Նայել RSS հոսքը

Անքնություն

Երթուղայինում քեզ ճզմող կնոջ համախտանիշը

Գնահատել այս գրառումը
Երևույթ, որը տանջում է համայն հայությանն իր արդիականությամբ:
Տարածվածությունը 98% (եթե ձեզ չեն ճզմում, նշանակում է` ճզմողը դուք եք), հիմանականում հանդիպում է «մառշռուտկա» պոպուլյացիայում:
Հաճախ հանդիպում է կանանց մոտ, բայց տղամարդկանց մոտ ավելի ծանր ընթացք ունի:
Հանդիպում են հետևյալ կլինիկական ձևերը` տիպիկ և ատիպիկ:
Տիպիկ`
Ա) Հետույքային (ամենահաճախ հանդիպող): Երբ երթուղայինում զիջում ես՝ հատկացնելով մի փոքր անկյուն կանգնած մարդուն, ով դրա հետևանքով հայտնվում է պսևդոնստած վիճակում ու գցում քեզ տեղիցդ, դա քիչ թե շատ նորմալ եմ համարում: Վերջ ի վերջո, դա մի հոգու համար նախատեսված տեղ է: Բայց լինում են դեպքեր, երբ դու նստած ես երկու տեղանոցին, ու կողքիդ մարդը իր գլուտեուսներին սիրուն տեղավորացրել է ու ծեփել քեզ պատուհանին: Դաժան այդ պահն է: Ու երբ դու հեղուկ նյութի պես զբաղեցնում ես այն ծավալը, որը քեզ հատկացրել են, գլուտեուսային իրավիճակին գումարվում է ոտքերիդ դրված կառտոշկայով մեշոկը ու «չեմ խանգարում, չէ՞ բալես» ախտանիշը:
Բ) Կրծքային: Հազվադեպ է լինում, բայց երբեմն մեր կողքը նստող մարդու բարեմասնությունները այնքան մեծ են լինում, ասես ողջ ազգի դարդ ու ցավը կուտակվել է այդ կրծքերում: Պատկերացրեցի՞ք մեծությունը:
Գ) Խառը` հետույքակրծքային: Հիշողություններս շատ դաժան են, չեմ ուզում հիշել: Բռռռ:
Ատիպիկ`
Ա) Պայուսակային կամ ցելաֆոնային: Սա պատահում է, երբ նստած մարդը, հիշելով, որ ինքը բարեգործ է, երթուղայինում կանգնած մարդկանց պայուսակները հավաքում է իր վրա, ու արդյունում դու ճմլվում ես, կամ երբ գլխավերևումդ կանգնած կինը կամ աղջիկը , օգտագործելով բոլոր կինարմատային մեթոդները, հասկացնում է, որ բռնես իր պայուսակը: Ես մեկ-մեկ առաջարկում եմ գլխիս դնեն, երբ էլ տեղ չկա վրաս բան դնելու:
Բ) Առնանդամային (հանդիպում է գիշերային մառշռուտկա պոպուլյացիայում): Ինձ հետ չիպատահել, իսկ այն մարդը, որն առաջարկեց այս տարբերակը, հրաժարվեց մենաբանություններից:
Համախտանիշին բնորոշ են հետևյալ ախտանիշները`
ա) Ճմլման, հեչ ուշադրություն դարձրել եք, թե ի՞նչ կեղտոտ են երթուղայինի պատուհանները , ինչ սառն են ձմռանը, խոնավ են անձրևի ժամանակ,տաք` ամռանը: Իսկ ես ուշադրություն դարձրել եմ:
Բ) Հոտի, համաձայնեք, նման սերտ շփման ժամանակ հասկանում ես մարդու՝ հիգիենային հետևելու ունակությունը : Հա, առաջ, լաաաավ առաջ թագավորները լողանում էին տարին մեկ-երկու անգամ ու ոչխարից հագուստ կրում: Հավանաբար իրանց օրինակին հետևողներ դեռ կան:
Գ) Ծակծկոցի: մեր ազգի մոտ բացի նրանից, որ քիսայից օգտվելու կոմպլեքս կա, մի հատ էլ էնդոկրինոլոգին դիմելու հետ կապված խնդիրներ ունեն: Սրա հետևանքով թևերի վրա առաջանում են պզուկներ, որոնք չորանում են ու ծակում: Սրա մեջ նորաձևական փշերով հագուստնել կարելի է մտցնել:
Դ) Խոնավության: Ամառ է, շոգ է, դաժան է:
Ե) Պսևդոբռնաբարման: Ինձ թվում է՝ երբ երթուղայինի վարորդը որոշում է կատարել իր մանկության երազանքը և սկսում է նմանակել Շումախեռին՝ իա մտքին, քֆուրներին ու մառշուտկային թևեր տալով, առաջանում են թափահարման ու վիբրացիայի յուրահատուկ էֆեկտներ: Սրան գումարած, կողքից քեզ ինչ-որ մեկն անընդհատ սեղմում է՝ առանց քո ցանկության: Նման է, չէ՞ բռնաբարության: Երբեմն լինում են նաև սադիստական ֆանտազիաներ ունեցողներ, ովքեր սիրում են ճզմել ու էդ ընթացքում Павлины-ի ձայնով խոսել հեռախոսով: Հա, ու քանի որ նրանք շատ կարևոր անձիք են, խոսում են այնքան բարձր, որ բոլորը լսեն:
Բուժում: Բուժում չկա, մաքսիմում կանխարգելում: Որպես պատվաստում` քայլեք ու օգտվեք հեծանիվից:
Եղեք առողջ:

Ուղարկել «Երթուղայինում քեզ ճզմող կնոջ համախտանիշը"» Digg-ին Ուղարկել «Երթուղայինում քեզ ճզմող կնոջ համախտանիշը"» del.icio.us-ին Ուղարկել «Երթուղայինում քեզ ճզմող կնոջ համախտանիշը"» StumbleUpon-ին Ուղարկել «Երթուղայինում քեզ ճզմող կնոջ համախտանիշը"» Google-ին

Պիտակներ: երթուղային, մտքում Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. GriFFin-ի ավատար
    Հ.Գ. Շնորհակալություն Բյուրին սխալներս ուղելու համար
    Թարմացել է 09.06.2014, 00:09 ըստ [ARG:5 UNDEFINED]
  2. TatevY-ի ավատար
    Հայկական իրականության մեծ գիտակ