Նայել RSS հոսքը

մարդ եղած վախտ

կուտակված

Գնահատել այս գրառումը
Զզվում եմ արա մարդկանից։ Էն ամբիցիոզներից ու լխկածներից, ֆեմինիստներից ու պատրիարխալներից ու բոլոր բոլոր մեծ ու փոքր սեքսիստներից, նացիոնալիստներից, կոսմոպոլիտներից, ճշտով աբրողներից ու ճիշտը տոտալ կոխածներից։ Նրանցից որ հավատում են ու նրանցից որ ղժում են էդ հավատացողների վրա։ Նրանցից որ սեռականացված են ու նրանցից որ չգիտեն էդ ինչ ա։ Նրանցից որ ամեն ինչի դեմ ուզում են կռված լինեն ու նրանցից, որ ամեն ինչի դեմ կչոքեն։ Զզվում եմ որ ամեն ինչից վրոդի գիտակ են, բայց կարևոր բաներից գլուխ չեն հանում, զզվում եմ նաև երբ ուղղակի դեբիլ են։ Զզվում եմ երբ վրոդի գիտեն ինչ են անում էս կյանքում, բայց մեկ էլ սվետաֆոռ ա փչանում դեմը ու գլուխը կորցնում են։ Զզվում եմ որ կորած են կյանքում։ Զզվում եմ որ սաղ օրը աշխատում են ու մոռանում են ապրել ու զզվում եմ որ ապրում են ուրիշի վիզը ատամներով բռնած։ Զզվում եմ երբ վիզ են դրել աշխարհը փրկեն, մեկ էլ երբ օրվա խնդիրն ա էդ ավսյանկեն կաթով ուտեն թե մածուն բանանով։ Զզվում եմ երբ յանիմ հումանիստ են, բայց կարան մարդկանց վրով սխալի համար անցնեն, հետո հետ գան, քացով տան գլխին, մի հատ էլ անցնեն։ Համ էլ զզվում եմ երբ չգիտեն որ մարդը վապշե արժեք ա, իրան պետք ա հարգել ու տենց տաֆտալոգիաներ։ Զզվում եմ որ մարդուն արժեք են տալիս իրա լսած երգերով, կարդացած գրքերով, նայած կինոներով, հագած շորերով, հետը լռված մարդկանցով, իմացած պիցցաների, սալաթների ու կոկտեյլների անուններով, քաղաքում տժժացած կլուբերով, ֆռռացած քաղաքներով, ինստագրամով, ֆեյսբուքով ու էլ եսիմինչ ֆիգնյաներով, ու զզվում եմ երբ մարսեցու պես անտեղյակ են կողքը եռացող կյանքից։ Զզվում եմ վեչնի զբաղված մարդկանցից ու մնածացներից։ Զզվում եմ որ երեխա են ունենում որ խայտառակ չլինեն, որ մենակ չմնան, որ տատին ուրախանա, որ պապին ուրախանա, որ հայու գենը ապրի, որ տղա լինի մեծանա իրանց պահի, որ փոքր ժամանակ չքշած հեծանիվները քշի, որ հարևանների էն վախտ չհանած աչքերը հանի, որ չշահած մեդալները շահի, որ բժիշկ դառնա։ Զզվում եմ որ երեխու վրա էդ սաղ դնում են ու զզվում եմ որ համարում են երեխու նկատմամբ միակ պարտքը իրա փորը լիքը պահելն ա։ Զզվում եմ որ երեխա չեն ունենում, որ մարդու էս անասուն տեսակը չշատանա։ Ատում եմ խելացի, կիրթ, պինդ կանգնած տականքին ու բարի, պարզ, ազնիվ մարդկանց, որ ատամներ չունեն, իսկ եղունգները կարճ կտրում ու խարտում են։
Զզվում եմ, որ ինձ կարում եմ գտնեմ էս կատեգորիաների մեջ։ Լավ ա գոնե երեխա չունեմ։

Ուղարկել «կուտակված"» Digg-ին Ուղարկել «կուտակված"» del.icio.us-ին Ուղարկել «կուտակված"» StumbleUpon-ին Ուղարկել «կուտակված"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն