Նայել RSS հոսքը

մարդ եղած վախտ

Լքելով ֊ սկիզբ

Գնահատել այս գրառումը
Հորս մեռնելուց հետո հոր դերը մեր տանը վերցրի ես։ Աստիճանաբար, իհարկե, բայց վերցրի։ Կամ կարող ա մերս դրեց իմ վրա։ Մերս մի տեսակ … էն մտածողներից ա, որ մտածելով են սիրում։ Մերս էն տեսակն ա, որ սպոնտան սիրել չգիտի։ Կամ, ուղղակի, մերս հորս չէր սիրում։ Չնայած հերս էլ մորս չի սիրել։ Իրանք որոշել են պսակվել ամենքը իրա ամբիցիաները բավարարելու հույսով։ Իրանք էն առանց շառմի ժողովրդից են, որ ոչ մի ձև են․․․ ու վախկոտ։ Իրանք ավելի շատ ճիշտ են, քան կենդանի (alive): Իրանք էն ժողովրդից են, որ իրանք իրանց սիրել, հետո թե բա հարգել, հետո էլ թե բա պաշտպանել չգիտեն։ Հերս մորս չէր պաշտպանում, հերս դուխ չուներ մորս պաշտպանելու, որտև հերս փոքր վախտ էն չսիրված, խամրած երեխեքից էր (հորոխպորս ֆոնին), ում չէին սիրում ու շատ էին ծեծում - հատկապես տատս։ Պապս էլ իրա առնականությամբ չէր փայլում, ու տենց հերս նեղված դիրքից տղամարդկություն սովորելու շատ շանս չուներ։ Մի խոսքով հերս հոգով ինվալիդ էր, ոնց որ իրա հերը ու ոնց որ իրա տղեն, այսինքն՝ ախպերս։ Մեր տան տղեքը տատս ու հորքուրս էին, հետո էլ ես։

Մերս փոքր ժամանակներից փայլփլուն, սիրուն բաներ ա սիրել ֊ հուլունք, կարուձև, թագ, կանֆետի թուղթ։ Մորս երազանքներում իրան պետք ա նորմալ ասպետ առներ, իրան սիրեր, փայփայեր, երեխա բերեին, իրար թև-թիկունք լինեին մինչև տենան ինչ ա լինում։ Հետն էլ մերս խելացի էր չոր տրամաբանության դիրքից նայած ու ներքին կուլտուրայով (քաղաքենի տերմինով ասած)։ Ու սենց, մորս հարմար տղա չէր ճարվում իրանց գյուղում, մորս թարմությունն էլ անցնում էր։ Վերջը հերս պատահեց ֊ ով շատ կարդացած տղա էր, բարձրագույն կրթություն ուներ, քաղաքում էր ապրում(հորս թարմությունն էլ էր անցնում)։
Այ սենց առաջացավ մեր ինադեկտվատ ընտանիքը, որտեղ պտի առաջանային 2 ինադեկվատ մարդ ֊ ախպերս ու ես։
Ամեն ինչ, իհարկե, կարար ուրիշ ձև շարունակվեր, բայց 90ականները կամ շրջապատը կամ անկապ հանգամանքերը սենց ելք ունեցան մեր համար։ Ինչևէ, էս պատմություններին ես ավելի շուտ ինտելեկտուալ հետաքրքրությամբ եմ նայում, քան էմոցիոնալ ներգրավվածությամբ։

Ուղարկել «Լքելով ֊ սկիզբ"» Digg-ին Ուղարկել «Լքելով ֊ սկիզբ"» del.icio.us-ին Ուղարկել «Լքելով ֊ սկիզբ"» StumbleUpon-ին Ուղարկել «Լքելով ֊ սկիզբ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. CactuSoul-ի ավատար
    Շատ հետաքրքիր էր։ Շնորհակալութուն կիսվելու համար։
    «Իրանք ավելի շատ ճիշտ են, քան կենդանի» ֊ դիպուկ ձևակերպում էր։
  2. մարդ եղած վախտ-ի ավատար
    ինչ խոսք ֊ ուրախ եմ, որ էս ևս ինչ֊որ մեկի աչքում արժեք ունի․ մերսի