Նայել RSS հոսքը

Բեատրիս

Նոր կյանքի խորհրդանիշ՝գարուն

Գնահատական. 2 ձայն, 5.00 ընդհանուր:
-Արի՜, արի՜։
Խուլ անտառից հնչում էր այս տարօրինակ ձայնը։ Գարուն էր։ Ձյան ծանրությունից թեթևացած հողը ծնում էր իր ձնծաղիկ զավակներին, երկնքում երևում էին վաղուց հեռացած թռչունների երամները, գետի ուրախ քչքչոցը հասնում էր նույնիսկ ամենախուլ անկյունները։ Սակայն այս համատարած ցնծության մեջ էլ ինձ լսելի էր այն տարօրինակ ձայնը, որն ինձ իր մոտ էր կանչում։
Ինչպես ամեն կիրակի, այդ օրն էլ արթնացա, հագնվեցի, նախաճաշեցի ու դուրս եկա զբոսնելու(ես մի քիչ տարօրինակ եմ)։ Ահա և զբոսանքի ժամանակ լսվեց նույն ձայնը.
-Արի՜,արի՜։
Փորձեցի ուշադրություն չդարձնել ու մտքերի գիրկն ընկնելով շարունակեցի ճանապարհս։ Նորից նույն հիմար ձայնը ։ Գլուխս վեր բարձրացրի ու տեսա, որ կանգնած եմ անտառ տանող ճանապարհի եզրին։ Վերջապես որոշեցի հետևել ձայնին ու բացահայտել ձայնի գաղտնիքը։
Հասա անտառ. այնտեղ ամեն բան գարնան շնչով էր լեցուն։ Ամենուրեք փոքրիկ մանուշակներ ու ձնծաղիկներ էին, որոնք հեզաբար ինձ բարևում ու ժպտում էին։ Ողջ անտառը լի էր թռչուններով, որոնք այնքան զբաղված էին, որ ինձ նույնիսկ բարև չտվեցին( ես ինձ դրանից վատ զգացի), ամեն մեկն իր փոքրիկ տնակն էր կառուցում գոյատևելու համար։ Ինձ լսելի դարձավ նույն ձայնը , և ես գնացի ձայնի ուղղությամբ։ Ենթագիտակցությունս ինձ թելադրում էր, որ նախ թռչեմ փոքրիկ առվակի վրայով , ապա շրջանցեմ ահռելի քարը, հետո գնամ ուղիղ ճանապարհով և վերջապես հասնեմ ջրվեժին։ Ջրվեժն այնքա՜ն գեղեցիկ էր, որ ես աչքս չէի կարողանում կտրել նրանից, սակայն արդեն սովորական դարձած ձայնը նորից ինձ կանչեց ու ես ստիպված էի թողնել հիացմունքս ու փնտրել ձայնը։
-Արի՜, արի՜, արի՜, ես այստե՜ղ եմ, նայիր ներքև։
Ես նայեցի ներքև և ոտքերիս տակ մի քար տեսա. <<Միթե՞ ես քարի համար եմ այսքան ճանապարհ անցել>>։
-Ո՞վ ես դու,- ի վերջո հարցրի ես։
-Վորցրու՜ քարը, ես այստե՜ղ եմ,- պատասխանեց ձայնը։
Ես հնազանդորեն կռացա և վերցրեցի քարը, քարի տակ պայծա՜ռ լույս շողաց , և երևաց մի հրաշք ծաղիկ։
-Շնորհակա՜լ եմ, բարի՛ աղջիկ, բայց ես շա՜տ ծարավ եմ, գուցե՞ ջուր տաս ինձ։
Ես արագ վազեցի ջրվեժի մոտ ու բռով ջուր բերեցի, իսկ նա.
- Քի՜չ է, քի՜չ է։
Նորից վազեցի ջրի հետևից, սակայն նա նորից կրկնեց.
- Էլի՜ եմ ուզում, էլի՜։
Երբ ջուրը բավարարեց նրան , նա ինձ պատմեց իր մասին։ Պարզվեց, որ նա գարնան ծաղիկն է, եթե քարի տակից դուրս չգար, կմահանար՝ իր հետ տանելով գարունը։ Նա ծնվում է գարնան առաջին օրը և մահանում գարնան վերջին օրը։
Ես շատ ուրախ էի, որ փրկեցի գարունը, բայց սա դեռ ամենը չէ. նա ինձ որպես պարգև նվիրեց իր թերթիկներից մեկը և ասաց.
- Մարդը հավիտյան գարուն է տենչում, բայց քչերին է հաջողվում զգալ գարունը, դու այն եզակիներից ես , ում ամբողջ հոգին գարունով է լցված, վերցրու այս թերթիկը և նույնիսկ ձմռանը կզգաս գարնան շունչը։
Ես ուրախ հոգով ու սրտով վերադարձա տուն, և ոչ ոք այդպես էլ չիմացավ իմ ուրախության պատճառը։

Ուղարկել «Նոր կյանքի խորհրդանիշ՝գարուն"» Digg-ին Ուղարկել «Նոր կյանքի խորհրդանիշ՝գարուն"» del.icio.us-ին Ուղարկել «Նոր կյանքի խորհրդանիշ՝գարուն"» StumbleUpon-ին Ուղարկել «Նոր կյանքի խորհրդանիշ՝գարուն"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն