Նայել RSS հոսքը

Անար

ՄԻ ՔԻՉ ԳՈՒՅՆ

Գնահատել այս գրառումը
-Մի քիչ ոսկի.

-Արև՞, լու՞յս...

-Մի քիչ զմրուխտ.

-Ծա՞ռ, խո՞տ, բու՞յս.

-Վարդ ու շուշան.

-Մի քիչ բու՞յր...

-Մի քիչ կապույտ.

-Երկի՞նք, ջինջ...

-Մի քիչ սպիտակ

-Աղավնի՞...

- Երկնքում թող սավառնի...





-Մի քիչ կարմիր.

-Կի՞րք, հա՞, կի՞րք...

-Մի քիչ սև.

-Գիշերվա գի՞րկ...

-Մի քիչ արծաթ.

-Աստղածի՞ն,

Գուցե լուսի՞ն,

Նորածին..

-Դեղին, դեղին.

-Մոմի լու՞յս.

-Դողդողացող, դժգույն.

-Հու՞յս..

Ուղարկել «ՄԻ ՔԻՉ ԳՈՒՅՆ"» Digg-ին Ուղարկել «ՄԻ ՔԻՉ ԳՈՒՅՆ"» del.icio.us-ին Ուղարկել «ՄԻ ՔԻՉ ԳՈՒՅՆ"» StumbleUpon-ին Ուղարկել «ՄԻ ՔԻՉ ԳՈՒՅՆ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն