Նայել RSS հոսքը

մարդ եղած վախտ

ի՞նչ սահման է

Գնահատել այս գրառումը
Լռվել եմ Զեմֆիրայի ու Սպլինի երգերի տակ։ Կարդում եմ Անահիտի գրածները, հիշում եմ էն սաղ գործերը որ երբևէ ուղեղս տաքացրել են։ Նոնստոպ լսում են էն երգը, որտեղ աղջիկը ասում ա, որ լիքը ուռոդ երեխեք ա ունենալու, ու դրանց սոված են պահելու, աշխարհը իրանց նման գլխից հիվանդներով են լցնելու․․․ Տանում են էս սաղ մարդիկ ինձ։ Ուզում եմ ապրեմ աշխարհում, որտեղ իրանք կան։ Ճիշտ աշխարհ եմ գտել ապրելու համար։
Գլխից հիվանդ մարդիկ եմ ուզում կողքերս ֊ նենց մարդիկ, որ իրանց գլխից թռած մտքերը դուրս գան, կպնեն իմ գլխին ու վարակեն ապրելու ու գժվելու իսկականությամբ։
Ուզում եմ մարդիկ, որ ինձ կհանեն իմ գլխից ու կկանգնացնեն իմ հիվանդ մտքերի, զգացմունքների ու կարծրատիպեր առաջ։ Տենց մարդկանց համար ես պատրաստ եմ չապրած սաղ պահերովս վճարեմ։ Իրանցից ստացած ամեն ապրված պահ չապրված երկար ժամեր արժի։ Սազող գին չունեն էդ մարդիկ։ Էդ նրանք են, որ մեջդ սաղ սահմանները ջարդում են զուտ իրանց գոյությամբ։ Իրանց գոյությունը նենց վախենալու ա։ Ներսիդ սահմանների շուրջ դու տարիներով բարիկադներ ես կառուցել, պաշտպանել ես իրանց ու հիացել ես քո սկզբունքայինությամբ։ Դու քո աչքին էնքան ունիկալ ես եղել, էնքան առաքինի ու ճիշտ ես քեզ դրսևորել։ Մեկ էլ մի հատ գլխից հիվանդ ա գալիս, սկսում ա թավալ գալ սահմաններիդ ու բարիկադներիդ արանքում, հետո գլորվում ա սահմաններիդ վրա, իսկ դու էնքան տարված ես իրա հիվանդությամբ, որ մոռանում ես, որ քո “ճիշտ” գոյության միակ իմաստը էդ գերհզոր արժեքների, պրինցիպների ու փաթթերնների կույտն էր, որ սահմանում էր քո անհատականությունը։
Արդեն թույլ եմ թողնում ինձ երբ սրանք մոտենում եմ։ Թողնում եմ լինեն իմ շուրջ, ու տեսնում եմ ոնց են ջրի շլանգն առած ջրում ներսս, ցեխոտում սահմաններս, մաքրում են կավիճով տարիներով հաստացրած գծերը ու իրանցից անկախ քացով գլորում են ծանր քարերը, որ ներսիս մի ծակից ճարել ու քրտնելով հասցրել եմ սահմանս պինդ պահելու։ Կասեի, որ սրանց ուղղակի ատում եմ, եթե էդքան չգնահատեի էս ցեխոտվելու պրոցեսը։ Սրանց վրա մուննաթ եմ գալիս թե բա ես անհատականություն էի, էն ընթացքում, երբ մի թաց շոր ճարած պրտում եմ ներսումս մնացած գծերը, որ մի բիծ էլ չմնա։
Ջնջեք թողեք նաֆիգ։

Ուղարկել «ի՞նչ սահման է"» Digg-ին Ուղարկել «ի՞նչ սահման է"» del.icio.us-ին Ուղարկել «ի՞նչ սահման է"» StumbleUpon-ին Ուղարկել «ի՞նչ սահման է"» Google-ին

Թարմացել է 16.09.2018, 15:38 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն