Նայել RSS հոսքը

մարդ եղած վախտ

հին, խառը

Գնահատել այս գրառումը
Մեր ցեղը ինտելիգենտ ցեղ էր: Պապս 5 ախպեր էին ու 5ն էլ բարձրագույն կրթություն ունեին ու նաև բարձրագույն կրթությամն հարսներ էին գտել, բացի պապուցս: Տատս միակ ուսումնարան ավարտածն էր ու դրա համար սաղ 2 երեխա էին ունեցել, ինքը 3: Փոխարենը պապս իրանց գործարանի շաշկու չեմպիոն էր դառել մի տարի, ու տատս —չնայած բարձրագույն կրթություն չուներ, զատո չեմպիոնի կնիկ էր: Մեր մոտ կրթությունը շատ հարգի էր: Մենք սաղ անկիրթ հարևաններից բարձր էինք ու երեխեքիս նկատմամբ էդ պահանջը կար տատուցս — հո չեմպիոն մարդու անունը գետնով չե՞նք տալիս, հո ուրիշի թոռները իրա թոռներից խելացի չե՞ն դուրս գալիս:

Հարևանի թոռների ուշք ու միտքը փողոցն էր ու պճնվելը: Դրանք սաղ փչացածներ էին, փոքր ժամանակներից դրանց մենակ սովորացնում էին մեծանալ—պսակվել: Դրանք անխելք էին, իսկ մենք խելացի, դրանք թիթիզ էին, իսկ մենք համեստ, դրանք վատն էին, մենք լավը: Մերոնք սաղ էդ մտքին էին: Ու էդ իդեալների կոնֆլիկտը գետի ափին լռված հարևանների մեջ շարունակվում էր մի քանի սերունդ: Մենք աղքատ, խելացի, համեստ մարդիկ էինք, դրանք հարուստ, հիմար, փչացած: Բայց լավը լինելը իրա գինն ուներ, ոնց որ հին օրերի քրիստոնյաները, մենք էլ պատվով տանում էինք մեր դերը ու վիզ դրած համապատասխանում էինք լավի ընտանեկան ստանդարտներին։ Ու երեխա վախտ աստված կար, իսկ աստված բարի էր ու լավ բալիկներին շատ էր սիրում։ Աստված տենց մի քանի հազար տարի նիսյայով գործ անելու սովորություն ունի։ Դու իրան հիմա սիրում ես, իսկ ինքը քո լավը հետո մի օր անպայման բերում ա։

Ուղարկել «հին, խառը"» Digg-ին Ուղարկել «հին, խառը"» del.icio.us-ին Ուղարկել «հին, խառը"» StumbleUpon-ին Ուղարկել «հին, խառը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն