Նայել RSS հոսքը

Բեատրիս

Քայլեր դեպի հավետինական քուն կամ ճակատագրի հետքերով

Գնահատել այս գրառումը
Նա գնում էր, մտածում ձյան հրաշագողության մասին: Անտառում ձմռանը ամեն ինչ կատարյալ է թվում,միայն ցուրտն է ,որ անկոտրում սառնությամբ կուլ է տալիս իր զոհին : Հանկարծ նկատեց մի խումբ ոտնահետքեր, իսկ նա այնքան շատ էր սիրում հետևել ոտնահետքերին, գնալ ոտնահետքերի ուղղությամբ , մինչև կհոգներ և ետ կդառնար, սակայն այս անգամ ինչ որ արտասովոր բան ձգում էր նրան և նա չէր ցանկանում ետ դառնալ , ուզում էր անվերջ հետևել ոտնահետքերին: Այդպես գնալով նա հանդիպեց մի քարանձավի,որտեղ ոտնահետքերը բաժանվեցին՝ երկուսը մի կողմ,երկուսը՝ մյուս:Առաջին երկու ոտնահետքերը տանում էին դեպի քարանձավ: Նա ընտրեց քարանձավ տանող ճանապարհը: Քարանձավում շատ մութ էր և ոչինչ չէր երևում,սակայն փոքր ինչ քայլելուց հետո երևաց մի աղոտ լույսի շող: Նա հետևում էր արդեն ոչ թե ոտնահետքերին այլ լույսի շողին:Վերջապես քարանձավը վերջացավ,սակայն այն ինչ նա տեսավ քարանձավի մյուս կողմում,ամենասարսափելի բանն էր իր տեսածների մեջ: Նրա առջև ճերմակ ձյունի վրա կարմիր արյունն էր տարածվում,և կարծես զգացվում էր արյան տաքությունը ձյան վրա:Դրանից շատ հեռու մարդկային գլուխ էր երևում,մոտենալով գլխին նա տեսավ, որ գլուխը վեր էր խոյանում ոսկրակույտերի վրա , իսկ արյունը ծորալով ներկում էր սպիտակ ոսկորները: Չդիմանալով ճնշմանը նա ետ շրջվեց, որ փաղչի, սակայն արյան մի տաք շիթ տարածվեց ձյան վրա , և նա ընկավ...

Ուղարկել «Քայլեր դեպի հավետինական քուն կամ ճակատագրի հետքերով"» Digg-ին Ուղարկել «Քայլեր դեպի հավետինական քուն կամ ճակատագրի հետքերով"» del.icio.us-ին Ուղարկել «Քայլեր դեպի հավետինական քուն կամ ճակատագրի հետքերով"» StumbleUpon-ին Ուղարկել «Քայլեր դեպի հավետինական քուն կամ ճակատագրի հետքերով"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն