Նայել RSS հոսքը

Միներվա

Ինչու՞ il volo-ի մասին գրառումներ չկան;

Գնահատել այս գրառումը
Խմբի 3 օպերային երգիչները իրենց կարիերան սկսել են 2009-ին և միմյանց հանդիպել են իտալական Ti lascio una canzone (Քեզ երգ թողնելով) երաժշտական շոուի ընթացքում։

2009-ի մայիսի 2-ին Ջանլուկա Ջինոբլեն հաղթանակ տոնեց՝ երգելով Անդրեա Բոչելլիի "Il mare calmo della sera" երգը։

Մրցույթի ընթացքում նրանք ընտրվեցին որպես տրիո և ներկայացրեցին նեապոլիտանական օպերայի "O sole mio" երգը[3]։ Մրցույթից հետո նրանք շարունակեցին հանդես գալ միասին "Tre Tenori", "The Tryo", "Il Trio" անուններով իսկ 2010-ից սկսած "Il Volo" (իտալերենից թաևգմանած «Թռիչք») անունով։

2010-ին խումբը մասնակցեց "We Are the World 25 for Haiti" բարեգործական նախագծին՝ նորովի ներկայացնելով 1985-ի ամենահայտնի հիթերից մեկը՝ "We are the World" երգը։ 2010-ի փետրվարին նրանք ներկայացրեցին "Granada" և "Un amore cosi grande" երգերը Սանռեմո երաժշտական մրցույթի 60-րդ ամյակին[4]։ Այդ մրցույթի ընթացքում խումբը ներկայացրեց նաև "Regina Rania di Giordania"-ն։

Il Volo խմբի առաջին համանուն ձայնասկավառակը թողարկվեց 2010 թվականին Լոնդոնում[5]։ Այն Իտալիայում ներկայացվեց նոյեմբերի 30-ին և իտալական ալոբմների չարթում զբաղեցրեց 6-րդ տեղը՝ ստանալով ոսկե վկայական։ Խմբի միջազգային կարիերան աճեց 2011-ին, երբ ԱՄՆ-ում թողարկվեց նրանց ձայնասկավառակը։ Նրանք ներկայացան նաև ամերիկյան Սուպերսթար երաժշտական շոուի 10-րդ եթերաշրջանին։ Խումբը երգեց "’O sole mio"-ն, որը որպես սինգլ թողարկվեց ԱՄՆ-ում 2011 սկզբներին[6]։ Billboard 200-ում այն՝ որպես առաջին ալբոմ, զբաղեցրեց 10, իսկ՝ որպես դասական ալբոմ, 1-ին տեղը՝ առաջին շաբաթում վաճառելով 23,000 օրինակ։ Ձայնասկավառակը տեղ զբաղեցրեց նաև այլ երկրների լավագույն 10-նյակում, օրինակ՝ Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ավստրիա;Դուրս եկավ նաև ձայնասկավառակի իսպաներեն տարբերակը, որը Մեքսիկայում դարձավ համար 6 ձայնասկավառակը[8], իսկ Billboard համարեց 3-րդը դասական ալբոմների մեջ, 4-րդը՝ լատինական ալբոմների մեջ և 1-ինը լատինական փոփ ալբոմների մեջ[9]։ Ձայնասկավառակը Մեքսիկայում վաճառեց 30,000, իսկ ԱՄՆ-ում 50,000 օրինակ[10]։ Արժանացավ տարբեր մրցանակների։

2011-ին իրենց "’O sole mio" and "This Time" երգերով հանդես եկան Սինգապուրում՝ մասնակցելով բարեգործական համերգի, ԱՄՆ-ում Սուպերսթար երաժշտական շոուի շրջանակներում և այլն։

Խումբը նոմինացվել է լատինական Գրեմմի երաժշտական մրցանակաբաշխության երկու անվանակարգերում. 1-ինը՝ որպես լավագույն փոփ ալբոմ՝ ներկայացնելով Il Volo (իսպանական տարբերակ) ձայնասկավառակը, իսկ 2-րդը՝ որպես տարվա լավագույն նորեկներ։

2011-ի հոկտեմբերի 2-ին խումբը հանդես եկավ «Դետրոիթ Օպերայի տուն» համերգասրահում, որից հետո ներկայացրեցին արդեն իրենց առաջին DVD-ն։ Համերգը ցուցադրվեց Դետրոիթում և Կանադայի այլ ավելի քան 1,000 քաղաքներում։

2011-ի նոյեմբերի 21-ին ներկայացրեցին իրենց առաջին մինիալբոմը Christmas Favorites անունով։ Այն իր մեջ պարունակում էր դուետ Պիա Տոսկանոյի հետ։

2012-ի հոկտեմբերին նրանք ներկայացան համերգով հանրահայտ Բարբառա Սթրեյզնդի հետ։ Խումբը նրա հետ կատարեց իրենց "Smile", "Make My Garden Grow", "O Sole Mio", "Un Amore Cosi Grande" երգերը։

2012-ի նոյեմբերի 19-ին Il Volo-ն ներկայացրեց իր 2-րդ ձայնասկավառակը We Are Love անունով։

2013-ի ապրիլի 17-ին թողարկվեց We Are Love-ի իսպանական տարբերակաը Más Que Amor անունով, որը պարունակում էր հավելյալ դուետ մեքսիկացի երգչուհի Բելինդայի հետ։ Ձայնասկավառակը Billboard համարեց 1-ինը լատինական փոփ ալբոմների մեջ։

2013-ի հոկտեմբերի 26-ին նրանք ներկայացրեցին միջազգային Buon Natale - The Christmas ալբոմի իրենց տարբերակը, որը պարունակում էր որոշ ամերիկյան ամանորյա երգեր, ինչպես նաև երկու լատիներեն երգ, մեկ իսպաներեն և մեկ գերմաներեն, դուետներ Պիա Տոսկանոյի և Բելինդայի հետ[11]։ Ձայնասկավառակը Billboard համարեց 1-ինը՝ որպես լավագույն արձակուրդային ալբոմ և որպես լավագույն դասական ալբոմ[12]։ Նոյեմբերին թողարկվեց հատուկ իտալայան տարբերակը, որը պարունակում էր "Bianco Natale" և "Astro del ciel" երգերը[13]։

2014-ի փետրվարին խումբը 2014 Latin Billboard Music Awards-ի կողմից նոմինացվեց՝ որպես լավագույն լատինական ալբոմ և լատինական լավագույն փոփ ալբոմ անվանակարգերում։ Շոուի ընթացքում Il Volo-ն լատինական փոփ ալբոմ անվանակարգում ճանաչվեց լավագույն խումբ և արժանացավ մի շարք այլ մրցանակների։

Հունիսին նրանք Հյուսիսային Ամերիկայում՝ ԱՄՆ-ում և Կանադայում հանդես եկան 15 համերգներով՝ համագործակցելով բենդի և նվագախմբի հետ։ Նրանք ներկայացրեցին իրենց կարիերայի լավագույն երգերը և արժանացան բավականին դրական արձագանքների երաժշտական քննադատների կողմից։ Առաջին անգամ հուլիսին և սեպտեմբերին նրանք շրջագայեցին ողջ Իտալիայով մեկ։

2015-ի փետրվարին խումբը մասնակցեց ամենամյա Սանռեմո երաժշտական փառատոնին և փետրվարի 14-ին հայտարարվեցին որպես հաղթողներ՝ հավաքելով ընդհանուր ձայների 39%-ը։ Նրանք իրավունք ստացան ներկայացնելու Իտալիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որտեղ եզրափակչի քվեարկության արդյունքում զբաղեցրել են 3–րդ հորիզոնականը[; Այսքանը սիրելիներիս մասին

Ուղարկել «Ինչու՞ il volo-ի մասին գրառումներ չկան;"» Digg-ին Ուղարկել «Ինչու՞ il volo-ի մասին գրառումներ չկան;"» del.icio.us-ին Ուղարկել «Ինչու՞ il volo-ի մասին գրառումներ չկան;"» StumbleUpon-ին Ուղարկել «Ինչու՞ il volo-ի մասին գրառումներ չկան;"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն