Նայել RSS հոսքը

mnowak

Փորձի առաջին փաստերը

Գնահատել այս գրառումը
Ահա անցավ մեկ շաբաթ ու մի քանի դաս: Կարող եմ կիսվել ոչ այնքան դրական արդյունքով, բայց հաշվի առնելով որ բացասական արդյունքը դա նույնպես արդյունք է պետք է երևի ուրախանալ

Պրոյեկտի համար "փորձարկման" մեջ եմ առել դեռ միայն երկու 8-րդ դասարաններ սկսելով նրանց սովորեցնել Microsoft Access 2007 ծրագիրը, մասնավորապես այն թե ի"նչ է տվյալների բազան (կամ ըստ դասագրքի՝ տվյալների հենքը):

Առաջին թեմաները որոնք վերաբերվում էին նրան թե ի՞նչ է տվյալների բազան և որտեղ են դրանք օգտագործվում, երեխաները համարյա միանգամից ընկալեցին և բազում (իրենց և) օրինակների վրա հասկացան թե որտեղ ու ինչի հետ են դա "ուտում": Երկրորդում, ցուցադրեցի (դեռ) իմ կողմից կազմված 6-9 դասարանների մասին պարզ նախնական Excel-ային աղյուսակները իրենց անուն, ազգանուն, դասարանի համար և մատյանի համարներով: Ցուցադրելուց հետո ես նրանց տվեցի մի պարզ առաջադրանք որը պահանջում էր շատ թե քիչ "քթածակ"* ու նրանք տվեցին առաջին տխուր ազդանշանը, որը ես որոշեցի անտեսեմ ու առաջ գնամ:
Երրորդ դասում ես նրանց "լուսավորեցի" էլ ավելին ու ցույց տվեցի թե ինչպես է աշխատում բազան և ինչ է նշանակում ու ինչ տեսք ունի հարցումը, դա նրանց դուր եկավ (ու տվեց ինձ այս գաղափարը): Սակայն, պատրա՞ստ են նրանք ստեղծելու իրենցը: Ես կպատասխանեմ՝ այո, մասնակի:

Ինչու՞ մասնակի ու ինչպե՞ս այդ մասնակիությունը կարելի է փոխակերպել ընդհանուրի, կփորձեմ իմ տեսությամբ գրել: Դեռ կարճ և draft տարբերակով, սակայն միշտ ահագին տեղ ունենալով/տալով լսելու/կարդալու մեկնաբանությունների

Գլխավոր պահանջներից են՝

1. Թիմ, որը հարկավոր է ստեղծել երկու դասարաններից (առանձին առանձին, կամ իդեալում մեկ թիմ որտեղ կաշխատեն երկու 8-երը միասին)

[դրական կողմ] - կստեղծվի ու կձևակերպվի (պարզ է ոչ առանց ուսուցչի գլխավորությամբ) խմբային նպատակին հասնելու և արդյունք ցույց տալու արդյունավետ ճանապարհը: Ամեն աշակերտ կունենա իր առաջադրանքը իսկ թիմը իր միկրոխումբը որոնք բոլորն իրար հետ կկատարեն աշխատանքը: Համաձայն կլինեմ նաև որ հնարավոր է շատ իդեալական բաներ եմ ասում, սակայն երբ տեսնում եմ կրակը երեխաների աչքերում, ավելի եմ համոզվում որ նրանք ավելինին կհասնեն
[բացասական կողմ] - չի լինի մրցակցություն դասարանների մեջ որը դպրոցների զուգահեռ դասարաններում կազմակերպվում է և անվանվում (աշակերտների մեջ) - "հակառակորդ դասարան" (լսել եմ երեխաներից) - որը հնարավոր է որոշ թափ չի հաղորդի բայց և հարկ չեմ համարում ստեղծել "հակառակորդներ" երբ կարելի է միասին աշխատել:

2. Առցանց աշխատանքի կուլտուրա: Իդեպ, սա գրում եմ որպես պահանջ սակայն ի տարբերություն նախորդ կետի նկատել եմ որ որոշ աշխատանքներ և միմիանց օգնելու հարցերում նրանք օգտվում են ժամանակակից ինտերնետ-բարիքներից և դասաժամից դուրս շարունակում/կատարում են աշխատանքը:

(մնացածը ավելի ուշ)

*-Վերջում վերադառնամ ամենահամեղ մասին, "քթածակին" - պարզ բազային ֆայլում առկա են հետևյալ դաշտերը՝ համար, անուն, ազգանուն, դասարան: Հանձնարարությունն էր՝ ընդլայնել դաշտերը ավելացնելով՝ ծննդյան ամիս/ամսաթիվ/տարեթիվ, ծննդյան վայր ու տարիք: Ասեք ինձ խնդրեմ, երբ դուք սովորում էիք դպրոցում, նշված տվյալները ո՞ր պարզ տեղից/աղբյուրից կարելի էր ստանալ

Project եփելու աշխատանքը շարունակվում է...

Ուղարկել «Փորձի առաջին փաստերը"» Digg-ին Ուղարկել «Փորձի առաջին փաստերը"» del.icio.us-ին Ուղարկել «Փորձի առաջին փաստերը"» StumbleUpon-ին Ուղարկել «Փորձի առաջին փաստերը"» Google-ին

Մեկնաբանություն