Նայել RSS հոսքը

Երբ խոսում է սիրտը

ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

Գնահատել այս գրառումը
Երեկո էր: Աշնանային մի գեղեցիկ երեկո: Երկնքից մեղմ անձրև էր թափվում: Ամեն ինչ շատ գեղեցիկ եր ու հիանալի: Արմենն ու Անին ինչպես միշտ զրուցում էին, զրուցում էին ամեն ինչից: Եվ ամենակարևորն այն էր, որ երկուսին Էլ հետաքրքիր էր զրույցը և ոչինչ չէր կարող խանգարել: Եվ չէր էլ խանգարում:
Արմենն ու Անին շատ կարճ ժամանակ էր ինչ ծանոթացել էին, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էին մտերմանալ այնքան, որ կարծես երկար տարիների պատմություն ունեն թողած անցյալում: Սակայն դա այդպես չէր...
Նրանք ծանոթացել էին շատ պատահաբար, և տարօրինակ պայմաններում, Նրանց ծանոթությունը տեղի էր ունեցել 21-րդ դարին համահունչ տարբերակով, ինտերնետի միջոցով: Սակայն դեռևս իրական կյանքում չէին կարողացել ծանոթանալ... Այդ ծանոթությանը խանգարում էր ինքը` մեծն Ժամանակը: Բայց Արմենը հույսը չԷր կորցնում, անդադար փնտրում էր մի առիթ` Անիին իրական կյանքում տեսնելու համար: Բայց միևնույնն է չէր ստացվում կամ իրեն էր ինչ-որ բան խանգարում, կամ Անիին: Արմենին այդ հանգամանքը նյարդայնացնում էր, քանի որ իրենք կարողանում էին առանց խոչընդոտների շփվել, սակայն ժամանակը նրանց հանդիպել թույլ չէր տալիս ...
Մի օր Արմենը զրույցի ընտացքում հարցրեց.
-Անի, եթե օրերից մեկ օր մենք ի վերջո կարողանանք հանդիպել, ինչպիսին կցանկանաս, որ ես լինեմ իրականում:
-Այնպիսին, ինչպիսին դու հիմա կաս իմ պատկերացումներում... Բարի, ժպտերես, կատակասեր, անկեղծ ու քո բոլոր մնացածար ժանիքներով, ինչի համար ես հիմա շարունակում եմ շփվել քեզ հետ...
Այդ նախադասությունը ուրախացրեց Արմենին, քանի որ Անին չէր ցանկանում, որ ինքն իրականում նման լինի իր պատկերացրած իդեալին... Այլ ցանկանում է տեսնել այն մարդուն, ով թաքնվածէ հենց Արմենի հոգում...
Արմենն այդտեղ հիշեց իր տատիկի վաղեմի խոսքը «Գնահատիր մարդու մեջ այն ամենն ինչ կա ի ծնե, քանի որ ձեռքբերովին կարողէ կորել կամ փոփոխվել... Իսկ այն ինչ ի ]նե էտրված մարդուն կկորի միայն մահվանից հետո...»:
Արմենը հիշեց նաև Անիին ասված իր խոսքը, որը նա ասել էր իրենց զրույցներից մեկի ժամանակ, երբ խոսք էր գնացել մարդկային արժանիքները գնահատելու մասին... «Երբեք չփորձես դիմացինի մեջ գտնել կամ զետեղել այն, ինչ դու ես ուզում տեսնել... Այդ կերպ նա քեզ մոտ կկորցնի իր հետաքրքրությունը` դառնալով քո մտքում պահված ամենօրյա հերոս...»:
Եվ կարծես հենց այդ միտքն էլ Անին ասաց իրեն` պատասխանելով հարցին...
Արմենը զգում էր, որ Անիին իրական կյանքում դեռ չճանաչած, արդեն ինչ-որ կապվածություն է զգում, որը բացատրել անկարող էր, քանի որ ինքն էլ դերևս չէր հասկանում ինչ է իր հետ կատարվում... Միայն գիտեր մի բան, որ անասելի մեծ ցանկություն ուներ հանդիպելու Անիի հետ...
Մի օր Արմենը հարցրեց.
-Անի, Աստծո հաջողությամբ, երբ մենք հանդիպենք, ի՞նչը կարող է խանգարել մեզ հանիպել երկրորդ անգամ
Անին շատ կարճ մտածելուց հետո պատասխանեց.
-Միայն հիասթափությունը...
-Այսի՞նքն:
-Այսինքն, երբ առաջին անգամ քեզ տեսնելուց հետո հասկանամ, որ դու այն չես ինչ միշտ ներկայացրել ես ինձ, այսինքն ստացվի այնպես, որ դու խաբել ես ինձ...
Անիի պատասխանը շատ ուրախացրեց Արմենին, քանի որ նա հասկացավ երկրորդ հանդիպում ևս կլինի, քանի որ ինքը Անիի հետ հնարավորինս անկեղծ է եղել միշտ, առանց որևէ բացառության...

Հ.Գ. կայքը հնարավորություն չի տալիս պատմվածքն ամբողջությամբ տեղադրել, այդ իսկ պատճառով ստիպված կրճատեցի... Ամբողջությամբ ընթերցելու համար սեղմեք ստորև նշված հղման վրա...



Հեղինակ՝ Գոռ Վարդանյան (http://gorvardanyan.blogspot.am/2014...g-post_28.html)

Ուղարկել «ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ"» Digg-ին Ուղարկել «ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ"» del.icio.us-ին Ուղարկել «ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ"» StumbleUpon-ին Ուղարկել «ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ"» Google-ին

Թարմացել է 15.12.2015, 10:58 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն