մեկը քաղաքական չի: Բոլոր ընկերախմբերում էլ կան տարբեր քաղաքական հայացքներ կրողներ: Օրինակ հիմա իմ լավագույն ընկերներից մեկը՝ ակումբից, թույլ տուր անունը չտալ, ունի ռադիկալ այլ քաղաքական հայացքներ, քան ես: Ու դա մեզ ԲՈԼՈՐՈՎԻՆ չի խանգարում: Այս խոսակցություններն են, որ տարածվում են ու պառակտում մտցնում: Դու գոնե մի տրվիր դրանց, դրանք ընդամենը բամբասանք են:
  2. Փոքրիկ-ի ավատար
    Չուկ, ախր վերջերս, երբ մտնում եմ ակումբ, գրեթե բոլոր անդամները քաղաքականության բաժնում են, 48 անդամ միաժամանակ մի թեմայում, չհաշված հյուրերը... հետո էլ մարդիկ ասում են մենակ զրուցարանում եք գրում... բա էլ որտե՞ղ գրես, եթե բոլորը իմ բանի մասին են մտածում. «պայքա՛ր, պայքար մինչև վերջ...»
  3. Yellow Raven-ի ավատար
    Փոքրիկ` չեմ կարծում,թե բացի Զրուցարանից մենակ Քաղաքականություն բաժնում են գրառումներ կատարվում
  4. Chuk-ի ավատար
    Մեջբերում Փոքրիկ-ի խոսքերից
    Չուկ, ախր վերջերս, երբ մտնում եմ ակումբ, գրեթե բոլոր անդամները քաղաքականության բաժնում են, 48 անդամ միաժամանակ մի թեմայում, չհաշված հյուրերը... հետո էլ մարդիկ ասում են մենակ զրուցարանում եք գրում... բա էլ որտե՞ղ գրես, եթե բոլորը իմ բանի մասին են մտածում. «պայքա՛ր, պայքար մինչև վերջ...»
    Փոքրիկ, այն որ շատերի համար արդեն տարիուկես է ամենակարևոր թեման քաղաքականությունն է շատ ցավալի է, որովհետև դա նշանակում է, որ երկիրը խայտառակ վատ վիճակում է: Ու այո, կա որոշակի լարվածություն, այո՛, կա որոշակի տարանջատում, սակայն ոչ այն գույներով, ինչ գույներով ներկայացվում է ոմանց կողմից, ու որի տրամադրության տակ ընկել է սիրելի ընկերս՝ Վեռան:
  5. Djavaxhq-ի ավատար
    Վեն Ջան էս ինչ տխուր բլոգ ես բացել,
  6. Ձայնալար-ի ավատար
    Վեր ջան, հաստատ իմացի, որ Ենի ազերբայջան կուսակցությանն էլ անդամագրվես, մեկա քեզ ակումբում սիրելու են, ու հաստատ իմացի, որ մարդիկ կան, որ իրենց անառողջ պահվածքի պատճառով չեն ընդունվում այս միջավայրում, դրանից սկսում են ավելի հիվանդագին վարք ցուցաբերել ու ավելի վատ կարծիք են ձևավորում իրենց մասին, իսկ ամենավերջում, որ տեսնում են էլ ճար չկա իրենց քաղ. հալածյալ են ձևացնում:
  7. Ձայնալար-ի ավատար
    Մեկել կավելացնեմ, որ մինչև 2008 փետրվարի 19-ը ես ընդգծված հակալևոնական վարք եմ ունեցել ակումբում ու մի գրամ բացասական վերաբերմունք իմ նկատմամբ չեմ զգացել, ոչ Չուկի, ոչ մյուսների կողմից:
  8. Աթեիստ-ի ավատար
    Ձայ ջան, ստեղ արդարանալ չէր պետք։
    Եթե կարդաս Վերայի գրառումները, կտեսնես որ նրան այս թեմային արդեն վաղուց է անհանգստացնում։ Այսինքն պետք չի այս գրառումը կապել կոնկրետ մարդկանց ու դեպքերի հետ։
    Պատկերացրու տանը երեխայի ծնողներն ամբողջ օրը իրար հետ վիճում են, իսկ երբ երեխան խնդրում է դադարեցնել, երկու կողմերը սկսում են իրար մեղադրել։
  9. Cassiopeia-ի ավատար
    Սիրելի Չուկ․․․
    Հիշո՞ւմ ես 2006-2007 թվականներին ակումբի ուղղվածությունը, այն վեհ գաղափարները, որոնք թև էին տալիս մեզ․․․ (ՀԿ, բարեգործական ծրագիր, ակումբցիների ստեղծագործությունների ժողովածուի ստեղծում և այլն)․․․ Ո՞ւր մնացին դրանք։ Ինչ քաղաքականությունն "հիմնավորվեց" ակումբում, Ակումբը պարզապես դադարեց իր նպատակային ուղով առաջ ընթանալ։
    Ակումբի հիմնական գաղափարներից մեկը` ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՅԱՏԱՌ ԻՆՏԵՐՆԵՏ, հիմա ի չիք է դառել մեր ակումբցիների ձեռքում, նրանք հայոց լեզուն օգտագործում են միմյանց անտեղի վիրավորելու, փողոցային ու հայհոյանքներով համեմված գրառումներ կատարելու համար (չեմ կարծում միայն հայերեն տառերով գրված բառերը նկատի ունի այս գաղափարախոսությունը)։
    Ասա, որ սխալ եմ։
  10. Chuk-ի ավատար
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Սիրելի Չուկ․․․
    Հիշո՞ւմ ես 2006-2007 թվականներին ակումբի ուղղվածությունը, այն վեհ գաղափարները, որոնք թև էին տալիս մեզ․․․ (ՀԿ, բարեգործական ծրագիր, ակումբցիների ստեղծագործությունների ժողովածուի ստեղծում և այլն)․․․ Ո՞ւր մնացին դրանք։ Ինչ քաղաքականությունն "հիմնավորվեց" ակումբում, Ակումբը պարզապես դադարեց իր նպատակային ուղով առաջ ընթանալ։
    Ակումբի հիմնական գաղափարներից մեկը` ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՅԱՏԱՌ ԻՆՏԵՐՆԵՏ, հիմա ի չիք է դառել մեր ակումբցիների ձեռքում, նրանք հայոց լեզուն օգտագործում են միմյանց անտեղի վիրավորելու, փողոցային ու հայհոյանքներով համեմված գրառումներ կատարելու համար (չեմ կարծում միայն հայերեն տառերով գրված բառերը նկատի ունի այս գաղափարախոսությունը)։
    Ասա, որ սխալ եմ։
    Վեռա, սխալ ես:
    Որովհետև որոշ ծրագրերի չիրականացումը չի նշանակում չիք դառնալ: Ինչու՞ չեն իրականացել: Պատճառները շատ են ու դրանցից մեկն էլ հենց քաղաքականությունն է, որովհետև օրինակ ես իմ ժամանակի ավելի զգալի մաս դնում այդ պայքարի վրա, որը ցավոք սրտի ՇԱՏ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ է, քան կարող է լինել որևէ գրքի հրատարակում կամ հանրապետությունում թվով հազարերորդ ՀԿ-ի ստեղծում:

    Բայց իրականում այդ ծրագրերն էլ հետին պլան չեն գնացել, ընդամենը որոշ ժամանակով դադարեցվել է:

    Բայց խնդիրը դա չի Վեռ ջան ու ես գիտեմ էս գրառման ծնունդի շատ պատճառներ: Շատ լավ:

    Այն մարդիկ, ովքեր այսօր բողոքում են, որ քաղաքականության պատճառով իրենց մոռացել ենք, նախորդ օրը բողոքում էին, որ ծխախոտի պատճառով ենք իրենց մոռեցել:

    Այն մարդիկ, ովքեր այսօր բողոքում են, որ քաղաքականության պատճառով իրենց մոռացել ենք, նախորդ օրը բողոքում էին, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվում, իրենց բավարար ուշադրություն չէինք դարձնում:

    Ակումբում քաղաքականությունը, ինչպես և ամբողջ երկրում, դառնալով ամենասուր թեմաներից մեկը չի ստվերել մնացած ակումբը ու խլել նրա ամեն ինչը: Դա այդպես ներկայացրել են որոշ շատ թույլ մարդիկ: Կրկնում եմ, մի՛ ընկիր տրամադրությունների տակ:

    Իսկ ընդհանրապես, եթե որևէ մեկը հիշում է ակումբցիների վեհ գաղափարները, թող նաև փորձի դրանց իրագործմանը օգնել Քո մասին չեմ ասում, Վեռ, ես քո արածները շատ լավ գիտեմ: Ես խոսում եմ բոլոր պատերի տակ նստած քչփչացող, բամբասողների, չարախոսների, չարացածների մասին: Որովհետև ես, ճիշտն ասած, հոգնել եմ այդ անհիմն մեղադրանքներից, հոգնել եմ ուղղակի:
  11. Rhayader-ի ավատար
    Cassiopeia +1)))
  12. Chuk-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Cassiopeia +1)))
    Սոֆ, հետաքրքիր է, թե ինչի՞ հիման վրա կարող է «+1» դնել այն մարդը, անկեղծ խոսենք, որը երբեք չի եղել այդ ընկերախմբում (իրականում), ում նկատմամբ ցանկացած դրական կամ բացասական վերաբերմունք որևէ մեկի կողմից պայմանվորված չի եղել իր քաղաքական հայացքներով, այլ ընդամենը աշխարհայացքի ու կենցաղի տարբերությունից, իր վարքագծից:

    Իսկ ընդհանրապես, Վեռ, եթե անկեղծ լինենք, ապա չափազանցնում ես: Այս ընթացքում գլուխ գովել չլինի բավական գործ արվել է Հայատառ ինտերնետի զարգացման համար, օգնության ձեռք է մեկնվել շատերին, առավել հզորացվել է հենց նույն ակումբի համակարգը (թեկուզ հենց այս բլոգները), գրքի հրատարակման գործը զուտ խոսակցությունից դրվել է գործնական հարթության վրա, հետո ժամանակավոր սառեցվել ԵՐԲԵՔ ՈՉ քաղաքականության, այլ լրիվ այլ պատճառներով, hayeren.am-ի զարգացման համար անձամբ իմ կողմից ձեռք են բերվել հսկայածավալ նյութեր, որոնք չգիտեմ երբ, բայց կդառնան իրականություն, կդրվեն կայքում, ակումբցիները համատեղ ջանքերով վարձել են ակումբատնակը, որտեղ անցկացվել են բազում հավաքներ (տարբեր քաղաքական հայացքների կրողների մասնակցությամբ), կինոդիտում, շախմատի առաջնություն և այլն: Էս ամեն ինչը կարելի ա բանի տեղ չդնել ու համարել քիչ: Քիչ համարելը ճիշտ ա, որովհետև իսկապես քիչ ա: Բայց համարել, որ քիչ ա քաղաքականության պատճառով նշանակում ա միայն ու միայն ընկնել չարախոսների տրամադրության տակ:
  13. Ձայնալար-ի ավատար
    Աթեիստ ջան, ես չեմ էլ փորձել արդարանալ, պարզապես փաստարկներ եմ բերել:
  14. Rhayader-ի ավատար
    Չուկ, ես վերջին կոմմենտին եմ պատասխանել: Ինչևէ, դա Կասսիոպեային էր ուղղված, ոչ թե քեզ)))
  15. Chuk-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Չուկ, ես վերջին կոմմենտին եմ պատասխանել: Ինչևէ, դա Կասսիոպեային էր ուղղված, ոչ թե քեզ)))
    Ես էլ քո՝ Վեռային պատասխանին եմ պատասխանել: Դա բլոգային էթիկային կամ քննարկման տիպին անհապատասխան երևու՞յթ ա
  16. Rhayader-ի ավատար
    Ես էթիկայի՞ց խոսեցի: Լավ, չֆլուդենք:
  17. Chuk-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Ես էթիկայի՞ց խոսեցի: Լավ, չֆլուդենք:
    Իսկ ես խոսում եմ: Որովհետև գրառումը, որին արձագանքել ես, ինձ էր ուղղված: Հետևաբար այն անմիջականորեն առնչվում էր ինձ: Հետևաբար այո՛, դու քո նախորդ գրառումից սկսած ֆլուդում ես, ըստ էության պատասխանելու փոխարեն երգեր երգելով այն մասին, որ ինձ չես պատասխանել, այլ Վեռային:
  18. Apsara-ի ավատար
    Աշխարհը միշտ էլ փոփոխվում է, միայն մարդն է մնում նույնը իր ամենախորքում, չնայած նրա վերաբերմունքն ու տեսողության աստիճանը անընդհատ փոփոխվում են, դա էլ հանգեցնում է հիմնականում որ մի ժամանակ նույն կողմ նայող մարդիկ նայեն իրար վրա ու շարժումը դադարում է, կամ սկսվում է իրարից հեռանալու ընթացքը:
    Երբ գիտակցում ես, որ մարդկանց համար արժեքներն էլ են փոփոխական, այլևս հետ կամ անցյալ չես նայում, ինչ արած, սա էլ այսպես է ու ափսոսալն իզուր է, գուցե լավն էլ սա է:
    Ժամանակը ամեն ինչ ցույց կտա ու ամեն ինչ իրա տեղը կդնի, կպարզվի ճիշտն ու սխալը, եթե այդպիսիք կան իհարկե,
    Վերս ես քեզ սիրում եմ, չէ ձեզ եմ սիրում՝ ձեր ընտանիքը,