Նայել RSS հոսքը

Անքնություն

Մտքում

Գնահատել այս գրառումը
Կանգառում: Ոնց հայտնվեցի կանգառում: Ինչու՞ եմ կանգառում: Հիշեցի դասի եմ…որտե՞ղ եմ դասի, ի՞նչ համար ա գնում: Լավ հասկացա:

Երթուղայինում: Մարդիկ: Նստած-կանգնած, մռայլ, գորշ: Տենաս դիմացի կնոջ մոտ խպի՞պ ա: Լավ, թքած, կարդամ:

Դասի եմ արդեն, հասա: Էլի մարդիկ, ինչքան շատ են: Ինչու՞ են եսքան շատ: Խոսում են, ի՞նչ են խոսում: Չեմ հասկանում: Կարծես թե գոռում են… տենաս ի՞մ վրա : Չէ, չհասկացա:

Երթուղայինում: Ու՞ր եմ գնում: Տուն թե համալսարան չեմ հիշում: Կողքս Լիլիթն ա, երեևի համալսարան: Չէ համարը ուրիշ ա, տուն ենք գնում:

Տանը: Քունս տանում ա: Կարդում եմ: Չեմ հասկանում: Ինչ դժվար ա: Ակնանյարդի էքսկավացիա՞: Ես ի՞նչ ա: Հոգնեցի:

Ֆեյսբուք: Մարդիկ-մարդիկ: Զզվելի ա: Լավ հեսա դուրս գամ մի քիչել կարդամ ու քնեմ: Հեսա դուրս եմ գալիս: Հեսա: Ես ի՞նչ եղավ: Ա, ինտեռնետը անջատեցին: Ինչի՞ ժամը քանիսն ա: Մեկն ա: Լավ քնեմ:

02:30 Դե քնի, վաղը դասի ես: Ինչի՞ չեմ կարում քնեմ:

3:45 Հեսա 4:00-ն ա լինում: Հիմա եթե քնեմ լավ կլինի: 1,2,3… 3,5 ժամ: Լավ ա:

5:00 Ոնց ա քունս տանում: Մի քիչել երգ լսեմ քնեմ: Հուսով եմ քնցած չեմ մնա:

6:00 Տենաս եթե դեղեր խմեմ կքնե՞մ:Կարելի ա մի օր մտնել դեղատուն քնաբեր առնել: Տենաս բժիկի ռեցեպտ պե՞տք ա: Եթե հիմա քնեմ 7:00-ին չեմ կարա արթնանալ, կուշանամ, բացակա կստանամ, ցիկլ կկրկնեմ ` փողով… ո՞րտեղից եմ փող գտնելու, ինչքա՞ն էր: Լավ քիչ էր: Թու~, լիկվիդ կմնամ: Ես… ես չեմ կարա լիկվիդ մնամ: Պետականս: Պետաականաասսս~~~: Վերջ, վաղվանից կարդում եմ: Եսօր ամսի քանի՞սն ա… Եսօրվանից: Կարդում եմ եսօրվանից:

6:30 Լավ է, մեկա չեմ քնում: Հավաքվեմ, գնամ դասի: Որտե՞ղ էի դասի: Հիշեցի: Ես ոնց ա քունս տանում: Ես ինչ հոգնած եմ:

7:50 Կանգառում: Ո՞նց հայտնվեցի կանգառում: Ինչու՞ եմ կանգառում: Հիշեցի , դասի եմ…որտե՞ղ եմ դասի, ի՞նչ համար ա գնում: Լավ, հասկացա: Հասկացա:

Image

Ուղարկել «Մտքում"» Digg-ին Ուղարկել «Մտքում"» del.icio.us-ին Ուղարկել «Մտքում"» StumbleUpon-ին Ուղարկել «Մտքում"» Google-ին

Թարմացել է 13.05.2014, 00:42 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: դաս, կանգառ, մտքում Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. GriFFin-ի ավատար
    Մեջբերում melancholia-ի խոսքերից
    հետո ավարտում ես ու նույն բանը շարունակվում է, որովհետև պիտի անընդհատ կարդաս, որ նորությունները բաց չթոնես, շտապես աշխատանքի, տուն գալուց հետո ապրես հիվանդներիդ կյանքով, ու էլի քունդ չտանի
    )))) Չեմ կարա ես աստիճան անջատված մնամ է: Դասին քնում եմ, մեկել կեսին արթնանում ու զարմանում, մի հատել կողքս նստողին ճմկթում եմ, տեսնեմ իրական ա , թե՞ չէ