Նայել RSS հոսքը

մարդ եղած վախտ

փակ գրառման նախաբան

Գնահատել այս գրառումը
Դուք ենթադրաբար էս էջում եք հայտնվել իմ անձնական օրագրից։ Եթե առաջին անգամ եք պատրաստվում կարդալ իմ օրագիրը, ապա շնորհակալ կլինեմ, եթե ժամանակ հատկացնեք նաև էս տեքստը կարդալուն, որտեղ ձևակերպում եմ, թե օրագրային գրառումների շրջանակներում ինչ կարող եք դուք սպասել ինձնից ու թե ես ինչ եմ սպասում ձեզնից՝ օրագիրը կարդացողից։

-> ինչ կարող եք սպասել ինձնից

  1. Գրառումներ, որոնք արտացոլում են իմ իրականությունը էն ճշգրտությամբ, որ հասանելի ա ինձ․
  2. Ինձ հասանելի իրականությունից բոլոր շեղումները ստեղծագործական բնույթի են ու ոչ բովանդակային․
  3. Փոփոխություններ, կրկնություններ, հակասություններ, քաոտիկ, պեդանտիկ, ճիշտ կամ սխալ, անկապ կամ կապված, զգայուն կամ անտակտ, հետաքրքիր կամ ձանձրալի, խնդալու կամ լացելու, հասկանալի կամ ոչ էդքան մտքեր, պատումներ․
  4. անհետևողականություն
  5. նաև գրառումներ, որոնք կարդալուց հետո կջղայինանաք ձեր ժամանակը քամուն տալու համար


-> ինչ եմ ես սպասում ձեզնից

  1. գիտակցում, որ դուք իմ օրագրի տարածքում եք, ինչը ձեզ տալիս ա հասանելիություն իմ ներքին իրականությանը,
  2. ու չնայած դրան, չի ենթադրում, որ մենք ունենք անձնական շփում․ եթե մենք ունենք անձնական շփում, ապա խնդրում եմ, որ դուք՝ ընթերցողդ, շարունակեք կարդալ օրագիրը միայն էն պարագայում, եթե վստահ եք, որ ձեր ներսում կարող եք օրագիրը տարանջատել մեր անձնական շփումից․
  3. եթե իմ գրառումը ձեզ մոտ առաջացրել ա անհամաձայնություն, ջղայնություն, ուրախություն, և այլն, ու ուզում եք կիսվել, ապա ես ուրախ եմ լսել, քննարկել ձեր մտքերը/հույզերը (ոչ իմ մտքերը/հույզերը).
  4. ես սպասում եմ, որ այլ պարագայում դուք գրառումը չեք բերելու իմ ու ձեր շփման դաշտ,
  5. բայց ազատ զգացեք տեղափոխել ցանկացած այլ քննարկման դաշտ


Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Բարի ընթերցում։

հ․գ․ Էս տեքստը փոփոխման ենթակա է ու էական փոփոխությունների դեպքում իրան նորից կհղվեմ օրագրից

Ուղարկել «փակ գրառման նախաբան"» Digg-ին Ուղարկել «փակ գրառման նախաբան"» del.icio.us-ին Ուղարկել «փակ գրառման նախաբան"» StumbleUpon-ին Ուղարկել «փակ գրառման նախաբան"» Google-ին

Թարմացել է 09.06.2023, 23:13 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն