Նայել RSS հոսքը

մարդ եղած վախտ

հոսող մտքեր էլի

Գնահատել այս գրառումը
Մտածում եմ ո՞նց կարամ ես ապրեմ, բայց ունիկալ չլինեմ։ Մտածում եմ ու՞մ ա պետք սովորական կյանքը, որտեղ ես վերջը չեմ, կամ գոնե կրիտիկական մեծ նշանակություն չունեմ։ Բայց դժվար ա հիմա վերջը լինել, երբ որ արդեն Արիստոտել ա եղել, կամ Կոկո Շանել, կամ Թեդ Բանդի։ Ու էդ սաղ հեչ, հիմա ինչ ուզում ես մտածի, քեզնից առաջ մտածել են ու ինչ ուզում ես արա քեզնից հետո մի քանի հազար անգամ անելու են ու ավելի լավ, քան դու կպատկերացնեիր, որ կարելի ա անել։ Իսկ տատս 10տարեկան ինձ ասում ա նայի տելեվիզրով 8 տարեկան աղջիկ ա երգում։ Դե արի սովետական տատուն ասա, որ Մոցարտն էլ 5 տարեկանում նենց մենուետ էր գրում, որ ինքը 60ում գրած չկար։ Ու ի՞նչ կապ ունեն Մոցարտը, տելեվիզրը ու ես։
Բայց արի տես Մոցարտը ու Արիստոտելը ու հատկապես էդ տելեվիզրի երեխեն ինձ խանգարում են լինել։ Քանի դրանք կան կամ եղել են, ես արդարացված չեմ զգում լինելը։ Թե բա խի՞։ Ոչ մի կատվի իրանից առաջ ու հետո եկող կատուները չեն հետաքրքրում։ Ոչ մի կատու չի նեղվում, որ մի հատ ուրիշ կատու սեքս հեղափոխություն ա անում կողքի շենքի հայաթներում, իսկ իրան մենակ արևն ա սիրում, ու հայաթի երեխեքը, էն էլ երբ տրամադրություն ունեն։
Ես ուզում եմ նայեմ մերոնց աչքերի մեջ ու գոռամ իրանց վրա։ Ուզում եմ նենց երախս բացեմ էդ գոռալուց, որ համարյա իրանց կուլ տամ։ Ուզում եմ հորս ու մորս ասեմ, որ իրանք լինել չգիտեն ու էդ էն ամենակարևոր բանն ա, որ իրանք պետք ա ինձ ու ախպորս սովորացնեին։ Իրանք մեզ պետք ա փոխանցեին գոյության կռվի ոգին, որ մենք ուղղակի աշխարհը ճղեինք մեր ու մեր ճշտերի համար, որտև մենք կանք արդեն ու էդ հերիք ա, որ մենք գոյության կռվում մեր գոտին կապենք ու թուրը վերցնենք։ Բայց մենք էվոլյուցիային մասնակցում ենք մտածելով - այսինքն չենք մասնակցում։ Մենք կռվելու փոխարեն մեր տեղը տալիս ենք նրան, որ լավն ա, ճիշտ ա, արժանի ա, առանց փորձելու թե մենք ինչքան լավն ենք, ճիշտը, արժանին։ Մենք շատ մեծահոգի ենք ուղղակի, կամ էլ քաքլան։ Կամ էլ ուղղակի ապրել չգիտենք։ Մենք սպասում ենք թե երբ ա պրծնելու էս քաոսը։ Կամ էլ դեպրեսիա ա։ Մտածում եմ ես գիտեմ ոնց են լինում ուրիշ մարդիկ ու կատուները, բայց իմ իմացածը ինձ չի օգնում։ Ես հասկանում եմ, որ լինելը աքսիոմատիկ ա։ Լինելու համար պետք ա ուղղակի լինել կամ ուզել լինել առանց դաժե գիտակցելու, որ ուզում ես։ Ոչ մի փեդի կտոր կամ նստարան մտածելով չի լինում, ոչ էլ ամեոբա ու բարդի։
Բզկտված գազանների մասին եմ մտածում, որ տելեվիզրով մեկ մեկ վազում են իրիկունը սավաննայով։ Էն կրվածները, որ մորթին միշտ քրքրված ա, իրանք միշտ սոված են ու վախենալով են իրանց տեսակին նայում։ Իրանք էնքան են ցավացնում իրանց տկարությամբ, որ ուզում եմ սպանեմ իրանց։ Ուզում եմ իրանք չլինեն տենց, ուզում եմ իրանք ուղղակի չլինեն։ Ուզում եմ ախպորս սպանեմ, որ չլինի տենց։ Ուզում եմ ինձ սպանեմ, որ չլինեմ։ Ուզում եմ մորս սպանեմ։ Բայց թողնում ա։ Գնում եմ տուն, նստում եմ մերոնց կողքը։ Երբ մարդկանց կողքը կես ժամ նստում ես առանց իրանց վնասելու սկսում են քեզ վստահել։ Մերոնք սկսում են ինձ վստահել, իրանց լինող են զգում մի քիչ։ Մարդուն պետք ա, որ իրան նայեն։ Երբ քեզ չեն նայում, սկսում ես կասկածել որ կաս։ Ես էդ քնձռոտ բորենուն գրկում եմ, ուզում եմ դուխով գնա էդ գետից ջուր խմի, ուզում եմ կռվի, չհանձնվի։ Բայց ուզում եմ ես լինեմ իրան սպանողը երբ որ ինքը չի կռվում։

Ուղարկել «հոսող մտքեր էլի"» Digg-ին Ուղարկել «հոսող մտքեր էլի"» del.icio.us-ին Ուղարկել «հոսող մտքեր էլի"» StumbleUpon-ին Ուղարկել «հոսող մտքեր էլի"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն