Նայել RSS հոսքը

Cyber

Բիզնեսն ինտերնետում

Գնահատել այս գրառումը
Գոյություն ունեն ինտերնետով գումար աշխատելու բազմաթիվ մեթոդներ` իրական և ոչ այնքան : Կան բազմաթիվ խաբեբաներ, որոնք ձեզանից գումար կպոկեն կազինոների և այլ մոլախաղերի միջոցով, կառաջարկեն անդամակցել տարբեր «բուրգերի», շատ ցածր վարձատրվող առաջադրանքներ կտան ձեզ և այդ ամենը կազդի ձեր գրպանի և ժամանակի վրա, իսկ ամենավատը որ հնարավոր է ստանաք այդ անօգուտ զբաղմունքներից դա հիասթափությունն է :
Ինտերնետով եկամուտ ունենալու բոլոր իրական միջոցները կարելի է բաժանել 4 տեսակի :

1) Ֆրիլանս` աշխատանքի կատարում, կամ ծառայությունների մատուցում ինտերնետով
2) Գործընկերական ծրագրեր
3) Գովազդ
4) Վաճառք

Ֆրիլանսի միջոցով եկամուտ ունենալ կարող եք, եթե հնարավորություն ունենաք գործատուին ներկայացնել ձեր աշխատանքը (ծառայությունը) ինտերնետի միջոցով : Այդպես կարող են գումար աշխատել հիմնականում դիզայներները, ծրագրավորողները, քոփիրայթերները …
Գոյություն ունեն հատուկ կայքեր, որոնք կազմակերպում են ֆրիլանսերների կապը գործատուների հետ, այդ կայքերում վարպետ ֆրիլանսերներն աշխատում են բավականին նորմալ գումարներ : Այդպիսի աշխատանքի վատ կողմը հիմնականում դրա հաստատուն լինելու անկանխատեսելի տատանումներն են և առաջխախացման անհրաժեշտությունը :

Գործընկերական ծրագրերի օգնությամբ գումար վաստակելն իրենից ներկայացնում է մեկ այլ ընկերության կողմից մատուցվող արտադրանքի, կամ ծառայությունների գովազդի կազմակերպումը : Օրինակ` հոսթինգ տրամադրող ընկերություն օգտվողներ եք բերում և ստանում 15%-25% ընդհանուր շահույթից :

Գովազդի միջոցով գումար վաստակել կարելի է ձեր ինֆորմացիոն րեսուրսում տեղադրելով այլոց գովազդը : Հիմա շատ տարածված է համատեքստային գովազդը, որի կազմակերպմամբ են զբաղված այնպիսի ընկերություններ ինչպիսիք են Գուգլը,Յանդեքսը,Մայքրոսոֆթը … Տեղադրելով այդպիսի գովազդ ձեր կայքում, կստանաք որոշակի եկամուտ ամեն քլիքի համար : Նորմալ եկամուտ ունենալու համար մտածում եմ օրը գոնե 5000 այցելու է պետք ունենալ :

Վաճառքով ինտերնետում գումար աշխատել ասելով մարդիկ սովորաբար պատկերացնում են գրքերի, ուսուցողական տեսանյութերի վաճառքը, բայց ասեմ որ համացանցով վաճառքն իրականում այդքանով չի սահմանափակվում, գոյություն ունեն բազմաթիվ այլ ապրանքներ և հնարավորություններ :

Մենք էլ ետ չմնալով նոր ժամանակներից հրավիում ենք համագործակցության բոլոր անձանց ովքեր գիտեն համակարգչից և ինտերնետից օգտվել, և ցանկանցում են ունենալ իրենց սեփական ինտերնետ բիզնեսը :
Ցանկացողները կարող են մասնակցել մրցույթին այստեղ :

http://biz-blog.info/

Ուղարկել «Բիզնեսն ինտերնետում"» Digg-ին Ուղարկել «Բիզնեսն ինտերնետում"» del.icio.us-ին Ուղարկել «Բիզնեսն ինտերնետում"» StumbleUpon-ին Ուղարկել «Բիզնեսն ինտերնետում"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն