Նայել RSS հոսքը

մարդ եղած վախտ

հանձնված կամ հաշտված

Գնահատել այս գրառումը
Գիշերը քնած էի արդեն վաղուց, բայց միտքս դրա մասին չգիտեր ու իրա համար թափառում էր։ Քեզնից բաժանվելուց հետո աչքս թարթում եմ, ջոկում եմ քո հետ ա ու էս գիշեր էլ քնած գիտակցեցի, որ քո հետ եմ։ Էն տղեն, ում ինձ թվում էր հավանում եմ, արդեն գնացել էր տնիցս ու միտքս ուրախ էր, որ մարդ չկա, որ մեզ խանգարի։ Ու սիրում էի քեզ։ Քո սերը ծովի պես ա։ Ծովից շատ ինձ ոչ մի բան չի սիրել ու միտքս քո հետ ծովում էր զգում իրան։ Երբ ծովում մեջքի վրա պառկած տրվում էի ծովին, մտքովս հոսում էր, որ ծովից դուրս չեմ գա, որ ավելի վերացարկված պահ չեմ ապրել, որ ավելի շատ չեմ սիրել, քան ծովում ու ինձ ավելի շատ չեն սիրել, քան ծովը։ Հետո ինչ֊որ պահի կենդանի էր զարթնում ներսումս, ով գիտեր, որ ծովում կմեռնի ու տագնապում էր, գլուխս բարձրացնում էր մակերեսից ու վախեցած ափն էր ման գալիս, վախենում էր խեղդվի, ուզում էր քիթս կտրվի ջրից, ինձ արագ տանում էր ափ, ուզում էր հաստատ իմանա, որ չի մեռնում։ Ու միտքս նույն ձև տագնապած գիտակցեց, որ քեզ սիրելուց կմեռնի, որ քեզ սիրելով չի կարա մնա, ու ուզեց դուրս գա քեզ սիրելու վիճակից։ Ու ոնց սովորաբար, ուզեց ափը գտնի ու հաստատ իմանա, որ չի մեռնելու, ուզեց քեզ չսիրի, քեզնից նեղանա, քո վրա ջղայնանա, քեզ ատի, քեզնից կտրվի, մոռանա, որ քո սիրո մեջ ապրում ա ու պատրաստ չի քեզնից գնա։ Բայց երեկ, երբ քնած էի, միտքս խաղային տրամադրություն ուներ, ու որոշեց մնա քեզ սիրելով։ Ես վախեցած սկսեցի հետևել իրան, ու զգուշացրի, որ դու գնացել ես ինձնից ու մենք իրար էլ երբեք չենք ունենալու, ու պահ ա գալու, երբ դու ուրիշի ես սիրելու, ու իմ սերը իմ դիմաց պատ ա լինելու կյանքում նոր բաներ գտնելու ճանապարհին, իսկ քո համար բեռ, որի հետ չես ուզելու առնչվես։ Ես հիշացրի, որ քո սիրուն կպած մնալը ինձ կործանելու անփառունակ ձև ա, ու ինչ֊որ պահից ամեն անգամ քեզ հիշելը ինձ ոտնատակ ա տալու․ բայց միտքս չհավատաց։ Միտքս ինձ հանգստացրեց ուրիշ վախենալու մտքով։ Ինձ ասեց, որ քեզ կարա սիրի իրա ներսում, որ քո հետ կարա մնա առանց քո՝ իմ հետ մնալու։ Իմ դեմքին շպրտեց, որ քո սերը իմ ներսը լցրել ա, ու տեղ չկա ներսումս ուրիշ սիրո համար։ Ու վերջում քմծիծաղ տվեց, ու ասեց, որ չէի պատրաստվում քեզ սարքել անցյալ։ Ու վախեցա, որ քեզ սիրելու եմ, երբ դու ուրիշ տեղ ես կյանքում, ուրիշ կյանք ես ապրում, ուրիշ մարդու ես սիրում, բայց հանձնվեցի։ Առավոտ զարթնեցի քեզ սիրելու դեմ չկռվելով։

Ուղարկել «հանձնված կամ հաշտված"» Digg-ին Ուղարկել «հանձնված կամ հաշտված"» del.icio.us-ին Ուղարկել «հանձնված կամ հաշտված"» StumbleUpon-ին Ուղարկել «հանձնված կամ հաշտված"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն