Նայել RSS հոսքը

Remix-Hayko

Առեղծվածայինի ականատեսները

Գնահատել այս գրառումը
Մեջբերում Remix-Hayko-ի խոսքերից Նայել գրառումը
Մեջբերում Մինա-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ հետ պատահել է այդ արտասովոր ասվածը:Երբեք համարձակություն չեմ ունեցել գրել այդ մասին:Հաստատ գիտեմ,որ երազ չէր,որովհետև երազումս էլ եմ տեսել մի անգամ ու հասկանում եմ տարբերությունը:Մի քսան տարի առաջ էր:ՈՒթ հարկանի շենքի ութերորդ հարկում էի,շատ չմանրանամ,հիվանդանոցի պես տեղ պատկերացրեք երկար միջանցքներով:Ինձանից մինչև երրորդ հարկ էդ լուռ ու մեծ տարածության մեջ մարդ չկար(մի հինգ դատարկ հարկ ,էլի),գնացել էին արձակուրդ ու մնացել էի մենակ:Թարսի պես սարսափի թեմայով ֆիլմ էի նայել քնելուց առաջ,բայց ֆիլմից չէր ,որ վախենում էի:Վերջը պառկած ինքս ինձ համոզում եմ,որ ամեն ինչ կարգին է,ու ձեռքիս տակ ձեռք եմ զգում:Առանց կատակի,լրիվ լուրջ եմ գրում:Ձեռքս էդ ինչ որ բանի ազդրով շոշափելով բարձրացնում եմ մինչև գոտկատեղը ու սարսափից սառած,հա հենց սառած սթափվում եմ :Սենյակում միայն ես եմ խոր լռության մեջ ու ոչ մի շշուկ ու շրշյուն,քայլերի ձայն կամ կենդանության նշույլ շուրջ բոլորս:Ամբողջ գիշեր պատուհանի գոգին անցկացրեցի մինչև լուսաբաց:Երկար տարիներ եմ ինքս ինձ համոզել,որ եսիմ ինձ թվացել էր,երևի քնահարամ էի,կամ կինոյի ազդեցության տակ,բայց դե ու՞մ եմ խաբում:Ես էլ հո երեկվա պես հիշում եմ էդ մազոտ մարմնի քրտնածի սառնությունը:
Շատ հետաքրքիր դեպք է և բնավ կասկածելի չէ այդ միայնության մեջ այլ աշխարհից մեկի ներկայությունը զգալը:
Հարգարժան և շատ սիրելի ակումբցիներ խնդրում եմ, եթե ունեք նման պատմություններ գրեք հնարավորինս մանրամասն և ուղարկեք այս էլ.-փոստ հասցեյին: [email protected]
Օրինակներ կարող եմ տեղադրել այստեղ.
https://docs.google.com/file/d/0By1J...it?usp=sharing
https://docs.google.com/file/d/0By1J...it?usp=sharing Կարդացեք և ծանոթացեք այնպիսի դեպքերի, որը նաև Ձեզ հետ է կատարվել

Մենք պատրաստվում ենք նաև նկարահանել դոկումենտալ ֆիլմ Հայաստանի առեղձվածային դեպքերի ականատեսների մասին, շուտով կբացվի facebook-յան էջ և ինտերնետային կայք, որտեղ մասնագետներն և ականատեսները հնարավարություն կունենան շփվել միմյանց հետ:

Ուղարկել «Առեղծվածայինի ականատեսները"» Digg-ին Ուղարկել «Առեղծվածայինի ականատեսները"» del.icio.us-ին Ուղարկել «Առեղծվածայինի ականատեսները"» StumbleUpon-ին Ուղարկել «Առեղծվածայինի ականատեսները"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն