Նայել RSS հոսքը

mnowak

Ինֆորմատիկայի ուսուցիչ կամ էքստրեմալ ինֆորմատիկաի դաս

Գնահատել այս գրառումը
Սա փորձնական բլոգ համարելով մի բանի մասին պատմեմ թե հետաքրքիր կլինի՝ լավ , թե չե՝ խիստ մի դատեք
(հայերեն քերականական սխալներիս համար նույնպես աշխատեք մտովի չգնդակահարել)

Ոնց գիտեք իմ գրառումներից, ես որոշեցի (MCSA, MCSE, MCITP) ՏՏ ցանցերի ու համակարգերի ադմինիստրատորի աշխատանքը ու մասնագիտությունը փոխել դպրոցի ուսուցչի աշխատանքով ու մասնագիտությունով (որը ես իդեպ վաղուց պետքա անեի): Մի պահ աշխատեցի ՌԴ-ում սակայն որոշ հանգամանքներից ելնելով վերադարձա Հայաստան ու (չասեմ ինչ աշխատավարձով՝ ամոթա ... լուրջ ամոթա) մի որոշ պատմությունների ու իրականությունների հանդիպելով մտա աշխատանքի 2 դպրոցներում:
Պատրաստ էր արդյոք դասարանը թե մեկ ու թե մյուս դպրոցում "ինֆորմատիկա" առարկայի անց կացմանը դուք ծանոթ եք կամ կարող եք ծանոթանալ "Կրթություն" կատեգորիայում իմ գրառումներով: Ավելի շատ ուզում եմ կիսվեմ աշակերտների ու դասերի մասին որոշ մտքերով:

Թեմա 1 - նեյտրալ

Դեռ առաջին մեջս մտած (ու իհարկե հիմար ու անիմաստ) հարցը (որ մինչև պատասխան չտվեցի ինձանից 4 դաս պոկ չեկան) նա եղավ թե՝ Android-նա՞ լավը թե՞ iOS-ը: Պատասխանին հետևեց ի՞նչ, կռահեք՝ նրանք չլսեցին ավել բառ քան իրանց հարցի պատասխանը: 1 թե՞ 0 ... իսկ թե ի՞նչնա մեկի առավելությունը և մյուսի թերությունը իրանց (մեղմ ասաց) թղթապանակին չի ...


Թեմա 2 - մտածե՞լ թե՞ ոչ

Համաձայնվեք թե չէ բայց ժամանակակից օպերացիոն համակարգերը (լինի դա սերվեր թե կլիենտ) էնպես են ստեղծված որ տեղադրման ժամանակ կան տեղադրելու համար մտածելու կարիք չկա ... էլ չասեմ օգտագործման հեշտ ու հասարակ լինելը ... ու հատուկ դրա համար պատրաստել եմ (վիրտուալ) համակարգիչներ որոնց վրա կան տեղադրված գործող Windows 3.1 , Windows 95 և 98 համակարգերը իրանց համապատասխան օֆիսային փաթեթներով ... ինձ հետաքրքիրա երեխեքի ռեակցիան ...
Գլխավոր հարցը/խնդիրը նրանումա որ՝ երբ ամեն ինչ էսքան պարզա, մարդը կամ ստիպված չի լինում (թելադրված) չափից ավել մտածի կամ երբ միջին կամ էական խնդրի առաջ կանգնելուց պարզապես չի իմանում թե ինչ կարելիա անել: Եթե դա բերենք երեխաների հարթություն ապա նա երբ տեսնի Windows 8.1-ը կամ Windows 10-ը ... նա ըստ ինձ շատ կսահմանափակվի ու միայն հատուկ դեպքերում կարողա պատահի ուզենա փորփրել ... այն ճամանակ երբ 90-ականներում ամեն երկրորդն էր փորում բավականին բարեհաջող:


Թեմա 3 - Դիզայներական պրոֆեսիոնալ ծրագրեր դպրոցական ուսումնական ծրագրում

Աբսուրդ բայց փաստ: Կասե՞ք ինձ խնդրեմ առանց երեխային ծանոթացնելու համակարգչի կառուցվածքի, նրա աշխատանքի, 1-երի ու 0-ների հետ խաղալու, ասելու, բացատրելու, ցուցադրելու և "շոշափման" հնարավորություն տալու օպերացիոն համակարգերը (որոնց մեջ մտնումա ոչ միայն Windows-ը այլ Linux-ը կամ ինչու ոչ FreeBSD-ն) ...
առանց գոնե մոտիկ լիարժեքի ծանոթացնելու օֆիսային փաթեթին (Microsoft և OpenOffice) կամ գոնե Word, Excel, PowerPoint իսկ 9-րդ դասարանից նոր Access դասավանդելու ... ի՞նչ են անում նման պրոֆեսիոնալ գրաֆիկական ծրագրերը ինչպիսինն են Adobe Photoshop-ը և CorelDraw-ը հանրակրթական դպրոցի 7 և 8 դասարանների դասագրքում:
Պատասխանեմ՝ ոչինչ ... սակայն քանի որ գրված են ես պետքա մի կերպ երեխաներին ասեմ թե ինչա RGB-ն CMYK-ը և այլ հապավումներ ... մեծ սիրով ու հաճույքով սակայն համաձայնվեք՝ միևնույնա աբսուրդա


Մյուսում ես կպատմեմ թե ինչպես քանդվեց համակարգիչը 6-րդ դասարանցիների համար

Ուղարկել «Ինֆորմատիկայի ուսուցիչ կամ էքստրեմալ ինֆորմատիկաի դաս"» Digg-ին Ուղարկել «Ինֆորմատիկայի ուսուցիչ կամ էքստրեմալ ինֆորմատիկաի դաս"» del.icio.us-ին Ուղարկել «Ինֆորմատիկայի ուսուցիչ կամ էքստրեմալ ինֆորմատիկաի դաս"» StumbleUpon-ին Ուղարկել «Ինֆորմատիկայի ուսուցիչ կամ էքստրեմալ ինֆորմատիկաի դաս"» Google-ին

Թարմացել է 19.03.2015, 17:21 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Լեո-ի ավատար
    Շատ հետաքրքիր էր:
    Հետաքրքրությամբ սպասում եմ հաջորդ գրառմանը