Նայել RSS հոսքը

մարդ եղած վախտ

Լքելով ֊ սաղ սկիզբ ա, մինչև էն պահը որ իրոք լքում ես

Գնահատել այս գրառումը
Մանկուց ես հերոս դեմք էի, գոնե իմ գլխում։ Ես քաջ էի, ըտեղ կասկած չկար, ցավին դիմանում էի, վախերի վրայով անցնում էի, ռիսկի համար խելքս իմը չէր ու ինձ սիրում էին- չհաշված էն բոլոր դեպքերը, որ որպես մեծ չես ուզում հատկապես փոքրը քեզնից առաջ թռնի ու չոր պատժում ես էդ փորձերի համար, կամ ուղղակի ուզում ես բոլորի մոտ պարզ լինի թե ով ա ձեր հարաբերություններում ասողը։ Ես ընտանիքում փոքրն էի ու ֆավորիտը։ Մենք 2 երեխա էինք, տղա, աղջիկ, հենց էդ հերթականությամբ, ինչը ըստ երևույթին մեծ պատիվ էր մամայիս ու պապայիս համար, որտև մենք ճիշտ էինք շարվել - շատ ցավոք ախպորս համար։ Ինքն էր էն, ում վրա մամաս սկզբից դատարկել ա իրա զայրույթը ու ում վրա ցույց ա տվել, որ ինքը կարա երեխուն պատժի, երբ որ ինքը ասենք լացում ա կամ ուրիշներին խանգարում ա, որտև ինքը կա։ Ախպերս նաև էն երեխեն էր, ում մաման ահագին ժամանակ համարել ա ուրիշինը, քանի որ չգիտեմ ոնց հասկացել ա, որ ծննդատանը սխալ ա եղել ու երեխեքին խառնել են։ Հետո եկա ես ու ահագին ցուցադրելու բաներ արդեն ցուցադրվել էին, էլ չասած, որ ես աղջիկ էի. մեր գերդաստանում մայր-իշխանություն էր։ Ի տարբերություն ախպորս ես հեշտ էի ծնվել, հանգիստ էի, դուխով, ակտիվ խաղում էի, հաճելի կապրիզներ էի անում ու էդ ինձ ներվում էր - ես ուտվում էի։ Իմ ու ախպորս հարաբերությունները ահագին էական դեր խաղացին մեր կյանքում։ Ես ախպորս մեծ ու երևի միակ ֆանատն էի։ Էդ մասամբ նրանից էր, որ ինձ մեծ բանի տեղ չէր դնում, ինչը ինձ կատաղացնում էր ու միաժամանակ ստիպում էր ավելի շատ ջանք թափեմ իրա վրա։ Ինքը մարդկանցից շատ բան չէր սպասում ֊ իրա պարագայում արդարացիորեն։ Ես ժամերով իրան համոզում, խնդրում, սպառնում էի, որ խաղար հետս։ Մենք ժամերով կռվում էինք, իրար ստորացնում, վիրավորում, հայհոյում, բռունցքներով խփում, քացով խփում։ Ես երբեմն հաղթում էի ֊ ավելի շուտ ինքը երբեմն հանձնվում էր, երբեմն չէր հանձնվում ու բանը վերջանում էր ծայրահեղ կատաղությամբ, ինչը ինձ տեղ-տեղ վախացնում էր, բայց նաև բավարարում, որտև ես ինչ-որ ձև ազդած էի լինում իրա վրա։ Մարդկանց դզում ա, որ կարում են ուրիշների վրա ազդեն։ Հենց էդ ա դզում - ազդելը։
(Էդ ժամանակներում սովորեցի լինել դժվար ազդվող)

Ուղարկել «Լքելով ֊ սաղ սկիզբ ա, մինչև էն պահը որ իրոք լքում ես"» Digg-ին Ուղարկել «Լքելով ֊ սաղ սկիզբ ա, մինչև էն պահը որ իրոք լքում ես"» del.icio.us-ին Ուղարկել «Լքելով ֊ սաղ սկիզբ ա, մինչև էն պահը որ իրոք լքում ես"» StumbleUpon-ին Ուղարկել «Լքելով ֊ սաղ սկիզբ ա, մինչև էն պահը որ իրոք լքում ես"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն