Նայել RSS հոսքը

մարդ եղած վախտ

Միլան թե բա

Գնահատել այս գրառումը
Միլանում մարդիկ փողոցում մուրում են շուն գրկած, իսկ մեր մոտ մուրում են երեխա գրկած։
Միլանում տեսա ինչ կարգի կարան մարդիկ հետևեն իրանց հագածին։ Ստեղ ընտանիքները միասին են հագնվում ու իրանց շորերը մեկը մյուսի հետ բռնացնում են։ Ստեղ տեսա ինչքան համարձակ կարելի ա լինել հագուստի հետ ու էլի գլուխս մտավ, որ հագնվելը նրա համար ա, որ քեզ սենց կամ նենց զգաս։ Արաբ ընկերուհիս որոշեց լեդի դառնա, որտև, ասեց, տենց իրան ավելի սիրուն ա զգում ու հարգված։ Քանի ինքը լեդիի շորերն էր փորձում, ես հայելու հետ մենակ մնացի ու պզուկս սեղմեցի։ Հաճույք ստացա։
Դուոմոյում մի զույգ տեսանք, որ նստած պլանշետով կինո էր նայում։ Ախ էդ Դուոմոն մի քանի հարյուր տարի սարքել են ու մի քանի հարյուր տարի էլ պատրաստ ա, ու դրա ներսը մտնելու համար լիքը փող ես տալիս։
Դուոմոյի գլխին հասկացա, որ էշություն ա երջանկություն ուզելը։ Մարդիկ ավելի շատ երջանիկ չեն, քան երջանիկ են։ Էդ ինչ էշություն ա Դուոմոյի գլխին նստել ու դժբախտ լինելը, զուտ որտև երջանիկ չես։ Ու ով ա ասում պետք ա երջանիկ լինել։
Արաբ ընկերուհիս, ում մաման մահացել ա մի քանի դար առաջ, իրա մոր մասին խոսում ա լույս տալով։ Իրան նախանձեցի, որտև էդքան դար առաջ ես էլ իմ մոր մասին էի լույս տալով խոսում, բայց համ էլ սիրեցի, որ իմ մերը սաղ ա, ու կարամ իրան մի քիչ ատեմ։ Հոր պահը հակառակն ա։ Իրա հերը սաղ ա, իմը մեռած։ Ինքը հորը ատում ա, իսկ իմ ատելը չի գալիս, չնայած հորս երբեք էլ առանձնակի չեմ սիրել։ Տատերի ու պապերի պատմությունը նույնն ա։ Իմոնք սաղ են, իրանը մեռած։ Ես իմոնցից հասցրել եմ գժվել, ինքը՝ չէ։ Տենց միամիտ ապրում ա։
Դուոմոյի գլխին ինքը նախանձեց էն ընտանիքներին, որ սիրում են իրար ու իրար նկարում են Միլանի ֆոնին։ Երբ ինքը էկզիստենցիալ կրիզիսի մեջ էր, ես էլ իրան նկարեցի։ Ժպտաց։ Եթե Դուոմոյի գլխին լրիվ մենակ չես, ու մեկը քեզ նկարում ա, երևի արդեն էդքան վատ չի։ Իսկ առհասարակ, եթե էնքան ես թռփոշացել, որ կարաս ստեղ ընդեղ ֆռֆռաս, արդեն տզալու տեղ չունես։ Մի դարից կասեմ եթե ռադիկուլիտ չունես հենա կայֆ ա։ Մի 2 դարից կասեմ եթե անցած դարում չես մեռել հենա կայֆ ա։ Ու տենց դար դար ավելի պուճուր բաներից կայֆ կստանամ մինչև լրիվ երջանկանամ։

Ուղարկել «Միլան թե բա"» Digg-ին Ուղարկել «Միլան թե բա"» del.icio.us-ին Ուղարկել «Միլան թե բա"» StumbleUpon-ին Ուղարկել «Միլան թե բա"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն