Խաչիկներ
Հաճախ «կամիկաձեի մեթոդով» խոսացող մարդիկ (նամանավանդ խաչապաշտներն ու նրանց համակիրները) ինձ հասցնում են կատաղության հնարավոր ամենաբարձր աստիճանին: Պետք է սովորեմ չբանավիճել նման մարդկանց հետ:
Մի այլ կարգի արհամարհանք է ձևավորվում մոտս խաչապաշտների նկատմամբ: Նույնիսկ մահմեդական ընկերներ ունեմ, բայց խաչապաշտներն իրենց անուղղելի հարթուղեղությամբ անտանելի են:
Բավական է նեղես նրանց, աստծո ուղիներն անքննելի են դառնում, ես՝ սահմանափակ ու հիմար մարդ, որն ի վիճակի չի հասկանալ աստծո մտահղացումը:
Մարդկանց իր ոռը չպաչելու համար քացու տակ գցող վալոդիկի հետևորդներ: Յախք:
Փորձեմ ցույց տալ, ինչ է «կամիկաձեի մեթոդը»: Ասենք, ես մեկին փորձում եմ համոզել, որ չջարդի բաժակը:
Նա. Ես հիմա կջարդեմ այս բաժակը գետնին:
Ես. Մի ջարդիր, ափսոս է:
Նա. Կջարդեմ, այդպես ճիշտ է:
Ես. Ինչո՞վ է ճիշտ:
Նա. Որովհետև ճիշտ է:
Ես. Իսկ որևէ տրամաբանական բացարտություն չկա՞:
Նա. Ի՞նչը կարող է ավելի տրամաբանական լինել: Ես անում եմ մի բան, որն ի սկզբանե ճիշտ է:
Ես. Իսկ ինչի՞ց ես ենթադրել, որ դա ճիշտ է:
Նա. Ես գիտեմ:
Ես. Իսկ որտեղի՞ց գիտես:
Նա. Ես դա գիտեմ: Պարզապես այդպես է: Իսկ դու ի վիճակի չես հասկանալ նման պարզ բանը:
Ես. Ախր «գիտեմ»-ը բացատրություն չի: Գիտելիքը պետք է որևէ տեղից հայտնվի, կամ արդեն իմացածդ վերամշակելուց հասկանում ես:
Նա. Իսկ ես պարզապես գիտեմ: Ու հիմա կջարդեմ այս բաժակը:
Ես. Ախր կարող ես վնասվել:
Նա. Ոչինչ: Միևնույն է, ճիշտ բան արած կլինեմ:
Այսպես կարող է շարունակվել հավերժ: Ընդհանրապես, ինչքան էլ տրամաբանես, նման մարդը նպատակ չունի ճշմարտությունը հասկանալ: Նա նախորոք համոզված է իր տեսանկյան անվերապահ ճշմարտացիության մեջ ու պարզապես պաշտպանում է իր տեսանկյունն ամեն գնով:
Ինչքան ապուշ է զրուցակիցդ, այնքան ավելի դժվար է բանավիճելը նրա հետ:
Իսկ ֆանատիկից ապուշ մարդ, անկախ ինտելեկտից, չկա, լինի դա երաժշտական, քաղաքական, կրոնական թե ազգայնական ֆանատիկ:
Ուրիշ բան էլ եմ նկատել. բավական է այդ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում ու դոմինացիա կիրառես, ընդ որում ոչ թե միայնակ, այլ թվական գերակշռության պայմաններում, նա տրամագծորեն փոխում է իր տեսանկյունը: Բայց դա նրան ոչինչ չի տալիս՝ ընդամենը դառնում է ուրիշ գաղափարների ֆանատիկ: Իմ համար ֆանատիկ սատանիստը ոչնչով լավ չի ֆանատիկ քրիստոնյայից:
Որովհետև ֆանատիկներն աշխարհի աղբն են: Հասցեագրվում է, մասնավորապես, մեր ազգի վայրենասերներին, նացիստներին ու նացիոնալիստներին: Հող կերեք: