Նայել RSS հոսքը

Cyber

Անվճարի գինը

Գնահատել այս գրառումը
Անուն.	timthumb.jpg
Դիտումներ.	270
Չափս.	3.4 KB

Բոլորն էլ սիրում են «ձրի»-ն , բայց երբեմն անվճարի հետևից գնալով հնարավոր է ընկնել սեփական ժլատության թակարդը : Կա գինը , որը մենք ոչ մի դեպքում նույնիսկ չենք էլ համեմատի մնացած գների հետ : Գիտակցման թուլացման միջոցով , դա երբեմն մեզ ստիպում է շատ տարօրինակ քայլերի գնալ : Այդ գինը կոչվում է «անվճար» :

Պատկերացրեք , որ ձեզ «Amazon»-ից առաջարկել են երկու տեսակի նվեր քարտ , իսկ հիմա փորձեք արագ ընտրել դրանցից մեկը

- Դուք ստանում եք 10 դոլլարանոց քարտ ` ԱՆՎՃԱՐ
- Դուք ստանում եք 20 դոլլարանոց քարտ , բայց վճարում եք 7 դոլլար

Շամպանյերի ու Արիելիյի կողմից անցկացված այս փորձի բոլոր մասնակիցները ընտրել էին առաջին տարբերակը , բայց եթե մի անգամ էլ մտածեին , ապա հավանաբար կհասկանային , որ պետք էր ընտրել առաջին տարբերակը :
Այդ դեպքում դուք անվճար ստանում եք 13 դոլլարանոց քարտ , բայց նախադասությունն այնպես է կազմված , որ դա չի երեվում առաջին հայացքից : Այդ «անվճար» բառը ստիպում է սխալ ուղղությամբ մտածել :

Ահա այլ երկու տարբերակ , ո՞րը կընտրեք այս անգամ :

- Դուք ստանում եք 10 դոլլարանոց նվեր քարտ , բայց վճարում եք 1 դոլլար
- Դուք ստանում եք 20 դոլլարանոց նվեր քարտ , բայց վճարում եք 8 դոլլար

Եթե դուք մտածել եք թեստն անցնող մարդկան 64%-ի նման , ապա ընտրած կլինեք 20 դոլլարանոց քարտը : Տեսեք , առաջին և երկրորդ փորձի տարբերությունը կազմեց ընդամենը 1 դոլլար : 10 դոլլարանոց քարտի գինը 0-ից դարձավ 1 դոլլար , իս 20 դոլլարանոց քարտինը ` 7-ից 8 դոլլար : Երկրորդ դեպքում մարդկանց գիտակցության վրա չեր ազդել մեզ քաջ հայտնի «կախարդական» բառը , այդ պատճառով մեծ մասը հասկացել է , որ ճիշտ կլինի վերցնել 20 դոլլարանոց քարտը :

Այդ «անվճար» բառն այնպիսի «կախարդական» ուժ ունի , որ մեծամասնությանը ստիպում է ընդունել ակնհայտ սխալ որոշումներ : Շամպանյերն ու Արիելին գտնում են , որ այդպիսի սխալ որոշումներն ունեն երկու պատճառ , և որ երկուսն էլ հիմնված են էմոցիաների վրա : «Ձրի»-ն միանգամից առաջացնում է տրամադրության բարձրացում և դրա հետ մեկտեղ խոստանում է թաքնված վտանգի բացակայություն ` քանի որ մենք ոչինչ չենք վճարում , ապա կորցնելու բան էլ չունենք : Այդպիսով , շատ դժվար է մերժել «անվճար»-ով առաջարկները :

Երրորդ թեստում գիտնականները 243 մասնակիցներին առաջարկել էին պարզել , թե որ դեպքում նրանք ավելի երջանիկ կլինեն , եթե նրանց տային

- Շոկոլադապատ կոնֆետ «Hershey» անվճար
- Շոկոլադապատ կոնֆետ «Hershey» 1 ցենտի դիմաց
- Շոկոլադապատ կոնֆետ «Lindt» (ավելի որակով է) 13 ցենտի դիմաց
- Շոկոլադապատ կոնֆետ «Lindt» 14 ցենտի դիմաց

Հարցման արդյունքների համաձայն , ովքեր որ ստացել են կոնֆետն «անվճար» , ավելի երջանիկ էին , քան նրանք , ովքեր դրա համար վճարել էին 1 ցենտ , իսկ 13 ցենտ վճարողները այդքան էլ երջանիկ չէին , 14 ցենտ վճարողների համեմատ :

Իհարկե այս հետազոտությունների արդյունքները նորություն չէին , մարկետոլոգների համար , որոնք մի քանի տասնամյակ է ինչ իրենց գործում օգտագործում են «անվճար» բառը : Եթե վաճառքի ոլորտում ցանկացած նախադասությանն ավելացվի «անվճար» բառը , ապա նախադասության գրավիչ լինելը կմեծանա մի քանի անգամ , նույնիսկ այն դեպքում , որ գնորդը ոչինչ էլ անվճար չի ստանում :

Գնիր մեկն ու ևս մեկն ստացիր ԱՆՎՃԱՐ : Իրականում դուք որևէ բան անվճար չեք ստանում , դուք ուղղակի վճարում եք դրա գնի կեսը : Այո կես գինը վճարելը վատ չէ , բայց դա և անվճարը լրիվ տարբեր բաներ են :
Փորձեք ազատվել «անվճար» խաբուսիկ բառի ազդեցությունից , և մի գուցե այդ ժամանակ դուք չեկ կատարի ձեզ համար ոչ պետքական գնումներ :

http://biz-blog.info/

Ուղարկել «Անվճարի գինը"» Digg-ին Ուղարկել «Անվճարի գինը"» del.icio.us-ին Ուղարկել «Անվճարի գինը"» StumbleUpon-ին Ուղարկել «Անվճարի գինը"» Google-ին

Թարմացել է 04.03.2013, 15:13 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն