Նայել RSS հոսքը

գրառումներ

գրառում

Գնահատել այս գրառումը
...նա հոգնել էր սպասելուց ու թեև հոգնել էր, բայց չէր էլ հասցրել հասկանալ ինչին է սպասում, չգիտեր, ամբողջ կյանքը անցել էր սպասումի մեջ՝ սպասել, որ ծմեռը անցնի, սպասել, որ ամառը գա, սպասել, սպասել և անցել էին տարիներ, լավ տարիներ՝ իր կյանքի լավագույները, որոնք նա չէր էլ նկատել՝ սպասելով ուրիշ ինչ որ աներևակաելիին ու տանջվել էր, մոռացել էր իր գոյության մասին, իր պահանջների մասին, որոնք ամենաքիչը պետք է բավարարվեին, այն քիչ, որ ցանկացածը պետք է բավարարի իր կյանքի ընթացքում, բայց չէ, սպասումը ժամանակ չէր տալիս, որ հոգա իր կարիքները ու այդպես մի օր, երբ զգաց առաջին սառը քամին, այլևս չդիմացավ՝ սկսեց լացել սկսեց ու չէր հանդարտվում, լացում էր ՝ հիշելով այն հնարավորությունները, որ ինքն էր ունեցել, որ ձեռքից բաց էր թողել ու հիմա, երբ հասկանում էր, որ իր կյանքը իր պատճառով և ինքը նույնպես իր պատճառով անգույն ու անհետաքրքրիր էր դարձել, չէր կարողանում դադարեցնել արցունքներ, որոնք հոսում ու հոսում էին: Առավոտյան, երբ բոլորը շտապում էին աշխատանքի հանկարծ այգու ծառերի մեջ մի ծառ նկատեցին, որ բոլորից շուտն էր դեղնել բոլոր ծառերը կանաչ էին միայն նա էր դեղին: Նա դադարեց սպասել:

Ուղարկել «գրառում"» Digg-ին Ուղարկել «գրառում"» del.icio.us-ին Ուղարկել «գրառում"» StumbleUpon-ին Ուղարկել «գրառում"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն