Աշնան հույզ
Դեղին տերևներ,
Հուշիկ թերթիկներ,
Նվվացին հերթով՝
Արյուն քամելով:
Սիրտս կիսեցին,
Լուռ մղկտացին,
Ձայն չհանեցի,
Յարաս բացեցի,
Կուրծքս դեմ տվի,
Խեթ քամուն վայրի
Գոռացի՝ լափի',
Արյունս լիզ'ի,
Որ յարաս բուժվի:
Այդպես էլ եղավ.
Բալասան դարձավ:
Ու հիմա նստած,
Աչքս սևեռած
Այն դեղին ծառին՝
Շնչում եմ աշնան
Բույրը սառնալի..