Նայել RSS հոսքը

մարդ եղած վախտ

կարող ա մերս դեր ունի

Գնահատել այս գրառումը
Եթե մերս ինձ ընդուներ, իրան կասեի որ ինձ վատ ա։ Որ սիրել եմ ու ինձ թողել են։ Մորս կթողնեի ինձ գրկեր։ Մերս ինձ կսիրեր, աչքերս կփակեի ու կզգայի, որ ինձ սիրում են։ Մերս ինձ կզգար ու ես կցավայի ներսիս կոտրվածքների համար։ Մորս մոտ կլացեի ու կզգայի, որ ինձ ապահով ա։ Եթե մերս ինձ ընդուներ, ես կմտածեի, որ աշխարհում տեղ ունեմ, գիրկ ունեմ լինելու։ Ես կքանդվեի մորս մոտ ու իրա սերը ուժ կտար հավաքվելու։
Եթե մերս ինձ ընդուներ, կցավար իմ ցավալուց, իմ հետ։ Մերս կուզեր երջանիկ լինեմ իմ ձևով, մերս կուզեր որ մնացած մերերն էլ իրանց երեխեքին ընդունեն, ու կուզեր ոչ մի երեխա չցավար ու չցավացներ մոր կողմից չմերժվելու համար։
Եթե մերս ինձ ընդուներ, ես կխիզախեի էլի սիրելու փորձեր անել, մերս ինձ կոգևորեր, մերս ինձ էնքան կսիրեր, որ ես սիրուց չէի զարմանա ու վստահ կլինեի, որ ես առանց պայմանականությունների սիրո կրող եմ ու իմ սերը չի պակասի ինչքան էլ ինձնից գնան վախից, ինչքան էլ կոտրեն, մորս սերը իմ հետ ա, մորս գիրկը տաք ա ու ինձ ա սպասում։
Եթե մերս ինձ ընդուներ, ես ինձ կընդունեի։ Եթե մերս ինձ սիրեր, ես ինձ կսիրեի։
Եթե մերս ինձ ընդուներ, կխոսայի իրա հետ։ Երկար պատմություններ կպատմեի իմ ապրածներից, կխնդայի իրա հետ, կլացեի իրա հետ, կվստահեի իրան բոլոր հիմարություններս ու կիմանայի որ մերս մենակ անհանգստանում ա իմ երջանկության համար։
Եթե մերս ինձ ընդուներ, ես իրան ոչ միայն բնազդով կսիրեի, այլ նաև գիտակցաբար։ Եթե իմանայի մերս ինձ ընդունում ա, ես իրան կուզեի լսեի։
Բայց մերս ուրիշ սպասելիքներ ուներ ու ինքը ուրիշ երեխա ա ունեցել իրա գլխում, ում շատ ա սիրում, բայց որը ես չեմ։

Ուղարկել «կարող ա մերս դեր ունի"» Digg-ին Ուղարկել «կարող ա մերս դեր ունի"» del.icio.us-ին Ուղարկել «կարող ա մերս դեր ունի"» StumbleUpon-ին Ուղարկել «կարող ա մերս դեր ունի"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն