Ժամացույցը կանգնել էր...
Ժամացույցը կանգնել էր, բայց սլաքները դեռ իրենց վերջին ճիգն էին գործադրում առաջ տանելու ժամանակը, իսկ ես նայում էի ու հանգիստ վայելում առավորտյան արթնացումը, մինչև որ հասկացա, որ արդեն ուշանում եմ:
Երբ տնից դուրս եկա, ժամացույցը ժամը 7-ն էր ցույց տալիս, 1 ժամում 10 րոպե կարողանալով ժամանակը առաջ տանել: Կփոխեմ մարտկոցն ու նա նորից կաշխատի, ես էլ իմ կյանքի մարտկոցը պետք է փոխեմ, հասնելու կյանքի իրական ընթացքին: