Նայել RSS հոսքը

մարդ եղած վախտ

բանը․․․ միապետ

Գնահատել այս գրառումը
Երբ ես միապետ դառա, հենց առաջին տարում ամբողջ երկրով մեկ մի շաբաթանոց օրգիա կազմակերպեցի․ ամառվա մեջ, հունիսի վերջ, երբ էն տաք, փափուկ օրերից էր, որ ամբողջ օրը ուզում ես փռվես խոտերին, քեզ տաս արևին ու ուղղակի լինես, շնչես ֊ այ էդ օրերին։

Երբ եթերից հայտարարեցի, որ ազգովի օրգիա ենք անելու, ժողովուրդս սկզբից մտածեց կատակ եմ անում, հետո երբ նշանակված օրվանից 2 շաբաթ առաջ ամբողջ երկիրը պատվեց թեմատիկ բաններներով, պարզ դառավ, որ կատակ չի ու ժողովուրդը ինչ ռեակցիա ասես չտվեց։ Մի մասը գնաց սոցիալական ցանցեր իրանց միապետին քֆրտելու։ Էդ սուրբ արժեքների հետևորդները, էդ իմ ազգապահպան ու մաքրամաքուր քաղաքացիները էդ ի՜նչ քֆուրներ էին տալիս, էդ ի՜նչ սեքսուալ սցենարներ էին հորինում - պարզ էր, որ ազգը մտովի օրգիայի վաղուց պատրաստ ա։ Տարիքով մարդիկ սկսեցին անիծել ու բոյս թաղել։ Էդ ինչքա՜ն թաղեցին, էդ ինչքա՜ն թաղեցին։ Ամեն անգամ մարդկանց մեջ երևալուց մի բարի տատիկ, մի բարի պապիկ գալիս անիծում էր, սրտի թույնը թափում էր, մրթմրթալով գնում էր։ Ջահելների մի մասը ուրախ էր։ Էդ խեղճերը ինչքա՜ն գիշերներ էին անցկացրել պորնհաբում ձեռնաշարժություն անելով, սեքսից հույսները կտրած, մեկ էլ թե բա թան էլ չէ, ազգով մեկ օրգիա։ Էս ջահելները համ ուրախ էին, համ էլ ամաչում էին ձեն հանեն։ Ազգայինականները լրիվ գժվեցին էդ օրերին։ Թե բա ես մեր ազգային խայկական սուրբ արժեքները չեմ հարգում, թե բա մեր պապերի հիշատակը գետնով եմ տալիս, թե բա բուրքը նայելու ուրախանալու ա, ու սրանք որոշեցին ինձ սպանեն, մենակ թե թույլ չտան մեր խայ ազգը մխտռվի։ Քիչ էր մնում հեղափոխություն անեին, իրանց միապետին կտրտեին ուտեին էնքան կատաղած էին։ Սրանց նայում - իրանց փոխարեն հոգնում էի։ Էդ շոգ եղանականին փողոցներով, արևի տակ առավոտից գոռգոռում էին, մարդկանց հանում էին փողոց իբր ազգը փրկելու։ Բայց մարդիկ շոգին հավես չունեին հեղափոխության, ու տներից էին վրդովվում։
Օրգիայից մի շաբաթ առաջ նորից եթեր մտա ու հայտարարեցի օրգիայի պայմանները․

1. Օրգիայի օրերը ամբողջ միապետությունում համարվում են ոչ աշխատանքային ու քաղաքացիների միակ գործառույթը պետք ա լինի հայտարարված օրերին կատարել իրանց քաղաքացիական պարտքը ու մասնակցել օրգիային։ Սրա համար միապետությունը ապահովում ա բոլոր քաղաքացիների սնունդը, ու վերցնում ա ծերերի ու անչափահասների խնամքը իրա վրա։
2. Երկրի բոլոր քաղաքացիները էդ օրերին պետք ա գտնվեն հանրային տարածքներում, պետք ա լինեն տկլոր։ (Ստեղ ես հորդորում եմ, որ մարդիկ էդ օրերին չմնան իրանց բնակավայրում, այլ գնան ուրիշ քաղաքներ ու գյուղեր)
3. Էդ օրերին քաղաքացին իրա ֆիզիկական ու էմոցիոնալ շփումներում ազատ ա անել ինչ ուզում ա, ու ազատ ա չանել ինչ չի ուզում, չխախտելով երկրորդ պայմանը։
4. Ոչ մեկ ազատ չի ամենաչնչին բռնություն կիրառել, համաձայնեցված կամ չհամաձայնեցված։ Էս ամենակոշտ սկզբունքն ա ու ցանկացած խախտող զրկվելու ա քաղաքացիությունից, շպրտվի սահմանից դուրս, դառնալու ա աներկիր (ես կտցրած միապետ էի, տենց էլ կարայի անեի)
5. Էդ օրերին ամբողջ երկրում մարդկանց նկարելը ցանկացած ֆոտո անող սարքով արգելվում ա։ Գրիչ, մատիտ, կավիճով պետք ա յոլա գնա ժողովուրդս։

Վերջում էլ խնդրեցի, որ մարդիկ առաջնորդվեն Վեգասի պրինցիպով։

Էս հայտարարությունից հետո սռաչի երկրորդ մեծ ալիքը բարձրացավ։ Անհանգիստների մի զանգված հանգստացավ, որ իմացավ իրանց էդ օրերին չեն բռնաբարելու։ Չբավարարվածների մի զանգված հիասթափվեց, որ ստիպված պետք ա իրանց զսպեն ու չբռնաբարեն։ Իրար սիրող ու խանդոտ պսակվածները կատաղեցին, հատկապես, ամուսինները, որ իրանց կնիկներին լոզոտները տկլոր են տեսնելու։ Էդ կնանիք էլ իրանց մարդերին խոսք տվեցին ոչ մեկին մոտ չգնան ու ոչ մեկին մոտ չթողնեն։ Դժբախտ ամուսնացածների ուղեղում լրիվ ուրիշ վիճակ էր։ Կնանիք որոշեցին մարդկանց ինադու մի շաբաթում էնքան սեքս անեն, ինչքան վերջին 10 տարում չեն արել։ Դրանց ամուսինները կնանիքին սպառնացին, թե մեկի կպել են, կաշիները կքերթեն։

Ուղարկել «բանը․․․ միապետ"» Digg-ին Ուղարկել «բանը․․․ միապետ"» del.icio.us-ին Ուղարկել «բանը․․․ միապետ"» StumbleUpon-ին Ուղարկել «բանը․․․ միապետ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն