Նայել RSS հոսքը

Նոր կյանքի ակնկալիքով

Փնտրում եմ...

Գնահատել այս գրառումը
Փնտրում եմ, ինչ-որ բան, դեռ հստակ չգիտեմ ինչ, բայց փնտրտուքի մեջ եմ ու որոնում եմ ամեն տեղ, փորձում գտնել ամեն անկյունում, բայց նաև հանգիստ եմ, չեմ շտապում, չեմ ուզում որոշումս արագ լինի, ես մարդ չեմ փնտրում, այլ հոգեվիճակ, այն հոգեվիճակը, որ ինձ խաղաղություն ու երջանկություն կբերի, զբաղմունք, որ կդառնա կյանքիս անբաժան մասնիկ ու ավելի ու ավելի առաջ կտանի ինձ, բացելով ինձ համար աշխարհի, բնության ու աստծո գաղտնիքները, ուզում եմ ընկալել ու հասկանալ այն ամենն ինչ կատարվում է իմ շուրջը, դաս քաղել ու սովորել, դառնալ ամենքի մի մասնիկն ու ամբողջությունը, որը կապում է այդ մասնիկները: Հուսաթափության պահեր էլ են լինում, բայց հաղթահարում եմ ու փորձում չթուլանալ, նորի ու լավի բացահայտման ճանապարհին...
Շնորհակալ եմ Աստված, որ ինձ ճիշտ ճանապարհն ես ցույց տալիս, խնդրում եմ միայն միշտ կանգնած լինես իմ թիկունքում, որ շեղվելու պահին հուշես ու հեռու պահես

Ուղարկել «Փնտրում եմ..."» Digg-ին Ուղարկել «Փնտրում եմ..."» del.icio.us-ին Ուղարկել «Փնտրում եմ..."» StumbleUpon-ին Ուղարկել «Փնտրում եմ..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն