Նայել RSS հոսքը

Երբ խոսում է սիրտը

ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ՔԵԶ ՀԵՏ

Գնահատել այս գրառումը
Այսօր մայրամուտն այնքան գեղեցիկ էր…
Աննկարագրելի էր արևի վերջին ժպիտն ինձ… Այնքան գեղեցիկ ու յուրահատուկ, այնքան ջերմ ու սիրով լի, որ ես չգիտեմ, թե ինչպիսի բառերով նկարագրեմ այն:
Եվ այդ ամենը միայն քո շնորհիվ, այդ ամենը միայն քո ժպիտների, քո հայացքենրի ու քո չքնաղ աչքերի շնորհիվ, քանի որ մայրամուտի ժամանակ դու կողքիս էիր: Եվ այն պահին, երբ արևը սկսեց իր վերջին ժպիտներն ու պայծառ շողերը թաքցնել մոխրագույն ամպերի տակ, ես զգացի քո անսահման ջերմությունը:
Այն իմ սրտում էր…
Արևի վերջին շողերից ամպերը նուրբ կարմիր երանգ էին ստացել, կարծես անթիվ անհամար թռչուններ երամով պար բռնած լինեին երկնքում, ու նրանցից յուրաքանչյուրը ժպտում էր մեզ ու ձեռքով անում: Դա կարծես երջանկության ակնթարթներ լինեին, որոնք այնքան երկար էին թվում, որ նմանվում էին դարերի: Դարեր, լցված միայն անմար սիրով ու անսահման երջանկությամբ:
Իսկ այդ երջանկությունը կոչված էր քո անունով…
Անուն, որը դարձել է իմ կյանքի խորհրդանիշը, իմ կյանքի հարատևության պատճառը: Եվ այդ անունը ամեն տեղ ուղեկցում է ինձ ու անդադար լուսավորում իմ կյանքի ճանապարը, անդադար փայլում արևի նման ու շարունակ ջերմանում իմ սիրտը…
Դու այսօր այնքան մոտ էիր ինձ, որ ես չէի կարողանում նույնիսկ մեկ
ակնթարթ նայել այլ կողմ, սիրտս անընդհատ ուզում էր տեսնել քեզ, տեսնել քո նուրբ աչքերը, հիանալ նրան գեղեցկությամբ: Աչքեր, որոնցում պարզ արտացոլված էին մայրամուտից կարմրած ամպերի երամները:
Իսկ, երբ նայեցի ամպերին՝ տեսա քո չքնաղ աչքերը, որոնք արևի շողերից ավելի էին գեղեցկացել ու ինձ ավելի էին կախարդում, և ես կախարդվելով նրանց գեղեցկութամբ դադարում էի ապրել իրականության գրկում ու քեզ հետ միասին ճախրում էի անհաս ու անսահման տիեզերքում: Այդ ակնթարթը այնքան ջերմ էր, որ այդ ջերմությունից չէի զգում շուրջս տիրող համատարած ցուրտը: Ցուրտ, որը իր գիրկն էր առել ողջ բնությունը, սակայն սակայն մենք լինելով բնության գրկում, ցուրտը չէինք զգում…Մենք ջերմանում էինք միմյանցով: Միասին, գրկախառնված այնքան ջերմ էր, որ նույնիսկ քամին հասնելով մեզ տաքանում էր:
Մենք երջանիկ էին… Մեր երջակությունն անհնար էր նկարագրել, քանի որ այն անսահման էր: Մեր երջանկությունը ծնվում էր մեր սրտից ու անկառավարելի ճախրում երկնքում՝ ամպերի կարմիր երամների թևերին...
Երբ դու կողքիս էիր, մայրամուտն այնքան գեղեցիկ էր ժպտում ինձ…

Հեղինակ՝ Գոռ Վարդանյան (http://gorvardanyan.blogspot.am/2015/12/blog-post.html)

Ուղարկել «ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ՔԵԶ ՀԵՏ"» Digg-ին Ուղարկել «ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ՔԵԶ ՀԵՏ"» del.icio.us-ին Ուղարկել «ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ՔԵԶ ՀԵՏ"» StumbleUpon-ին Ուղարկել «ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ՔԵԶ ՀԵՏ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն