Նայել RSS հոսքը

Բեատրիս

Անուրջներից կախված էակը

Գնահատել այս գրառումը
Օտա՜ր,ամայի ճամփին,
Ուր ծանոթ ոչինչ չկա,
Անծանոթ ծովի ափին
Կանգնել ու նայում է նա:
Հիշում անցյալի ուղին
Ու թախծում է նա նորից,
Ամայի ծովի ափին,
Ամայացած բոլորից:
Մտքի ճկուն սլացքով
Թռչում է դեպ հեռուներ,
Թախիծը բաց թողնելով
Որսում անուշ անուրջներ:
Բայց հանկարծ արթնանալով
Բաց է թողնում երազները,
Նողկալի կյանք մտնելով՝
Չքվում են անուրջները...

Ուղարկել «Անուրջներից կախված էակը"» Digg-ին Ուղարկել «Անուրջներից կախված էակը"» del.icio.us-ին Ուղարկել «Անուրջներից կախված էակը"» StumbleUpon-ին Ուղարկել «Անուրջներից կախված էակը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
‎ Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն