Նայել RSS հոսքը

Օրագիր

25 փետրվարի 2017 , 05:38

Գնահատել այս գրառումը
Տրտմությամբ պառկած եմ սառը անկողնուս մեջ: Օրը ոչինչ չտվեց ու չառավ: Մոխրամանս բերնեբերան լցվել է: Ինձ մենակ ու անպետք եմ զգում: Այսօր ես հերթական անգամ տարված էի այն մտքով, որ ես ընդամենը սպառող եմ:
Երեկ բավականին ուշ քնեցի, հետևաբար՝ զարթնեցի ավելի ուշ, իմ այս կարգի գրաֆիկը ինձ համար սովորական երևույթ է, բայց ես միայն այսօր բացահայտեցի, որ դա ինձ սպանում է: Երբ զարթնում ես համարյա երեկոյան, կուտակված էներգիան ոչ մի կերպ սպառել չի լինում:
Աղջիկը, ով իմ ընկերուհին էր, կամ դրա պես մի բան երբեմն գրում է ինձ, բայց դա ինձ ավելի շատ ցավ է պատճառում, քան ուրախություն, որովհետև ես զգում եմ նրա անտարբերությունն ու սառնությունը և հասկանում եմ, որ նա ինձ ընդամենը գրում է իներցիայի օրենքից ելնելով, կամ ինձ նման իրեն դժբախտ ու մենակ է զգում, հաճախ նաև նամակներիս չի պատասխանում: Մինչդեռ՝ կար ժամանակ երբ նա ինձ ամբողջ շաբաթներով չեր թողնում, որպեսզի քնեմ՝ գիշերներս լցնելով կանացի հմայքով, չարաճճիությամբ ու սեթևեթանքով:
Այո, բոլորը այս ժամին քնած են, ու նաև մնացած բոլոր աղջիկները ում ես համակրում եմ: Մենակությունը անտանելի է դառնում: Երևի փորձեմ քնել:

Ուղարկել «25 փետրվարի 2017 , 05:38"» Digg-ին Ուղարկել «25 փետրվարի 2017 , 05:38"» del.icio.us-ին Ուղարկել «25 փետրվարի 2017 , 05:38"» StumbleUpon-ին Ուղարկել «25 փետրվարի 2017 , 05:38"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն