Նայել RSS հոսքը

մարդ եղած վախտ

Ոնց են լինում(18+)

Գնահատել այս գրառումը
Ուրիշ իրիկուն նստած եմ ավտոբուսում ու մտածում եմ աուդիոպոռնո դնեմ լսեմ ու հանկարծ գովազդներ բացվեն, ինչպես երկարացնել անդամը ու հետևի շարքից մեկը տեսնի, հետո չտեսնելու տա։ Ես թափով փակեմ գովազդը ու շարունակեմ ոռնոցները։ Մտածում եմ չափազանց էպիկ կլինի ավտոբուսում աուդիոպոռնյի տակ օրգազմ ունենալը։ Մտածում եմ էն սաղ աննասունների մասին, որ ավտոբուսում բացահայտ էրեկցիա են ունենում, իրանց բավարարում են ու որոնց մարդիկ ավտոբուսից դուրս են շպրտում, հետո մի օր բռնում սատկացնում են: Իրա բերանում արյուն ու թուք ա խառնվում, ատամներ են մեջը հայտնվում, բայց իրան էդ շատ չի հուզում։ Ինքը կարա ցինիկ խնդա։ Մտածում եմ էն աբսուրդ ժպիտի մասին, որ գալիս ա վրես էդ մարդկանց մասին մտածելուց, ու պահի տակ էշանում եմ, որ իրանք կան, ու էդքան կան։ Մի էդքան էշանում եմ, որ Էլոն Մասկը կա ու մտածում եմ էդ 2 տիպերի նկատմամբ էշացած զգացողությունը շատ տարբեր չի։ Էլոն Մասկը իրան կարա տենց լինել թույլ տա, իսկ էդ քաֆթառները` չէ։ Իրանց մարդիկ չեն տեսնում, իրանք դաժե չկան ամբոխին նայելուց։ Բայց էդ մարդը չի հանդուրժում, որ իրան չտեսնեն։ Իրան ստիպված են տեսնել։ Իրան ստիպված տեսնում են ու էն էլ ոնց են տեսնում։ Էդ մարդկանց դաժե ծեծելն ա ձեռ տալիս։ Նենց ես ստիպված նայել մարդուն քթին բռունցքդ իջացնելուց։ Տենց երևի սիրածիդ չես նայում շրթունքներդ իջացնելուց։ Կյանքին էկրանի հետևից նայելուց ձեռքերս տանում եմ գլխիս հետևը, հետ եմ մեկնվում դիվանի վրա ու ուղղակի հիանում եմ թե ոնց ա էդ մարդը իրա շուրջ փոքր աշխարհում հաստատում իրա գոյությունը։

Ուղարկել «Ոնց են լինում(18+)"» Digg-ին Ուղարկել «Ոնց են լինում(18+)"» del.icio.us-ին Ուղարկել «Ոնց են լինում(18+)"» StumbleUpon-ին Ուղարկել «Ոնց են լինում(18+)"» Google-ին

Թարմացել է 25.07.2017, 18:02 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: 1*17, axic8ewu Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. մարդ եղած վախտ-ի ավատար
    շնորհակալ եմ