Նայել RSS հոսքը

Cyber

10 սովորություններ հաջողության դեմ

Գնահատել այս գրառումը

Դուք ուզու՞մ եք հաջողակ լինել, այդ դեպքում իմացեք 10 սովորությունների մասին, որոնք պետք է ձեր կյանքից դուրս հանվեն :
1. Շուտափույթ վարկածների հիման վրա ենթադրություններ անել : Հաճախ մեզ կարող է թվալ, որ արդեն գիտենք թե ինչը ոնց տեղի կունենա և սկսում ենք գործել ըստ մեր սխալ պատկերացումների : Մի մոռացեք, որ ճանապարհն անցնելիս չեք կարող այն տեսնել իր ամբողջ երկարությամբ, քանի դեռ առաջ եք գնում կամաց-կամաց հայտնվում են նոր գիտելիքներ և հնարավորություններ :
2. Մի խորացրեք անհաջողության զգացումը : Փոքր անհաջողությունների վրա կենտրոնանալով կարող եք դրանց հասցնել ավելի մեծ չափերի, քան դրանք իրականում կան :
3. Կարծրատիպերի և պիտակների ստեղծման սովորությունը : Պետք չէ փորձել ամեն ինչ սահմանափակել որոշ շրջանակներով, քանի որ իրականում կյանքն ավելի ճկուն երևույթ է :
4. «Ամեն ինչ կամ ոչինչ» հասկացության մասին : Մարդիկ որոշ դեպքերում ձգտում են կատարելության, որը չի կարող լինել, օրինակ չկա կատարեալ աշխատանք, ընկերներ, հարաբերություններ … Միայն կարող է լինել մեծ նվիրվածություն և մշտապես ամեն ինչ կատարելագործելու ցանկություն :
5. Հաճախ մարդիկ փորձում են որոշակի օրինաչափություն տեսնել իրենց հաջողությունների և ձախողումների շարքում, բայց դրանք ոչ մի օրինաչափություն չեն կազմում : Ամեն հաջողություն և ձախողում ունի իր պատճառները :
6. Սրտին մոտիկ ընդունելու սովորությունը : Պետք չէ մտահոգվել հեռուստացույցով ցուցադրվող վատ նորությունների պատճառով, ձեր հարևանի, կամ գործընկերոջ հետ պատահած դեպքի պատճառով, այսինքն մտահոգվել բնական է, որ կարելի է, բայց չի կարելի մտահոգության մեջ մնալ :
7. Վստահություն ձեր վրա հասած էմոցիաների նկատմամբ : Ձեր զգացումները ցույց են տալիս, թե ինչպիսին եք տեսնում աշխարհը տվյալ պահին, բայց չեն ցույց տալիս թե ինչպիսին է աշխահը դեպի լավ ուղին տանող իրականությունում :
8. Սեփական անձի նկատմաբմ խղճահարությունը : Դա ամենավատ զգացումն է, երբ մարդն ինքն իրեն խղճում է, այդ ժամանակ նա դառնում է իր ամենամեծ թշնամուց էլ ավելի վատ մեկը : Ինք իրեն խղճալու տեղը մարդ կարող է լավացնել, կատարելագործել և զարգացնել ամեն ինչ :
9. Պետք չէ միշ գործել ըստ օրենքների, որոնք ինքներդ եք դրել ձեր առաջ, փակելով ձեր ճանապարհը : Փորձեք իրավիճակին նայել այլ տեսանկյուններից ևս :
10. Անցյալը մի բերեք ներկա, շատ ավելի լավ է թողնել այն անցյալում, այդտեղ է անցյալի տեղն իրականում : Անցածում տեղի ունեցած անհաջողությունները մի պահեք ձեր սրտում, քանի որ հիմա այնտեղ ներկայի համար է տեղ պետք :

http://biz-blog.info/

Ուղարկել «10 սովորություններ հաջողության դեմ"» Digg-ին Ուղարկել «10 սովորություններ հաջողության դեմ"» del.icio.us-ին Ուղարկել «10 սովորություններ հաջողության դեմ"» StumbleUpon-ին Ուղարկել «10 սովորություններ հաջողության դեմ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն