Նայել RSS հոսքը

Yellow Raven

Նեմեցի պրիկազը օրենքա....

Գնահատել այս գրառումը
Հայկական ֆուտբոլի (եթե այդպիսին դեռ կա) օրեցօր վատթարացող վիճակը լուրջ մտորումների տեղիքա տալիս: Կամաց, բայց հաստատուն քայլերով, հայկական ֆուտբոլը` մեծն բարերար ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ( առավել հայտնի որպես <<Նեմեց Ռուբո>>) բարձր հովանու ներքո գլորվումա անդունդը:
ՀՖՖ-ի ու <<Արարատ>> ՖԱ-ի առճակատռումը նորություն չէ հայկական ֆուտբոլում: Հայաստանի նախորդ առաջնությունում <<Արարատը>> առաջին անգամ փորձեց ձեռնոց նետել Հայաստանի վերջին տարիների չեմպիոն <<Փյունիկին>> ու դրա համար <<լապատկով կերավ գլխին>>... Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ,որ Հայրապետյանի թեթև ձեռքը միշտ օգնելա <<Փյունիկին>> ու շատ դեպքերում հաղթանակները հենց կապված են նրա հետ,որ Հայրապետյանը այդպես է ուզել...
Նախորդ առաջնությունում բազմիցս ֆուտբոլասերները դժգոհում էին,որ Արարատ Ճաղարյանը կողմնակալ է գտնվում խաղերի սպասարկման ժամանակ, սակայն ստացվեց այնպես,որ Փյունիկ-Արարատ ոսկե հանդիպումները վարեց հենց Ճաղարյանը: Վարեց ու վարեց այնպես, որ հերթական անգամ բոլորը դժգոհ մնացին նրա կողմնակալությունից <<Փյունիկի>> օգտին:
Համենայն դեպս, ամեն անգամ Ռուբեն Հայրապետյանը խոսում էր այն մասին, որ մրցավարական սխալները առօրյա երևույթ են դարձել ու դրանք ցանկացած զարգացած երկրի առաջնությունում էլ հանդիպում են:

Սակայն օրերս, Ռուբեն Հայրապետյանը ինքը` իր իսկ կամքով(կարծում եմ դրանում ոչ ոք չի էլ կասկածում) հանկարծ որոշում է կայացնում նախորդ առաջնության արծաթե մեդալակիր <<Արարատին>> զրկել Եվրոպայի Լիգային մասնակցելու իրավունքից... Եվ պատկերացրեք թե ինչ հիմար պատճառաբանություն է բերվում դրա համար` արտոնագիր չի տրամադրվել փաստաթղթերը ճիշտ ժամանակին չներկայացնելու պատճառով: Պարզապես սատկած հավի ծիծաղն էլ է գալիս... Պատկերացնում եք Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հանկարծ օգոստոսին լուրջ-լուրջ դեմքով կանգնում ու հայտարարում է, որ Մադրիդի Ռեալը զրկվել է Չեմպիոնների Լիգային մասնակցելուց` փաստաթղթերը ժամանակին չներկայացնելու պատճառով...

Հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակը կարելիա մեկնաբանել ընդամենը մեկ բառով` <<բառդակ>>... Էլ չեմ ասում,որ <<Արարատին>> այս առաջնությունում չեն թողնում անգամ հաղթանակ տոնել... Պատկերացնում եք` ՀՀ ներկայիս առաջնությունում կայացած բոլոր խաղերում ընդհանուր առմամբ նշանակվել է 10 11-մետրանոց հարված,որոնցից ուղիղ 7-ը <<Արարատի>> դարպասին... Լրիվ աբսուրդի շարքը կարելիա դասել վերջին տուրի Արարատ-Կիլիկիա(2:3) հանդիպումը, որում մրցավարը <<Արարատի>> դարպասին նշանակեց 4 կասկածելի 11-մետրանոց... Ու ի՞նչ է մտածում պարոն Հայրապետյանը; Նրա և <<Արարատ>> ՖԱ-ի տեր Հրաչ Կապրիելյանի առճակատման պատճաով պետք է պատասխան տա հայկական ֆուտբո՞լը :
Իսկ ո՞րն է ֆուտբոլիստների մեղքը: Ինչու՞ պետք է ոմն մեծահարուստի կամքով Սերգեյ Էրզրումյանը, Հրայր Մկոյանը, Գևորգ Պռազյանն ու մյուս տղերքը էսօր իրանց զգան հիմարեցված վիճակում: Արդա՞ր է արդյոք:
Հունվարին էլ ապօրինի ճանապարհով ««Արարատից»» խլեցին Հայաստանի Հավաքականի պաշտպան Վահագն Մինասյանին, հիմա էլ ուզում են ձեռք գցել երիտասարդականի դարպասապահ Պռազյանին… Հարգելի ՀՖՖ նախագահ, սրանով դուք ուղղակի ապականում եք հայկական ֆուտբոլի անունը: Լուծեք ձեր հարցերը Կապրիելյանի ու Անդրեասյանի հետ այնպես, որ դրանից չտուժի մեր ֆուտբոլը…

Իսկ մենք ունեցել ենք լավ ֆուտբոլ, մենք եղել ենք առաջատարների շարքում... Հավատացեք, որ լավ ֆուտբոլիստներ ու լավ հավաքական ունենալու համար ձեր դաշտեր կառուցելը բավական չէ` պետք է յուրօրինակ մոտեցում, պետք է արժանի նախագահ... Իսկ այդպիսին ես դեռ չեմ տեսնում…

Հ.Գ. Խնդրում եմ հեռանալ հայկական ֆուտբոլից ու ձեր հետ տանել նաև այն սև հետքը, որը դեռ երկար ժամանակ կարիք կլինի մաքրել... Նախապես շնորհակալություն: Վահիկ:
Կցված մանրանկարներ Կցված մանրանկարներ Սեղմեք նկարի վրա՝ մեծ տարբերակը տեսնելու համար

Անուն.	img960_21545.jpg‎
Դիտումներ.	56
Չափս.	5.7 KB
ID.	46228  

Ուղարկել «Նեմեցի պրիկազը օրենքա...."» Digg-ին Ուղարկել «Նեմեցի պրիկազը օրենքա...."» del.icio.us-ին Ուղարկել «Նեմեցի պրիկազը օրենքա...."» StumbleUpon-ին Ուղարկել «Նեմեցի պրիկազը օրենքա...."» Google-ին

Կատեգորիաներ
Ֆուտբոլ

Մեկնաբանություն

  1. Davo'o-ի ավատար
    Իհարկե աննախանձելի վիճակում են «Արարատի» ֆուտբոլիստները: Բայց մեծ ցանկության դեպքում նույնիսկ այստեղ կարելի է դրականը գտնել: Իհարկե սա արդեն լրիվ ուրիշ թեմա է, բայց «Միկան», հավանաբար, ավելի հաջող կներկայացնի հայաստանը Եվրոպայում, քան աղետալի վիճակում գտնվող այս «Արարատը»:
  2. Yellow Raven-ի ավատար
    Լրիվ համաձայն եմ,որ Միկան ավելի լավ կներկայացնի Հայաստանըմքան Արարատը...
    Բայց պրոբլեմը նրանումա,որ եթե թիմը վաստակելա իրավունքը, ինչքան էլ ուզումա խայտառակ վիճակում լինի պետքա մասնակցի... Թե չէ ասենք էս տարի Իտալիայում որոշում կայացնեին Ֆիորենտինային զրկեին ՉԼ-ին մասնակցելուց,տեղը Միլանին դնեին,որովհետև Միլանը ավելի լավ կներկայացներ Իտալիան... Ծիծաղելի երևույթա ուրիշ ոչ մի բան
  3. Davo'o-ի ավատար
    Լսել եմ, որ եթե չորով արտոնագրման պրոցես անցկացնեին, Հայաստանի թիմերից ոչ մեկն էլ չէին կարողանա արտոնագիր ստանային: Նենց, որ աբսուրդայինն են չի, որ «Արարատին» զրկել են, այլ են, որ մնացած թիմերին են տվել
  4. Yellow Raven-ի ավատար
    Բայց դե եթե մյուս թիմերին տվել են արդեն իսկ աբսուրդայինա,որ Արարատին չեն տվել