Նայել RSS հոսքը

Անուկապատում

Մականունից մինչև անուն...

Գնահատական. 5 ձայն, 4.20 ընդհանուր:
Մականուններն ընդհանրապես լուրջ էներգետիկ ուժ ունեն։ Մականունից անուն անցումը բավական հետաքրքիր ու հաճախ բարց երևույթ է։ Մականուններ կան, որոնց էներգետիկ ուժն այնքան մեծ է, այնպես սերտորեն են ձուլված այն կրողին, որ մարդու անունն իմանալուց հետո էլ տվյալ մարդու հետ կապված առաջնային ու անմիջական ասոցիացիադ շարունակում է մնալ մականունը, ոչ թե անունը։ Շատ մարդկանց դեպքում մականվան զորությունը տեղի է տալիս նրանց հետո մտերմանալուն զուգընթաց, մականուններ էլ կան, որ ոչ մի կերպ իրենց տեղը չեն զիջում անվանը, ու ոչ մի մտերմություն, սերտ շփում, ոչինչ չի կարող դա փոխել. ուղղակի էդ մարդը քեզ համար իր մականունն է ու վերջ։ Այս ամենն, իհարկե, խիստ անհատական է. նույն մարդու մականունը կարող է տարբեր մարդկանց համար տարբեր էներգետիկ ուժ ու ասոցիացիաներ ունենալ, բայց կարծում եմ, այնուամենայնիվ, մականունների համընդհանուր ընկալումներ էլ են լինում և ոչ հազվադեպ։
Մարդիկ կան, որոնց տարբեր պահերի տարբեր կերպ ես ընկալում ու դրանից կախված էլ կարող ես մի դեպքում անունով դիմել, մի ուրիշ դեպքում՝ մականունով, ընդ որում՝ լրիվ ինքնաբուխ, առանց նախապես որոշելու կամ կշռադատելու։ Մարդիկ էլ կան, որոնց, թեև արդեն վաղուց անունով եմ դիմում, բայց, միևնույն է, ինձ համար շարունակում են ասոցիացվել իրենց հենց մականվան հետ, ոչ թե անվան. տվյալ դեպքում անունը զուտ կոչական է լինում, բայց էդ մարդն իր էությամբ ինձ համար լրիվ իր մականունն է, ոչ թե անունը։

Ուղարկել «Մականունից մինչև անուն..."» Digg-ին Ուղարկել «Մականունից մինչև անուն..."» del.icio.us-ին Ուղարկել «Մականունից մինչև անուն..."» StumbleUpon-ին Ուղարկել «Մականունից մինչև անուն..."» Google-ին

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Rhayader-ի ավատար
    կարծում եմ, իմ ՍՈՖ լինելն ել դրա պարզ օրինակ է))) ցավոք թե բարեբախտաբար, ոչինչ չեմ կարող անել դրա հետ:
  2. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    կարծում եմ, իմ ՍՈՖ լինելն ել դրա պարզ օրինակ է))) ցավոք թե բարեբախտաբար, ոչինչ չեմ կարող անել դրա հետ:
    Հա, ճիշտ է. քոնն էլ է ուժեղ մականուններից։ Բայց ինձ թվում է՝ քեզ դուր է գալիս մականվանդ հզորությունը։ Տենց չի՞։
  3. Rhayader-ի ավատար
    Հոգու շատ խորքում))) համենայն դեպս, խանդում եմ երբ Սոֆիներին Սոֆ են ասում:
  4. Որմիզդուխտ-ի ավատար
    Մի օրինաչափություն եմ նկատել՝ որքան ավելի երկար-բարակ է մտածված մականունը, իրականում այնքան ավելի հիասթափեցնող է մականուն կրողը:
    Աղջիկների մոտ նկատել եմ հետևյալ օրինաչափությունը (սակայն ոչ մի դեպքում չեմ ընդհանրացնում). որքան ավելի "գրավիչ" է մականունը (ավատարը), պարզվում է՝ այնքան ավելի է տգեղ է մականվան տակ նստածը: Ի նկատի ունեմ՝ Ռոզալիա, Դուլսինեա, Մոնա Լիզա, Իզոլդա և նման այլ մականունները:

    Վերջերս նկատել եմ, որ անկախ ինձանից սկսում եմ հարգել իրենց անունը կամ անվան ինիցիալները որպես մականուն ընտրողներին:
    Թերևս այն պատճառով, որ անունից մականուն հեռավորության մինիմալությունն ինչ-որ տեղ բացառում է մականուն կրողի պատրանքները սեփական անձի մասին:

    Հ. Գ. Ուլուանա, քեզ շատ է սազում կարմիր գույնը:
    Թարմացել է 02.06.2009, 14:13 ըստ [ARG:5 UNDEFINED]
  5. Rhayader-ի ավատար
    Որմիզդուխտ, փաստորեն Ռոզալիա, Դուլսինեա, Մոնա Լիզա, Իզոլդա անունները քո համար այդքան գրավի՞չ են
  6. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Որմիզդուխտ, փաստորեն Ռոզալիա, Դուլսինեա, Մոնա Լիզա, Իզոլդա անունները քո համար այդքան գրավի՞չ են
    Ես գիտեի, որ այսպիսի մի մեկնաբանություն անպայման կլինի Գրավիչ է շատերի համար, ոչ՝ իմ: Համենայն դեպս /երևի կհամաձայնես/, որ շատերի համար Ռոզալիա, Դուլսինեա, Ջոկոնդա, Անակոնդա և նմանատիպ այլ մականունները շատ ավելի գրավիչ են, քան Փառանձեմ, Որմիզդուխտ կամ Ասքանազ մականունները lol
  7. Rhayader-ի ավատար
    Փառանձեմ, Որմիզդուխտ կամ Ասքանազ մականունները գոնե բավականաչափ զվարճալի են, որ դրական էմոցիաներ հաղորդեն:
  8. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից
    Մի օրինաչափություն եմ նկատել՝ որքան ավելի երկար-բարակ է մտածված մականունը, իրականում այնքան ավելի հիասթափեցնող է մականուն կրողը:
    Աղջիկների մոտ նկատել եմ հետևյալ օրինաչափությունը (սակայն ոչ մի դեպքում չեմ ընդհանրացնում). որքան ավելի "գրավիչ" է մականունը (ավատարը), պարզվում է՝ այնքան ավելի է տգեղ է մականվան տակ նստածը: Ի նկատի ունեմ՝ Ռոզալիա, Դուլսինեա, Մոնա Լիզա, Իզոլդա և նման այլ մականունները:

    Վերջերս նկատել եմ, որ անկախ ինձանից սկսում եմ հարգել իրենց անունը կամ անվան ինիցիալները որպես մականուն ընտրողներին:
    Թերևս այն պատճառով, որ անունից մականուն հեռավորության մինիմալությունն ինչ-որ տեղ բացառում է մականուն կրողի պատրանքները սեփական անձի մասին:
    Հետաքրքիր դիտարկում էր. նույն բաներն իմ մտքով էլ են անցել, գիտե՞ս։ Հատկապես իրենց անունը որպես մականուն ընտրածների մասին լրիվ նույն բանն էի մտածում երեկ։

    Ի դեպ, Որմիզդուխտն էլ է բավական խոսուն մականուն։ Համենայնդեպս, մականունդ տեսնելիս որոշակի բնորոշումներ կան, որ անմիջապես գալիս են մտքիս։

    Հ. Գ. Ուլուանա, քեզ շատ է սազում կարմիր գույնը:
    Շնորհակալ եմ։
  9. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Ի դեպ, Որմիզդուխտն էլ է բավական խոսուն մականուն։ Համենայնդեպս, մականունդ տեսնելիս որոշակի բնորոշումներ կան, որ անմիջապես գալիս են մտքիս։
    Ի նկատի ունես մականվանս տուգաբանությո՞ւնը՝ որ-միզ-դ'ուխտ - ուխտի գնացողի փասափուսեն

    Թե՞ այլ իմաստավորում կա: think
  10. Rhayader-ի ավատար
    Անձամբ իմ մոտ որմզդեղնի հետ է ասսոցացվում: Քաղաքավարի որմզդեղնի
    Добрый вечер
  11. Որմիզդուխտ-ի ավատար
    զարմանալի չէ, որ քո մոտ assոցացվում է
  12. Rhayader-ի ավատար
    Էն էլ ինչ կարգի)))
  13. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից
    Ի նկատի ունես մականվանս տուգաբանությո՞ւնը՝ որ-միզ-դ'ուխտ - ուխտի գնացողի փասափուսեն։

    Թե՞ այլ իմաստավորում կա:
    Չէ, ես բնավ ստուգաբանությունը նկատի չունեի։ Բայց հիմա մեզ մոտ գիշեր է, իսկ ես գիշերները բավական կտրուկ կերպով «չըխկ» եմ լինում , վաղը թարմ ուղեղով կգրեմ մականվանդ առաջացրած տպավորություններս, ավելի ճիշտ՝ նկատի ունեմ ոչ թե պարզապես Որմիզդուխտ անունը, այլև այդ անունը որպես մականուն ընտրողի մասին որոշակի ենթադրություններ։
  14. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Անձամբ իմ մոտ որմզդեղնի հետ է ասսոցացվում: Քաղաքավարի որմզդեղնի
    Добрый вечер
    Ենթադրում եմ, որ ոչ առանց հարազատության զգացման. քո հին մականուններից մեկը հիշեցի՝ Лось։ Հիշու՞մ ես՝ հին ու բարի Suprise–ում։
  15. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Ենթադրում եմ, որ ոչ առանց հարազատության զգացման. քո հին մականուններից մեկը հիշեցի՝ Лось։ Հիշու՞մ ես՝ հին ու բարի Suprise–ում։
    Էլ չասեմ
  16. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից
    Էլ չասեմ
    Ի՞նչը չասես։ Բա ասա, մենք էլ իմանանք, թե չէ մենակ–մենակ ծիծաղում ես, որ ի՞նչ։
  17. Որմիզդուխտ-ի ավատար
    Ստեղ են ասում՝ բացելա...
  18. Պանդուխտ-ի ավատար
    Բարեւ,
    Դուխտ. պարսկերէն դուստր, հնդեւրոպական ծագում ունեցող արմատ, նոյն է ինչ daughter.
    Որմիզդ կամ Հորմուզ, Արամազդ անուան պարսկերէն ձեւը: Ուստի՝ Որմիզդուխտ. Արամազդի դուստր:
  19. Որմիզդուխտ-ի ավատար
    Բարի լույս: Հետաքրքիր է լսել քո ենթադրությունները, որ խոստացել էիր գրառել այսօր,Ուլուանա:
    Թարմացել է 03.06.2009, 20:52 ըստ [ARG:5 UNDEFINED]
  20. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից
    Բարի լույս: Հետաքրքիր է լսել քո ենթադրությունները, որ խոստացել էիր գրառել այսօր,Ուլուանա:
    Հա, ուրեմն էսպես... Հաշվի առնելով, որ Որմիզդուխտը, մեղմ ասած, ոչ այնքան բարեհունչ անուն է, հետն էլ՝ հնացած, միաժամանակ կարգին զվարճալի է հնչում, կարելի է ենթադրել, որ այն որպես մականուն ընտրած մարդը պիտի որ լավ հումորի զգացում ունենա ու ավելի շատ հետաքրքրված լինի հետաքրքիր կերպար ստեղծելով, քան ծեծված ռոմանտիկ։ Գեղեցիկի մասին շաբլոն պատկերացումները պիտի որ խորթ լինեն էս մարդուն։ Մեկ էլ, կարծում եմ, էդ մականունն ընտրած մարդը դժվար թե քաղցր–մեղցր ձևերով մարդկանց գրավելու ոճ ունենա, քիչ թե շատ զերծ կլինի էժանագին ցուցադրականությունից, բայց միաժամանակ հեչ թքած չի ունենա այն հանգամանքի վրա, թե իր գրառումներն ինչ տպավորություն են թողնում, ու ենթադրում եմ, որ թեև նա դա ակնհայտորեն ցույց չի տա, բայց լավ տպավորություն թողնելը նրա համար բնավ վերջին կարևորության հարցերից չի լինի։

    Մի խոսքով՝ ահագին մեծ ակնկալիքներ ունեմ Որմիզդուխտ մականունից։
    Էս էլ քեզ տնական պայմաններում «թխված» «Իմ վերևի մարդը»։ Ավելի ճիշտ՝ «Իմ վերևի մականունը»։