Նազարեթ. քաղաք, որը կառուցել են աստվածաբանները
Աղբյուրը
Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել ՀԱԵ օնլայն գրադարանին՝ Նոր Կտակարանից մեջբերումների համար նյութ տրամադրելու համար:
Ավետարանները պատմում են մեզ, որ Հիսուսի հայրենի քաղաքը Նազարեթն էր ('polis Natzoree').
Ղուկաս 1:26, 27-ի խոսքերից
Ղուկաս 2:3, 4-ի խոսքերից
Ավետարանները շատ բան չեն պատմում այս «քաղաքի» մասին՝ այն ունի սինագոգ, այնտեղ կարող է ագրեսսիվ ամբոխ հավաքվել (ինչը ՀՔ-ին հնարավորություն կտա արտասանել իր սիրելի «Չկա մարգարե իր սեփական հողում» խոսքը). բայց Նազարեթի քաղաքային ստատուսը պարզ կերպով հաստատված է, համենայն դեպս՝ համաձայն Աստվածաշունչ կոչված աղբյուրին:Մատթէոս 2:22, 23-ի խոսքերից
Ինչևէ, եթե մենք աստծո հայրենի քաղաքի գոյության հաստատում փնտրենք, անակնկալ՝ ոչ մի ուրիշ աղբյուր չի հաստատում, որ մ. թ. առաջին դարում նման տեղ նույնիսկ գոյություն է ունեցել:
- Նազարեթը ոչ մի անգամ չի հիշատակում ամբողջ Հին Կտակարանում: Հեսուի գիրքը (19:10, 16), որում նկարագրվում է Զաբուղոնի ցեղի բնակեցումն այդ տարածքում, գրանցում է տասներկու քաղաք ու վեց գյուղ, բայց ցուցակում չի նշում ոչ մի Նազարեթ:
- Թալմուդը, չնայած անվանում է 63 գալիլեական քաղաքներ, ոչինչ չի հայտնում Նազարեթի մասին, ինչպես և վաղ ռաբբիական գրականությունը:
- Սուրբ Պետրոսը ոչինչ չգիտի Նազարեթի մասին. Ռաբբի Սավուղի թղթերը (և իսկական, և կեղծ) հիշատակում են Հիսուսին 221 անգամ: Նազարեթը՝ երբեք:
- Ոչ մի հին պատմաբան կամ աշխարհագրագետ չի նշում Նազարեթը: Այն առաջին անգամ հիշատակվում է չորրորդ դարի սկզբին:
Նազարեթից քառասունհինգ կիլոմետր ոտքի ճանապարհ է մինչև Սեֆորիս «հեթանոսական» քաղաքի ավերակները: Ինչևէ, այն երբևէ չի հիշատակվում ավետարաններում:
Քրիստոնեական ապոլոգիստները կարող են պնդել, որ այն պարզապես չափազանց փոքր տեղ էր, բայց մենք գիտենք բնակավայրերի հիերարխիան՝ քաղաքից փոքրն ավան է, ավանից փոքրը՝ գյուղ, գյուղից փոքրը՝ բնակատեղի: Ինչպե՞ս եք դուք պատկերացնում սինագոգը անհայտ բնակատեղիում: Վերջապես, եթե Նազարեթն այդքան անհայտ էր, ինչու՞ Հիսուս Նազովրեցի անունը լսելիս մարդկանց մոտ բնական հարց չէր առաջանում. Հիսուս որտեղացի՞:
Բայց լավ, ցանկացած դեպքում, գոնե փոքրիկ գյուղակ կա՞ր:
Իր պատմություններում Հովսեփուսը բավականին շատ բան է պատմում Գալիլեայի մասին, որը ոչ ավելի, քան 900 քառակուսի մղոնանոց տարածք է: Առաջին Հրեական պատերազմի ժամանակ՝ մ. թ. 60-ական թվականներին, Հովսեփուսը ռազմական արշավանք ձեռնարկեց այդ փոքրիկ պրովինցիայով, ու հիշատակում է Գալիլեայի 45 քաղաք ու գյուղ, բայց ոչ մի Նազարեթ:
Ինչևէ, Հովսեփուսը պատմում է Ջաֆայի մասին՝ գյուղ, որն ընդամենը մի մղոն հարավ-արևմուտք է Նազարեթից, որտեղ ինքը որոշ ժամանակ ապրել է:
Տարածաշրջանի քարտեզը ցույց է տալիս, որ Նազարեթը հովտի եզրին է, եթեք կողմից շրջափակված սարերով: Այս հովտի բնական մուտքը հարավ-արևմուտքից է:
Մինչև Առաջին Հրեական պատերազմը Ջաֆան զգալի չափի էր: Մենք գիտենք, որ այն ուներ վաղ սինագոգ, որը հռոմեացիներն ավերեցին մ. թ. 67 թվին (Revue Biblique 1921, 434f): Այս պատերազմում նրա բնակիչներին սի քաշեցին՝ Հովսեփուսը նշում է, որ 15,000 մարդ սպանվեցին Տրայանոսի զորքերի կողմից: Փրկվածներին՝ 2,130 կանանց և երեխաների, գերության տարան: Ժամանակին ծաղկող քաղաքը վերջնականապես ու որոշակիորեն ոչնչացվեց:
Ի՞նչ եք կարծում, որտե՞ղ թաղեցին իրենց մեռելներին Ջաֆայի առաջին դարի բնակիչները: Հովտի խորքում գտնվող դամբարաններում:
Ջաֆայի ոչնչացումով դադարեց նաև ներկայիս Նազարեթի օգտագործումը որպես գերեզմանոց: Ժամանակակից Նազարեթ քաղաքի տակ անանուն նեկրոպոլիս է ընկած:
Ավելի ուշ շրջանում, ինչպես վկայում են խեցեգործական ու այլ գտածոները, այդ տարածքը վերաբնակեցվեց: Սա տեղի ունեցավ Բար Կոչբայի հեղափոխությունից (մ. թ. 135 թվական) ու հրեաների՝ Հուդայից Գալիլեա ընդհանուր վերաբնակեցումից հետո: Այդ ժամանակ այնտեղ հիմնադրվեց հողագործական բնակատեղի:
Ավելի մանրամասն հնագիտական պեղումների, գտածոների ու շատ այլ բաների մասին կարելի է իմանալ հենց վերոհիշյալ աղբյուրից: