Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Երրորդ ուժի միֆը կամ ճորտերի չմիություն

Գնահատական. 4 ձայն, 5.00 ընդհանուր:
Նյութը, որը ցանկանում եմ գրել, բավական սուր է լինելու ու խոցելու է հասարակության շատ ներկայացուցիչների, բայց հնարավոր է, որ սխալվում եմ նրանց «հասարակության ներկայացուցիչ» համարելիս, քանի-որ իրենք ինքնակամ իրենց հասարակությունից դուրս կարգավիճակում են դրել: Գիտակցու՞մ են դա, թե՞ ոչ, չգիտեմ:

2009 թ.-ի մայիսի 31-ին Երևանում տեղի ունեցան ավագանու ընտրություններ: Այս պահին փորձեմ քննարկել բոլոր հնարավոր դեպքերը, ինչի համար ինձ պետք են «պաշտոնական» տվյալները:

Այսպիսով ընտրություններին ըստ այդ տվյալների մասնակցել է բնակչության 52%-ը, կամ որ նույնն է, կեսից ավելին: Ընդհանրապես տեղական մարմինների ընտրությունների համատեքստում սա չափազանց բարձր ցուցանիշ է: Հայաստանյան իրականությունը հուշում է, որ նման ցուցանիշ ստեղծելու ընդունակ էր միայն Հայ Ազգային Կոնգրեսը, քանզի նրա չգոյության դեպքում լինելու էր պասիվ ընտրապայքար, իրար մեջ աթոռների կիսում: Հիշեցնեմ, ըստ «պաշտոնական» ցուցանիշների որոշակի ընտրազանգված ունեցող ուժերից երկուսը կոալիցիոն էին և սրանց մեջ իրական քաղաքական պայքար, որը կարող էր ընտրողին, քաղաքացուն բերել ընտրատեղամաս, պարզապես գոյություն չունի: Սրանց պայքարը զուտ քրեական, կիսագողական, անձնական մակարդակի վրա էր, հետևաբար հասարակություն ակտիվացնելու անընդունակ: Սակայն դժվար է հավատալ, որ անգամ ՀԱԿ-ի զրոյից ստեղծած քաղաքական պայքարի համատեքստում այսպիսի ակտիվություն հնարավոր էր: Բայց այս պահին հարցն անգամ դրանում չէ: Կա ընդամենը երկու տարբերակ.
1. Իրականում այդպիսի ակտիվություն չի եղել,
2. Իրականում այդպիսի ակտիվություն եղել է:

Դիտարկենք ահա այս խնդիրը իրենց երրորդ կողմ պատկերացնող քաղաքացիների հարցը քննարկելով:

1. Իրականում այդպիսի ակտիվություն չի եղել
Նախ հասկանանք, որ սովորաբար ընտրություններին չեն մասնակցում հետևյալ երկու տիպի քաղաքացիները.
- Ընտրությունները քաղաքական գիտակցության ու քաղաքական հաշվարկներից, գաղափարախոսությունից, տեսակետից ելնելով բոյկոտողները,
- Պասիվ, քաղաքական դիրքորոշում չունեցող մարդիկ:

2-րդ տիպը մեր նման երկրներում տատանվում է 40-50%-ի մեջ: Հաշվի առնելով մեր իրականությունը մոտ է 50%-ի:

Հետևաբար եթե ենթադրում ենք, որ ընտրություններին մասնակցությունն իսկապես կազմել է 52%, ապա կարող ենք վստահաբար պնդել, որ չքվեարկողները զուտ պասիվ, քաղաքական դիրքորոշում չունեցող մասսան է (չնչին բացառություններով): Իսկ դա նշանակում է, որ քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանց մեծամասնությունը, քաղաքական դիրքորոշում ունեցողների մեծամասնությունը մասնակցել է ընտրություններին:

այս դեպքում կա երկու հնարավոր դեպք.
ա) իրենց երրորդ ուժ հորջորջյալ մարդիկ մասնակցել են ընտրություններին ու իրենց ձայնը տվել ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին,
բ) նրանք իրենց ձայնը տվել են ուրիշին, կամ քվեաթերթիկները անվավեր դարձրել, բայց ընտրությունները կեղծվել են ու նրանց ձայները հաշվեցվել ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի օգտին:

Եթե (ա) դեպքն է, ապա այս մարդիկ, չնայած ասում են, որ իրենք երրորդ ուժ են ու ընկած են երկու քարերի արանքը, այնուամենայնիվ ընտրություն են կատարել այդ քարերից մեկից: Սակայն այստեղ ուրիշ հարց կա: Նրանց այդ ընտրությունը իրենց պատկերացրածի ու տրամաբանության տեսակետից նշանակում է ընտրություն տերերի միջև, որովհետև նրանք հավասարության նշան դնելով ՀԱԿ-ի ու կոալիցիայի մեջ հասկացնում են, որ երկուսն էլ համարում են հավասար չափով ավազակապետական ուժեր ու հետևաբար ընդամենը ընտրում են ավազակապետությունը: Տեր ընտրողը ոչ միայն ստրուկ է, այլև ստրուկի հոգեբանություն ունի: Հետևաբար եթե ընտրություններին մասնակցել է 52% բնակչություն ու այդ մարդիկ ահա այսպես ձայն են տվել, ուրեմն գործ ունենք ոչ թե երրորդ ուժի, այլ ճորտերի միության հետ:

Եթե բավարարվում է (բ) դեպքը ու նրանց ձայները գողացել են, ապա այդ քաղաքացիները պետք է բողոքեն ու ելնեն իրենցից ձայները գողացողների, կեղծողների դեմ: Ու էական չէ, դա կանեն ՀԱԿ-ի հետ, թե ինքնուրույն: Քաղաքացիական գիտակցություն ունեցող, քաղաքական հստակ դիրքորոշում ունեցող իրական քաղաքացին ինքնաբուխ այդ օրը կկանգներ ԿԸՀ-ի դիմաց ու կպահանջեր իր ձայնը: Եթե չի անում, նշանակում է համակերպվում է իր ճորտի կարգավիճակին, նշանակում է, որ ոչ միայն ճորտ է, այլև ունի ճորտի հոգեբանություն, հետևաբար եթե ընտրություններին մասնակցել է 52% բնակչություն ու տեղի է ունեցել (բ) դեպքը, ապա գործ ունենք ոչ թե երրորդ ուժի, այլ ճորտերի միության հետ:


2. Իրականում այդպիսի ակտիվություն եղել է

Դա նշանակում է, որ պարզապես լցոնում է եղել: Դա նշանակում է, որ կեղծվել են ընտրությունները ամենակոպիտ ձևով: Դա իր հերթին ունի երկու տարբերակ.

ա) Ընտրություններին չեն մասնակցել քաղաքացիական գիտակցություն ու հստակ քաղաքական դիրքորոշում բոյկոտողները,
բ) կարճ կասեմ. ճորտի կարգավիճակին համակերպվածները:

(բ) դեպքում քննարկելու նոր բան չկա: Սրանք ունեն ճորտի հոգեբանություն ու նորից գործ ունենք ոչ թե երրորդ ուժի, այլ ճորտերի միության հետ:

(ա) դեպքը հույս ներշնչող է... սակայն: Այս դեպքում այդ քաղաքացիական գիտակցություն ու քաղաքական դիրքորոշում մարդիկ ինքնաբուխ պիտի ելնեին բողոքի, ՀԱԿ-ի հետ, կամ առանց: Մենակ, թե տասով: Առաջնորդի ղեկավարությամբ թե առանց: Բայց պիտի ելնեին: Այս մարդիկ տներում են: Նրանք բողոքելու բան չունեն: Նրանք համաձայնվել են, որ իրենց երկրում բռնաբարվի օրենքը, ընտրությունը: Ուրեմն նրանք եթե անգամ ընտրության օրը քաղաքացիական գիտակցությունից ելնելով ակցիա են արել, միևնույն է, տեր չեն կարողացել կանգնել իրենց քայլին, համակերպվել են իրենց ճորտի կարգավիճակին: Հետևաբար նրանք ունեն ճորտի հոգեբանություն: Հետևաբար գործ ունենք ոչ թե իրական երրորդ ուժի, այլ ընդամենը ճորտերի միության հետ:

Հետևաբար բոլոր հնարավոր դեպքերը բերում են միայն ու միայն մի եզրահանգման. Երրորդ ուժի մասին, երկու քարերի արանքում լինելու, երկու ճամբարներից ոչ մեկում չլինելու մասին ցանկացած խոսակցություն միֆ է, ուրիշ ոչինչ, իրականում գործ ունենք ճորտերի միության, իսկ ավելի ճիշտ ճորտերի չմիության հետ, քանզի այս անհատները համախմբված չեն ու անհատ ճորտեր են: Լավ կլիներ, որ լինեին համախմբված ու լիներ ճորտերի միություն, որովհետև միությունը նաև պայքար է նշանակում, միությունը նաև այդ լուծը թոթափելու, ճորտի հոգեբանությունից ձերբազատվելու հույս է տալիս:

Գուցե ոմանք կասեն, որ ՀԱԿ ընտրողներն էլ են ճորտ, քանզի ապրում են նույն պայմաններում... գուցե: Հնարավոր է: Բայց նրանք եթե անգամ ճորտ են, ապա պարտադրված ճորտ են, իսկ իրենց մեջ կրում են ազատությունը: Նրանք զերծ են ճորտի հոգեբանությունից ու միախմբված են, համախմբված են ու պայքարում են ազատության համար, ու այդպիսի համախմբումը վաղ թե ուշ բերելու է հաղթանակի, քանզի այս պայքարն անկասելի է:

Չշեղվեմ թեմայից: Այս պայքարի հաղթանակը բերելու է նաև ճորտերի չմիության վերացմանը: Քանզի ազատ երկրում ապրողը չի կարող ճորտ լինել կամ ունենալ ճորտի հոգեբանություն: Հետևաբար ունենք խնդիրներ.
- Մի կողմից հանցագործ իշխանություն
- Մյուս կողմից հիվանդ հասարակություն:

Լավն այն է, որ հասարակությունը լրիվ չի հիվանդ: Ապաքինման հույսը շատ մեծ է, տենդենցները կան:

Ուղարկել «Երրորդ ուժի միֆը կամ ճորտերի չմիություն"» Digg-ին Ուղարկել «Երրորդ ուժի միֆը կամ ճորտերի չմիություն"» del.icio.us-ին Ուղարկել «Երրորդ ուժի միֆը կամ ճորտերի չմիություն"» StumbleUpon-ին Ուղարկել «Երրորդ ուժի միֆը կամ ճորտերի չմիություն"» Google-ին

Մեկնաբանություն

  1. Rhayader-ի ավատար
    Անձամբ իմ համար ասեմ, որ որպես բողոքի նշան չեմ մասնակցել ընտրություններին: Ինձ երրորդ ուժի կողմնակից չեմ համարում:
    Սա ասում եմ պարզապես, ստատիստիկայի համար: Շատ այլ նեյտրալ մարդիկ, որոնց ճանաչում եմ, իրենց ձայները տվել են ՀՀԿ-ին:
  2. Chuk-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Անձամբ իմ համար ասեմ, որ որպես բողոքի նշան չեմ մասնակցել ընտրություններին: Ինձ երրորդ ուժի կողմնակից չեմ համարում:
    Սա ասում եմ պարզապես, ստատիստիկայի համար: Շատ այլ նեյտրալ մարդիկ, որոնց ճանաչում եմ, իրենց ձայները տվել են ՀՀԿ-ին:
    Համաձայն եմ, որ այդպիսիք կան, գրառումս այդպիսիքին շրջանցել է ու սևեռվել երրորդ ուժ հորջորջվածի վրա: Իսկ կոնկրետ քո տիպի մարդիկ նույնպես համակերպված են ճորտի կարգավիճակի հետ, հետևաբար ունեն ճորտի հոգեբանություն, հետևաբար պատկանում են ճորտերի չմիության բանակին:

    Նույնը վերաբերվում է նաև իրենց նեյտրալ համարող ու ՀՀԿ-ին ձայն տվողներին:

    Սա իմ հստակ գնահատականն է:
  3. Մարկիզ-ի ավատար
    Բայանդուր, դու ՀՀ քաղաքացի ես՞…
  4. Գալաթեա-ի ավատար
    Ավելի քան ռեալ, ճշմարտացի ու սպառիչ նկարագրություն-վերլուծություն այն ամենին, ինչ տեղի ունեցավ մայիսի 31-ին։
    Ամենահեշտը աբիժնիկավարի երրորդ ուժ անհիմն ինքնահայտարարվելն ու հետո աչքը տիրոջ կերակրատաշտից չկտրելն է..."բալքիմ մի բան էլ մեզ հասնի, ծամենք" սկզբունքով..
    Մենակ ծամելով չի...ուշքի եկեք։ Հետո կուլ տալ կա, որ մի օր կամ բկներիդ ա կանգնելու կամ քթներիցդ են բերելու։
  5. Ambrosine-ի ավատար
    սա այն տարրն է, որ ամեն անգամ վիժեցնում է ընտրությունները, ամեն անգամ վաճառվում է, ամեն անգամ իր ճորտությամբ լեգիտիմացնում է չիշխանություններին
  6. Rhayader-ի ավատար
    Չուկ, նախ իմ կողմից ասեմ, որ չեմ հավատում «երրորդ ուժ» կոչեցյալի գոյությանը: Եթե նույնիսկ այն կա, ապա ընտրությունների արդյունքներն այդպիսին չեն հայտնաբերում:

    Քաղաքացիության առումով ասեմ, որ, ճիշտն ասած, ես ՀՀ քաղաքացի եմ զուտ հանգամանքների բերումով: Այդ քաղաքացիությունն ինձ դեռ ոչինչ չի տվել, ու չեմ էլ սպասում, որ երբևէ տա: Ավելին, ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն ընտրվի, թե ՀԱԿ-ն, ինձ համար էական ոչինչ չի փոխվի:
    Իսկ քանի դեռ ինձ հարմար թեկնածու չկա, ես աջավսանդալ չուտելու դարդից քաք չեմ ուտի (սա իմ առակից է, ու զուտ ինձ ու իմ տեսանկյունին է վերաբերում, ձեր վրա մի վերցրեք՝ սա էլ ասում եմ վերջին շրջանում ձեր ընկալունակության սուր անկման ու խոցելիության սուր աճի կապակցությամբ):
    Անվանեք սա ճորտային մտածելակերպ, եթե ցանկանում եք: Ինձ համար միևնույն է: Ես իմ պատկերացումներն ունեմ հարցի վերաբերյալ:
    Չեք պատկերացնում, ինչքան լավ եմ հասկանում անզորության ձեր զգացման ծնած բարկությունն ու նիհիլիզմը: Անկեղծորեն հավատում եմ, որ դուք մտածում եք՝ ճիշտ, բարի, ազգանվեր գործ եք անում (ո՞վ գիտի, միգուցե այդպես էլ կա՝ դրա մասին ժամանակը կդատի):
    Դա ձեր գործն է, ու ձեր իրավունքը:
    Բայց ձեր բոստանից հեռու կանգնած մարդկանց վրա գոռգռալն առնվազն հիվանդագին երևույթ է, չե՞ք կարծում:
    Ես բոլոր հիմքերն ունեմ քաղաքականությունն ամոթալի զբաղմունք համարելու: Իմ համար, իհարկե: Ինչևէ, չեմ փորձում այդ պատկերացումներս փաթաթել ձեր վզին: Ավելին, սերժականների վերջին արարքներից հետո մոտս նույնիսկ մի փոքր սիմպատիա էր առաջացել ձեր շարժման նկատմամբ:

    Ես եմ բացահայտ կերպով հայտարարել, որ սերժականները ֆինանսավորում են ԼայվՋորնալում հակալևոնական քարոզարշավը: Ես եմ բանակում, երբ մեզ կիսաակնարկ-կիսասպառնալիքներով մղում էին ՀՀԿ ընտրել, բացահայտ հայտարարել, որ ընդդիմադիր եմ ընտրելու, ու ձայնս իսկապես տվել եմ Ժառանգությանը, որի նկատմամբ այդ ժամանակ հավատ ունեի:
    Երևի ճորտական մտածելակերպի տիպիկ օրինակներ են, հա՞:
    Եթե հույս ունեք ինձ «թասիբի գցել», ասեմ, որ ես վաղուց արդեն կոմպլեքսավորված դեռահաս չեմ, ու «ճորտություն, բռնակալություն» բռնակը, որը դարերով տաշում են անդեմ ամբոխի անդեմ ներկայացուցիչների մեջ, իմ վրա չի ազդում: Ես հիանալի գիտակցում եմ և իմ ազատությունները, և դրա սահմանափակումները: Ու Լևոնի կամ Սերժի հետ դրանք կապ չունեն ընդհանրապես: Լավ, ինձ տարավ արդեն մի յանի վրա:
    ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՀԱՐԳԵԼ ԻՄ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՄ ԸՆՏՐԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ:

    ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2, Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք:
    Հոդված 27. Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

    Եթե խոսում եք սահմանադրությունից ու սահմանադրական կարգից, ապա գոնե առաջինը դուք այն հարգեք:
    Ու ձեր գնահատականները ձեզ պահեք, ես առանց դրանց էլ լավ եմ ապրում:
  7. Chuk-ի ավատար
    Սոֆ, գրառումդ ընդհանուր առմամբ թեմայից շեղում է: Մի կողմից դու անուղղակի ձևով փորձում ես արդարանալ ու քո վրայից հանել ճորտի պիտակը, դրանով իսկ մատնելով, որ գրառումս թիրախին է կպել, մյուս կողմից անհիմն ու անիմաստ բաներ ես գրում այն մասին, որ պետք է հարգվի քո դիրքորոշում ունենալու կամ չունենալու իրավունքը: Իհարկե դու ունես մտքի, խղճի ու կրոնի ազատություն ու քեզ իրավունք չունենք հարկադրել այն փոխել, բայց քեզ ո՞վ ասաց, որ իրավունք չունենք քո ընտրած դիրքորոշմանը որակավորում տալու, այդ որակավորումն, ի դեպ, հիմնավորելով: Ու՞ր է այդ հիմնավորման հակափաստարկը: Դու կարող ես հիմա արդարանալ ու ասել, որ իբր էսինչ տեղում էսինչ բանն ես գրել, բայց միթե՞ դա ընդվզում է քո իրավունքների ոտնահարման դեմ: Միթե՞ այդպես է իրեն պահում ժողովրդավարական երկրի իրական քաղաքացին, ժողովրդավարությունն իր մեջ կրողը, քաղաքացիական գիտակցություն ունեցողը, անկախ նրանից, թե ինչպիսի երկրում է ապրում: Միթե դա նշանակում է ճորտի հոգեբանություն չունենալ: Թե՞ ԱՄՆ-ում սևամորթ իսկական ճորտերը, նրանք ոչ միայն ֆիզիկապես էին ճորտ, այլև ճորտի հոգեբանություն ունեին, հարևան փարախում մեկ այլ սևամորթի չէին ասում, որ դեմ են իրենց տիրոջը ու պետք չի նրան պաշտպանել, բայց հլու հնազանդ կատարում նրանց հրամանները, կամ իսկի չասածները: Հակադարձ ու անհիմն մեղադրանք տա՞լն է («անզորության ձեր զգացման ծնած բարկությունն ու նիհիլիզմը») պաշտպանությունդ: Գիտես ինչու՞: Որովհետև ուրիշ ասելիք չունես: Որովհետև ինչ-որ գրել եմ, բավական ճիշտ գնահատական է: Որովհետև այո, ճորտի հոգեբանությամբ եք ապրում սեփական երկիր. որպես ՀՀ քաղաքացի ճորտ եք ու ճորտի հոգեբանություն ունեք, ինչքան էլ ազատություն ընդգծելու համար մազ երկարացնեք ու ականջող կախեք, մեջներդ ստրկային մտածելակերպը մտած ա, դուք էդ ազատության իրական կրողը չեք, այլ ընդամենը ցուցադրել փորձողը, արտաքին սխալ շղարշ ստեղծողը:

    Եվ իհարկե ունես սեփական դիրքորոշում ունենալու, այդ թվում ճորտային հոգեբանություն ունենալու իրավունք: Ոչ մեկն այդ իրավունքից քեզ զրկելու իրավունք չունի, բայց ունի հստակ իրավունք բարձրաձայնել այդ մասին, գնահատական տալ ու նաև կոչ անել՝ ուշքի գալու, քաղաքացիական գիտակցություն ձեռք բերելու կոչ անել:
  8. Rhayader-ի ավատար
    Չուկ, ես փաստարկներ էլ եմ բերել, հիմնավորել էլ եմ:

    Ցանկացած դեպքում, հոգնել եմ արդեն այս ամենից: Դուք գիտեք:
  9. Chuk-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Չուկ, ես փաստարկներ էլ եմ բերել, հիմնավորել էլ եմ:

    Ցանկացած դեպքում, հոգնել եմ արդեն այս ամենից: Դուք գիտեք:
    Փաստա՞րկ ես բերել:
    Եվ որն է փաստարկդ: Երբ ասվում է, որ այս ու այս մարդիկ ոչինչ չեն անում անարդարության դեմն առնելու համար, ասում ես, որ քեզ մեկ է, թե ով կլինի, դա փաստա՞րկ է: Դա աչքկապոցի է: Դա կուրություն է: Որովհետև թող քո համար մեկ լինի, թե ով կլինի: Կամ թող ուզես որ ոչ մեկն էլ չլինի, դա քո իրավունքն է: Բայց հանդուրժելը, թույլատրելը, որ քո երկրում մարդու տարրական իրավունքները, սահմանադրությունը ոտնահարվի, որ ընտրությունները կեղծեն, դա արդեն նշանակում է քաղաքացիական գիտակցության չգոյություն: Դա նշանակում է այդ կեղծիքների հետ համակերպում: Դա նշանակում է իրավիճակին համակերպում: Դա նշանակում է ստրկային վիճակին համակերպում: Դա նշանակում է ճորտական մտածելակերպի, դիրքորոշման կրում: Ու՞ր է փաստարկդ: Որ անտարբե՞ր ես: Դա փաստարկ չի, դա իմ ասածների ապացույցն է՝ մի հատ էլ քո կողմից:
  10. քաղաքացի-ի ավատար
    Ճորտերի չմիությունը, դա նույնն է ինչ ասենք Եհովայի վկաները Հայաստանում… Չէ, Եհովայի վկաները գոնե փորձում են իրենց գաղափարը առաջ տանել: Եկեք ուղղում կատարեմ:
    Ճորտերի չմիությունը Հայաստանում առկա կամ չառկա սատանիստների «միությունն» է, ովքեր Կասկադի աստիճաններին մի քանիսով նստում են և զբաղվում պարապությամբ, հիմարություններ դուրս տալով իրար հույս տալով, որ իրենք իդեալն են և մեծ դեր ունեն ամբողջ աշխարհում:

    Այլ կերպ ասած 3-րդ ուժ չկա: Կա ընդդիմություն, որը պայքարում է նաև «3-րդ ուժի» դեմ, որը իշխանությունը բռնագրաված վարչակազմից դուրս պրծած մի մասն է:
  11. Լեռնցի-ի ավատար
    Պողպատյա տրամաբանություն
  12. Chuk-ի ավատար
    Մեջբերում TuroJan-ի խոսքերից
    Պողպատյա տրամաբանություն
    և անիմաստ մեկնաբանություն
  13. Որմիզդուխտ-ի ավատար
    Ճորտի հոգեբանությունը մարդկանց արյան միջից, ցավոք, շատ դժվար է հանել: Մեր ժողովուրդն իր համար, ճիշտ է ասված, տեր է ընտրում, քանի որ ստրուկ լինելու մեջ որևէ ստորացուցիչ բան չի էլ տեսնում: Ճորտի հոգեբանությունն ամրապնդվում է սեփական ուժերով որևէ բան փոխելու հավատի կորստի, ինչպես նաև՝ եղանակի փոփոխություններից վախենալու ժամանակ:
    Ժամանակավորապես իրենց լավ են «ԶԳՈՒՄ» միայն այն բլած ճորտերը, որոնք իրենց տուտուզիկներն առայժմ տեղավորել են տաքուկ և փափուկ աթոռների վրա և չեն ակնկալում եղանակի փոփոխություն:
  14. Երվանդ-ի ավատար
    Արտ ամեն ինչ ընգրկել ես, ապրես
  15. Ֆրեյա-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Անձամբ իմ համար ասեմ, որ որպես բողոքի նշան չեմ մասնակցել ընտրություններին: Ինձ երրորդ ուժի կողմնակից չեմ համարում:
    Սա ասում եմ պարզապես, ստատիստիկայի համար: Շատ այլ նեյտրալ մարդիկ, որոնց ճանաչում եմ, իրենց ձայները տվել են ՀՀԿ-ին:
    Բանն այն է, որ իրականում, որքան էլ ուզես քեզ համարես նեյտրալ, նեյտրալ չես, որովհետև չգնալ ընտրություններին նշանակում է ընտրել ՀՀԿ կամ ԲՀԿ:
    Իսկ նեյտրալության տակ, իմ կարծիքով, ուղղակի իրականությունից փախնելու, գլուխը ավազի մեջ պահելու փորձ է... Երևի` հուսահատությունից, կամ տարբերակների բացակայությունից: Էլի տարբերակ է...
  16. Ֆրեյա-ի ավատար
    Չուկ, լրիվ համաձայն եմ քեզ հետ: Շնորհակալություն համակարգված ու ամբողջական վերլուծության համար

    Ես որ անձամբ չեմ հասկանում` ինչ է նշանակում "Մենք Սերժին դեմ եքն, բայց Լևոնին էլ ենք դեմ": Այսօր իրականությունն այնպիսին է, որ կա այդ երկուսը, երրորդ տրված չէ: Քանի որ մարդը բանական էակ է եւ շարժվում է իր շահերի տրամաբանությունից, տրամաբանության պարզ ալգորիթմը ասում է. եթե հիմա լավ է, ես ընտրում եմ ՀՀԿ: Եթե հիմա վատ է, ես ընտրում եմ ՀԱԿ: Բայց եթե մարդու մոտ առաջանում ա նաև ալգորիթմ-բայց Լևոնի ժամանակ էլ էր վատ, մարդու ուղեղը կախվում ա /եթե լինում ա/
    /բացառությամբ ճորտերի, ովքեր սավառնում են ֆանտազիաներում եւ իրենց երևակայում են քաղաքականությունից հեռու գտնվող եւ դրանում չմասնակցող մեկը, ինչպես հայտնի է, եթե չես զբաղվում քաղ-մբ, այն կզբաղվի քեզնով, եթե չես ընտրում, եւս 5 տարի ես ապրելու նույն բանի մեջ/
  17. Kuk-ի ավատար
    Արտ ջան, լավն էր: Էս թեմայով ավելացնելու բան չես թողել, մնում ա մենակ սպասենք, ճորտերը մտնեն կարդան, սկսեն իբր արդարանալ, մենք էլ ծաղրենք իրանց կամ խղճանք ու չծաղրենք
  18. Chuk-ի ավատար
    Շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար: Առաջարկում եմ կարդալ քաղաքապետարանի քվեարկությունների մասին հաջորդ բլոգային գրառումս: