Փնտրում եմ...
Փնտրում եմ, այո՛, ուզում եմ գտնել, ուզում հասկանալ ամեն ամենը:Այո՛, փնտրում եմ և ով չի փնտրում, փնտրում եմ և՛ ես, փնտրում ես և՛ դու, փնտրում է և՛ նա, և իվերջո փնտրում ենք բոլորս:ինչու չփնտրել? Չէ որ կյանքը առեղծված է և այն հասկանալու համար անհրաժեշտ է փնտրել ու գտնել մեզ հուզող հարցերի պատասխանները:
Չզարմանաք, բայց իմ կարծիքով փնտրում է և Երկրագունդը, անդադար պտտվելով նա փնտրում է մի հարմարավետ կայարան, որտեղ կարող է կանգ առնել, բայց այդ կայարանն Երկրագունդն ինքը չի գտել, ու պտտվում է որպիսի գտնի:Այսպես Երկրագնդի հետ համընթաց փնտրում ենք մենք բոլորս, գտնում ենք կամ չէ, բայց դե ինչ արած էլի փնտրում ենք,և երբ գտնում ենք չենք էլ գիտակցում որ դա մեր փնտրածն է:
Այսպես ժամացույցն էլ է փնտրում, անդադար պտտվում է ու պտտվում:Ու այնպես արագ, որ չենք հասցնում որսալ գեթ մի ակնթարթ:Որոնում է նա, ու եթե գտնի ինքն էլ կանգ կառնի համարելով իր առաքելությունն ավարտված:
Այո՛, փնտրում ենք, բայց ինչ ենք փնտրում?
Այսպես Երևան քաղաքում ապրող ոմն Պողոս Պողոսյան փնտրում է աշխատանք, դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություն աշխատանք գտնելու նպատակով:Ոմն Կարինե Սարգսյան փնտրում է իր բարեկամին ում՝ երկար տաիներ չի տեսել, ու նրա մասին տեղեկություն անգամ չունի:Նրանք թնտրում են գտնելու մեծ ցանկությամբ:
Իսկ ես... ես փոքր եմ դեռ և այս տարիքում չեմ կարող աշխատել ու չունեմ այնպիսի բարեկամ ում երկար ժամանակ չեմ տեսել:Այնուամենայնիվ ես էլ եմ փնտրում:
Փնտրում եմ այնպիսի մի աշխարհ, որտեղ ամեն ինչ կատարյալ կլինի, որտեղ չեն լինի վատ մարդիկ, որտեղ կեղծավորությունը կփոխարինվի անկեղծությամբ, անարդարությունը՝ արդարությամբ, չարությունը՝ բարությամբ:
Փնտրում եմ մի աշխարհ ,որտեղ չեն լինի ոչ մի տեսակի հիվանդություններ, որտեղ մարդիկ կապրեն հավերժ,ճիշտ է այդ դեպքում կյանքը այդքան էլ հետաքրքիր չի լինի, բայց դե բոլորս էլ ուզում ենք հավորժ ապրել:
Փնտրում եմ այնպիսի աշխարհ, որտեղ կտիրի միմիայն ուրախությունը:
Այնպիսի աշխարհ եմ փնտրում,որտեղ չեն լինի հարուստներ և աղքատներ,որտեղ կտիրի հավասարությունը,հետևապես մարդկաց միջից կվերանա նաև նախանձությունը, ամենավատ հատկություններից մեկը:
Այսպես փնտրում եմ մի աշխարհ,որտեղ ամեն ինչ իդեալական կլինի,այնպես ինչպես միլիոնավոր տարիներ առաջ Աստված ստեղծեց Երկիրը,ու այն կատարյալ էր քանի դեռ մարդը չէր հասցրել փչացնել անաղարտությունը: Այսպիսի մի աշխարհ եմ ուզում գտնել:
Փնտրում եմ մի աշխարհ,որը նման կլինի դրախտին,և այս անգամ ոչ թե մարդիկ կփոխեն այն, այլ այդ աշխարհը կփոխի մարդկանց ու կտիրի ներդաշնակությունը:
Այո՛, փնտրում եմ,հասկանալով որ մեզ տրված այս կարճ կյանքի ընթացքում չեմ կարող գտնել:Թող որ այս ամենը կոչվի հայտարարություն...որպես վերջաբան ուզում եմ խնդրել՝ ով որ կգտնի վայրը փնտրածիս, ինձ էլ հայտնեցեք չէ որ նույնն էլ Ձեզ պես ես էի փնտրում...