Նայել RSS հոսքը

yan_gant_y_tan

Փորձեր

Գնահատել այս գրառումը
Երկուսով պառկած էին խոտերի վրա, էնքան երջանիկ էր, որ մեռնել էր ուզում։ Լինում է չէ որ մարդ բարդ զգացումների է ունակ լինում, տենց մարդիկ տառապելու պատճառ միշտ գտնում են, ու ձևացնում են թե ամեն ինչ լավ է։ Ցույց չեն տալիս, իսկ օգտագործել դա բարդ է։ Լուսնի գանգը նայում էր երկնքից, սև աստղը հետևում էր զույգին։ Լռություն, որն ընդհատվում էր հոգոցներով, ու գելի ոռնոցով։ Դաշտում էին, իրանց շրջապատում էր անտառը։ Մինչև լուսին թռնող գմբեթ ունեցող եկեղեցին վաղուց չկար իրանց համար։ Մի քիչ հեռու իրանցից, ինչ-որ մեկի տան ճրագն էր։ Երկինքը աստղաշատ էր, աստղերը մեծ էին ինչպես ուրիշ ոչ մի տեղ։ Երբեմն ինքդ քեզ ցանկանում ես կորցնել, ինչ որ նոր բան գտնելու համար։ Բայց միակ բանը որ դու ունես դա քո <ես> ն է ու արժանապատվությունը։ Զույգը պառկած էր դաշտում, երկնային լույսի տակ, աղջկա կուրծքը հանգիստ շնչում էր։ Թեթև էր նրանց հոգու վրա։ Տղան գրեթե սիրահարվել էր։ Մի քիչ ել ու ինքը կընկնի տառապանքների գիրկը։ Քիմիական ռեակցիան սկսել ա ու դրա ելքը արդեն որոշված ա, են օրից ա եղել որոշված երբ իրանք հանդիպեցին։
քիմիական տարերը իրար են խառնվում, անցավ 10 վայրկյան
դոպամինն արդեն իրա ուղեղում ա, 5 վայրկյան
ինքը արդեն սիմպատիայա զգում, 3 վայրկյան
ամեն ինչ արդեն անիմաստ է, վերջ, հիմա մնում է ուղեղին մենակ դոպամին ուղարկել ու ուրիշ թմրանյութեր։ Կախվածություն առաջացավ։ Ոշմ սաղ ամեն ինչ վատ է։ Մնում է նարկոմանի պես ապրել, ու երևակայել որ դու ազատ կամք ունես։ Դու ստրուկիկ ես բալամ։ Օրը արդեն լուսանում էր, արևի ճառագայթները ամոթխած ծիկրակում էին, են աղջկա նորատունկ կրծքերի նման։ Տղան ուներ սև մազեր, կարճահասակ չեր, աղջիկը հայկական ավանդույթի համաձայն ասֆալտին կպած էր քայլում։Աղջիկն ուներ խոսող, շարժուն աչքեր, իմ կարծիքով աղջկան տաս անգամ ավելի գեղեցիկ են սարքում իրա աչքերը։ Ամենասիրածս աչքերի տիպերը դրանք լացող աչքերն են, ու նաև գրեթե միշտ փայլող աչքերը

Ուղարկել «Փորձեր"» Digg-ին Ուղարկել «Փորձեր"» del.icio.us-ին Ուղարկել «Փորձեր"» StumbleUpon-ին Ուղարկել «Փորձեր"» Google-ին

Թարմացել է 27.08.2016, 14:44 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. yan_gant_y_tan-ի ավատար
    ....