Նայել RSS հոսքը

Cyber

Pepsi-ի և Marlboro-ի մարքեթինգային հետաքրքիր որոշումներից

Գնահատել այս գրառումը

Այսօր մենք ձեզ կպատմենք Pepsi և Marlboro ընկերությունների մարքեթինգային հետաքրքիր քայլերի մասին, որոնք մեծ հաջողության են բերել :

Pepsi

Մեծ ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ում Coca Cola-ի 170 միլիլիտրանոց շիշն արժեր 5 ցենտ, այդ ժամանակ Pepsi-ն որոշեց կիրառել դեմփինգային քաղաքականություն, իսկ ավելի կոնկրետ` այդ նույն 5 ցենտ գնով վաճառել իր ըմպելիքի 340 միլիլիտրանոց տարբերակը : Ահա այսպես 1936-ից 1938 թվականներին Pepsi-ի եկամուտը աճեց 100%-ով :


Այսօր Pepsi-ն շարունակում է դեմփինգ անել, բայց արդեն ավելի նուրբ ձևով` նույն գնի դիմաց Coca Cola-ն վաճառում է իր 0,5 լիտրանոց տարբերակը, իսկ Pepsi-ն իր սպառողներին առատաձեռնորեն տալիս է ևս 0,16 լիտր :

Marlboro


Մի ժամանակ բոլոր ծխախոտի տուփերի վերևը բաց էր, ինչն էլ հնարավորություն էր տալիս այդ տուփերը ջինսի գրապանում պահել այնպես, որ առանց դրանք հանելու հնարավոր լիներ ձեռքի մեկ ճկուն շարժումով դուրս հանել ծխախոտը : Այդ ժամանակ Marlboro-ն իր տուփերի համար հայտնագործեց flip-top-ը (բացովի-փակովի վերնամասը) : Դրանից հետո այդ բրենդի երկրպագուները արդեն ստիպված էին ի ցույց դնել իրենց Marlboro-ն :

Աղբյուր

Ուղարկել «Pepsi-ի և Marlboro-ի մարքեթինգային հետաքրքիր որոշումներից"» Digg-ին Ուղարկել «Pepsi-ի և Marlboro-ի մարքեթինգային հետաքրքիր որոշումներից"» del.icio.us-ին Ուղարկել «Pepsi-ի և Marlboro-ի մարքեթինգային հետաքրքիր որոշումներից"» StumbleUpon-ին Ուղարկել «Pepsi-ի և Marlboro-ի մարքեթինգային հետաքրքիր որոշումներից"» Google-ին

Թարմացել է 20.05.2013, 19:19 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Jarre-ի ավատար
    Մերսի, հետաքրքիր տեղեկության համար։