Նայել RSS հոսքը

Chelovek84

Ապագայի «հաշվարկ»

Գնահատել այս գրառումը
Ճակատագիր բառը մի տեսակ մատերիալիստական չի հնչում։ Բայց մատերիալիզմի սկզբունքներից բխում է, որ համապատասխան մտավոր կարողությունների դեպքում(որը հավանաբար մարդ արարածը երբեք էլ չի ունենա) կարելի է «հաշվել» ապագան։ Մատերիալիստական սկզբունքները բացառում են «հրաշքները» և «առեղծվածները» համարելով, որ ամեն ինչ տեղի է ունենում ինչ-որ օրենքով և եթե մենք ինչ-որ բան չենք հասկանում, ապա դա տվյալ փուլում գիտության բավարար չափով զարգացած չլինելու հետևանքն է։ Դե համարենք, որ գիտությունը այնքան է զարգացել, որ կարողանում է բացատրել ամեն ինչ ցանկացած մանրամասնությամբ։ Ասենք գիտությունը կարող է հաշվել, որ ելնելով տվյալ պահին հայտնի x, y, z ... n գործոններից՝ ոմն Արմենուհին գիշերը երազում տեսնելու է «չգիտեմ ինչ» ու առավոտյան արթնանալու է 8.30-ին, զանգահարելու է ոմն Արմենին, որը տվյալ պահին հայտնի a, b, c ... n գործոններից ելնելով ըստ մեգազարգացած գիտության հաշվարկների(մեգագիտությունը այնքան է զարգացել, որ 101%-ով տիրապետում է, թե մարդու ուղեղը ինչպես է աշխատում) մեքենայի ղեկին է լինելու և զանգին պատասխանելու պատճառով ըստ մեկ այլ հաշվարկի ավտովթարի է ենթարկվելու և մահանալու է։ Ստացվեց որ, ժամանակի t պահին գոյություն ունեցող x քանակի գործոններից ելնելով՝ տիրապետելով բնության մեջ բոլոր օրենքներին(նաև մարդու գլխուղեղի օրենքներին) կարելի է հաշվել թե t+n պահին ինչ է լինելու։ Ասել է թե հաշվել ապագան t+n պահի համար։ Ստացվեց, որ մատերիալիստական աշխարհում ապագան կանխորոշված է։ Աթեիստները փաստորեն պետք է ընդունեն, որ իրենց իսկ համոզմունքներից բխում է, որ այս պահին արդեն հայտնի է ասենք 10 տարի հետո իրենք լինելու են թե չէ։ Ես այս պահին չգիտեմ թե ինչի է հավասար 1245454518*545565654654 արտահայտությունը։ Բայց չիմանալը չի նշանակում է, որ ընդհանրապես «անհայտ» է թե ինչի է հավասար 1245454518*545565654654 արտահայտությունը։ Ընդամենը ուղեղիս կարողությունները չեն ներում, որ մտքում հաշվեմ։ Կրոնի պարագայում ընդունվում է, որ աստվածները և հրեշտակները միջամտում են մեր կյանքին, այդպիսով անհնար դարձնելով հաշվարկը նույնիսկ տեսականորեն, եթե չենք տիրապետում աստվածների և հրեշտակների աշխարհի օրենքներին և ժամանակի t պահին նրանց աշխարհում գործոնների ցուցակին, որոնցից ելնելով կկարողանաինք հաշվել, թե ժամանակի t+n պահին աստվածները և հրեշտակները արդյոք որոշում կնդունեին միջամտելու մեր կյանքին և ինչպիսին կլիներ այդ միջամտությունը։ Նոր կտակարանում ի դեպ «հաշվարկի» նախադեպ կա։ Հավատացյալ քրիստոնյաները կարող են հիշել, թե ինչպես Հիսուսը «հաշվեց», որ Պետրոս առաքյալը 3 անգամ ուրանալու է իրեն՝ Հիսուսին։ Այլ օրինակներ չբերեմ։ Նոր կտակարանում օրինակների պակասություն չկա։ Հարցերն ավելի շատ են քան պատասխանները։ Ինպես միշտ։

Ուղարկել «Ապագայի «հաշվարկ»"» Digg-ին Ուղարկել «Ապագայի «հաշվարկ»"» del.icio.us-ին Ուղարկել «Ապագայի «հաշվարկ»"» StumbleUpon-ին Ուղարկել «Ապագայի «հաշվարկ»"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Արամ-ի ավատար
    օ բօժէ, լավն ա, սատանան վկա