Microsoft-ի պատմությունը
Այսօր Microsoft Corporation-ը համակարգիչների, բջջային հեռախոսների, PDA-ների (գրպանի համակարգիչներ) և այլ հաշվողական տեխնիկայի ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողներից է, իսկ ընկերության առավել հայտնի արտադրանքներից են Windows ՕՀ-ը և Microsoft Office ծրագրերի փաթեթը : Սակայն մի ժամանակ ընկերության կազմում էին դեռ ընդամենը երեք հոգի :
Իսկ ամեն ինչ սկսվեց փոքրիկ խորամանկությունից : 1975 թվի մարտին “Popular Electronics”-ի ամսագրում նոր Altair 8800 համակարգչի մասին կարդալուց հետո դպրոցական ընկերներ Փոլ Ալենն (Paul Allen) ու Բիլ Գեյթսը (Bill Gates) առաջարկեցին Micro Instrumentation and Telemetry Systems (MITS) ընկերությանը , որը զբաղվում էր այդ համակարգիչների արտադրությամբ, օգտվել Basic ծրագրավորման լեզվի կատարելագործված տեսակից, որը իրականում գոյություն չուներ : MITS-ին հետաքրքրեց երիտասարդ ծրագրավորողների առաջարկը : Երեք շաբաթ հետո պետք է տեղի ունենար ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպումը, բայց այդ ժամանակը բավականացրեց, որպեսզի ստեղծվի Basic լաեզվի նոր` կատարելագործված տարբերակը և կնքվի MITS-ի հետ պայմանագիրը` Altair համակարգիչների ծրագրային ապահովման կազմում Basic-ի նոր տարբերակի օգտագործման մասին :
Այդ տարի Բիլ Գեյթսն առաջարկում է ստեղծել ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ընկերություն և այն անվանում է Micro-Soft (հետո Microsoft) : Չնայած աշխատակիցների ջանքերի, սկզբում ընկերությունն ուներ որոշակի դժվարություններ արտադրանքի առաջխախացման գործում : Հիմնարկը չուներ բավարար ռեսուրսներ, որ վարձեր վաճառքի մենեջերի, և սկզբում այդ հարցերով զբաղվում էր Բիլ Գեյթսի մայրը :
Microsoft-ը շատ մեծ հաջողության հասավ DOS օպերացիոն համակարգի թողարկմամբ, որն ընկերությունը 1981 թվին գնել և կատարելագործել էր (MS-DOS) IBM-ի համար : Ընդ որում Microsoft-ը IBM-ին համոզեց վաճառել համակարգիչներ` նախապես տեղադրված MS-DOS-ով, և որոշակի տոկոս վճարել Բիլ Գեյթսին ու նրա գործընկերներին : Համակարգչային շուկան գնալով աճում էր, հայտնվում էին նոր ընկերություններ, որոնց համար Microsoft-ը DOS-ի հիմքով օպերացիոն համակարգեր էր պատրաստում : DOS-ը Microsoft-ին դարձրեց հիմանկան խաղացողի օպերացիոն համակարգերի շուկայում : Բացի դրանից ընկերությունը չէր մոռանում այլ ապրանքների առաջխախացման մասին, մասնավորապես այդ ժամանակ ստեղծված համակարգչային մկնիկների :
1981 թվին Microsoft-ը կորպորացիա է դառնում, որի կառավարումն իրականացնում են Բիլ Գեյթսն ու Փոլ Ալենը : Այդ նույն տարի IBM-ը ներկայացնում է իր 16 բիթանոց MS-DOS 1.0 օպերացիոն համակարգով PC-ն : Բացի այդ, համակարգչի ծրագրային ապահովման կազմում մտնում են Microsoft-ի այլ կատարելագործումներ` BASIC, COBOL, Pascal և այլն :
1985 թվին ընկերությունը թողարկում է իր ամենահայտնի արտադրանքի` Microsoft Windows-ի, առաջին տարբերակը, որը հիմնականում իրենից գրաֆիկական կեղև էր ներկայացնում MS-DOS-ի համար : 1989 թվին շուկա է բերվում օֆիսային ծրագրերի ամենահաջողված փաթեթը` Microsoft Office-ը : Այդ պահից Microsoft Office-ը երկար տարիներ կթու կով է լինում ընկերության համար :
Նշանավոր տարի էր ընկերության համար 1990 թիվը, երբ ընկերությունը թողարկեց Windows 3.0 օպերացիոն համակարգը : Այդ օպերացիոն համակարգի ավելի քան 100.000 պատճեն է վաճառվել առաջին երկու շաբաթվա ընթացքում :
1993 թվին Microsoft Windows-ի գրանցված օգտվողների քնակը կազմում է 25 միլիոն մարդ : Այդպիսով, Windows-ը դառնում է աշխարհի ամենահանրահայտ, գրաֆիկական միջերեսով օպերացիոն համակարգը : Նաև Microsoft-ը թողարկում է Windows NT-ն` օպերացիոն համակարգերի շարք է, որը նախագծված է աշխատակայանների և սերվերների համար :
Հաջորդ տարիներին մշակվել և շուկա են ներկայացվել Windows ՕՀ-ի այլ տարբերակնր :
1995 թիվ : Microsoft-ը շուկա է բերում Windows 95-ը : Հաջորդ տարբերակներում Windows 95-ում տեղադրված էր Internet Explorer դիտարկիչը :
1998 թիվ : թողարկվում է Windows 98-ը : Այդ տարի Բիլ Գեյթսը հեռանում է Microsoft-ի նախգահի պաշտոնից, այնուամենայինվ մնալով տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում :
2000 թիվ : Microsoft-ը վաճառքի է հանում Windows 2000-ն ու Windows ME-ը, վերջինը գնորդների կողմից այդքան էլ չի ընդունվում` մշտական խափանումների և տեղադրման հետ խնդիրների պատճառով :
2001 թիվ : Այդ տարին դրաձավ Windows XP-ի և Office XP-ի ծննդյան տարին, որոնք դարձան ընկերության ամենահայտնի արտադրանքները :
2007 թիվ : Microsoft-ը շուկա է բերում Windows Vista-ն, որը դառնում է ընկերության ամենամեծ ձախողումը :
2009 թիվ : Լույս է տեսնում Windows 7-ը, որը հարմար է ոչ միայն համակարգիչների և նոթբուքերի, այլև նեթբուքերի օգտագործման համար :
2012 թիվ. Շուկա է հանվում Windows 8-ը, այն հանդիսանում է իր նախորդի կատարելագործված տեսակը, զարգացված միջերեսով, անվտանգության ավելի բարձր մակարդակով և ավելի մեծ աշխատանքային արագությամբ : Հարկ է նշել, որ ընկերությունը զբաղվում է նաև սերվերային ծրագրերի մշակումով, ինտերնետ ծառայությունների մատուցմամբ (հիմնականում որոնողական համակարգեր) և ստեղծում է ծրագրային ապահովում բջջային հեռախոսների համար :
Microsoft-ը շարունակում է զարգանալ միանգամից մի քանի ուղղություններով : Բացի օպերացիոն համակարգերի ստեղծումից, ընկերությունը ակտիվորեն զարգանում է խաղերի, հեռախեսների և համակարգիչների շուկայում : Xbox-ը նույնպես Microsoft-ի գործն է, հիմա դրանով խաղում են ավելի քան 9 միլիոն մարդ : Ակտիվորեն զարգացվում են Tablet PC պլանշետային համակարգիչները, որոնք պետք է փոխարինեն բարոյապես մաշված նոթբուքերին : Microsoft-ը հետազոտում է բջջային կապի եղանակները, նախագծում նոր սմարթֆոններ, նաև մշակում է կենդանի տան գաղափարը, որտեղ բոլոր սարքերը միավորված կլինեն են մեկ ցանցում : Ընկերությանը մեծ և լուսավոր ապագա է սպասվում, որտեղ նույնիսկ խնձորի վրա կարելի կլինի տեսնել Microsoft-ի նշանը :
http://biz-blog.info/