Նայել RSS հոսքը

Cyber

Google ընկերության պատմությունը

Գնահատել այս գրառումը

Google-ը հիմնադրվել է 1996 թվականի մարտ ամսին` Սթենֆորդի ասպիրանտներ Լարրի Փեյջի և Սերգեյ Բրինի կողմից : Նրանց առաջադրանքն էր համալսարանի թվային գրադարանում անհրաժեշտ ինֆորմացիայի որոնումը : Նրանք սկսել են իրենց համագործակցությունը BackRub գիտական նախագծի շրջանակներում, որը վերլուծում էր այսպես կոչված հետադարձ հղումները, այսինքն ինտերնետում տվյալ կայք բերող հղումները : Փեյջը ցանկանում էր իմանալ թե ինչ վեբ-էջեր են բերում դեպի տրված էջ, դիտարկելով այդպիսի էջերի քանակն ու տեսակը դրանցում եղած ինֆորմացիայի արժեքավորության տեսանկյունից : 1996 թվականի մարտին որոնող ծրագիրը սկսեց ինդեքսավորել համացանցում եղած էջերը : Հավաքված տվյալները էջի արժեքավորության չափի վերածելու համար Բրինն ու Փեյջը մշակեցին PageRank անունով ալգորիթմը, որն արագորեն լավ հեղինակություն ձեռք բերեց : 1997 թվի սեպտեմբերի 15-ին գրանցվեց google.com դոմենը, որը փոխարինեց google.stanford.edu-ին :
1998 թվի առաջին կեսին Լարրին ու Սերգեյը շարունակում էին համակարգի կատարելագործումը : Հսկայական տվյալների բազա հավաքելու նպատակով նրանք գնեցին մեկ տերաբայթ ընդհանուր տարողությամբ կոշտ սկավառակներ և հանրակացարանում` Լարրիի սենյակում, սկսեցին կառուցել Google-ի տվյալների առաջին պահեստը :
Ներդրումներից ընդհանուր հավաքելով մեկ միլլիոն դոլլար, 1998 թվի սեպտեմբերի 4-ին (Մենլո-Պարկ, Կալիֆորնիա նահանգ) Google-ը պաշտոնապես գրանցվեց որպես ընկերություն : Ընկերության կողմից գործի վերցված առաջին աշխատակիցը եղավ Կրեյգ Սիլվերստոունը, որն ապագայում կստանձնի Google-ի տեխնոլոգիաների տնօրենի պաշտոնը :
Դեռ բետա տարբերակում Google-ն օրական վերլուծում էր համարյա 10,000 հարցում : Մամուլը սկսեց ակտիվորեն գովաբանել Google-ի աշխատանքը : 1998 թվի դեկտեմբերին PC ամսագիրը ներկայացրեց Google-ը որպես 100 լավագույն կայքերից և որոնողական համակարգերից մեկը :
1999 թվի մարտ ամսին ընկերությունը տեղափոխվեց Palo-Alto քաղաքում գտնվող University Avenue : Արագորեն աճելուց հետո ընկերությունը շենքերի համալիր է վարձակալում Mountain View-ում , այդ ժամանակ Google-ն արդեն օրը վերլուծում էր շուրջ 500,000 հարցում :
2000 թվին Google-ը սկսեց ուղարկվող հարցման հետ առընչվող տեսքստային գովազդի ցուցադրումը : Այդ ժամանակ գովազդի գները մեկ քլիքի համար սկսվում էին 5 ցենտից : 2000 թվի վերջում Google-ն արդեն մեկ օրվա ընթացքում մշակում էր ավելի քան 100,000,000 հարցում :
2001 թվի հուլիսին ավելացավ համացանցում նկարների որոնման հնարավորությունը, իսկ դեկտեմբերին արդեն պատրաստ էր նկարների ընդլայնված որոնման բետա տարբերակը :
2002 թվի սեպտեմբերին տեղի ունեցավ Google News ծառայության մեկնարկը, որը հնարավորություն էր տալիս տեղեկացված լինել նորությունների առաջատար 4000 աղբյուրներից :
2003 թվի դեկտեմբերին մեկնարկեց Google Print-ի (հետագայում Google Books) բետա տարբերակը, որը գրքերում ինֆորմացիայի որոնման հնարավորություն էր տրամադրում :
2004 թվի նոյեմբերին Google-ի ինդեքսում արդեն տեղավորվել է 8 միլլիարդ վեբ-էջ :
2005 թվի ապրիլ ամսին Google Maps ծառայությունում ավելացավ արբանյակից դիտելու հնարավորություն :
2006 թվի հոկտեմբերին Google-ը հայտարարեց, որ 1,65 միլլիարդ դոլլարով գնում է YouTube վիդեոհոսթինգային կայքը :
2007-ի նոյեմբերին հայտնվում է Android-ը, իսկ նույն տարվա դեկտեմբեր ամսին Եղիսաբեթ Երկրորդը YouTube-ում բացում է TheRoyalChannel ալիքը, դառնալով առաջին թագուհին որն օգտվել է ինտերնետում վիդեոյի հնարավորությունից :
2008 թվի սեպտեմբերի 2-ին պաշտոնապես հայտարարվեց Google Chrome դիտարկիչի պատրաստ լինելու մասին :
2009 թվի մայիսին Mountain View-ում գտնվող կենտրոնի տարածքը խոտերից ու թփերից մաքրելու և հրդեհների վտանգի նվազեցման համար ընկերությունը մի քանի այծ է վերցնում մոտակա գյուղատնտեսական հիմնարկից, որոնք էլ մաքրում են տարածքը առանց ածխաթթու գազի արտանետման :
2010 թվի դեկտեմբերին Chrome-ից օգտվողների թիվը գերազանցում է 120 միլլիոնը (անցած տարվա 40 միլլիոնի փոխարեն) :
2011 թվի հունիսին համացանց բերվեց Google+ սոցիալական ցանցը, որը թույլ է տալիս ինտերնետում շփվել նույն հաճույքով ինչպես որ իրականությունում :
2012 թվի ապրիլին սկսվեց Google Glass-ի թեստավորումը :
Այսպես մինչ օրս էլ շարունակվում է ընկերության զարգացումը, որի նպատակն է մնում աշխարհի ամբողջ ինֆորմացիայի հասանելիության ապահովումը :

Աղբյուր

Ուղարկել «Google ընկերության պատմությունը"» Digg-ին Ուղարկել «Google ընկերության պատմությունը"» del.icio.us-ին Ուղարկել «Google ընկերության պատմությունը"» StumbleUpon-ին Ուղարկել «Google ընկերության պատմությունը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն