Նայել RSS հոսքը

Cyber

Մի բաժակ ջուրը

Գնահատել այս գրառումը
Սեղմեք նկարի վրա՝ մեծ տարբերակը տեսնելու համար

Անուն.	glass.jpg
Դիտումներ.	8
Չափս.	3.7 KB
ID.	55360
Պրոֆեսորը սեղանից վերցրեց մի ջրով լի բաժակ և այն ձեռքի վրա պահելով հարցրեց իր ուսանողներին
- Ինչ եք մտածում, ո՞րքան է կշռում այս բաժակը :
Լսարանում սկսեցին ոգևորված շշնջալ :
- Մոտավորապես 200 գրամ , ոչ երևի 300 , իսկ մի գուցե 500 – լսվեցին պատասխաններ :
- Ես հաստատ չեմ կարող ասել , մինչև չկշռեմ այն : Բայց դա հիմա պետք չէ : Հարցս այսպիսին է : Ի՞նչ տեղի կունենա, եթե ես մի քանի րոպե այսպես պահեմ բաժակը :
- Ոչ մի բան :
- Իրոք ոչինչ չի պատահի : – պատասխանեց պրոֆեսորը – Իսկ ի՞նչ կլինի եթե ես այն երկու ժամ պահեմ ձեռքումս :
- Ձեր ձեռքը կցավի :
- Ի՞սկ եթե մեկ օր :
- Ձեր ձեռքը կանշարժանա , դուք կունենաք մկանային խանգարումներ ու անդամալուծություն : Հնարավոր է, որ ստիպված լինեք գնալ հիվանդանոց – ասաց ուսանողներից մեկը :
- Բայց բաժակի կշիռը կփո՞խվի, եթե ես այն ամբողջ օրը պահեմ ձեռքիս վրա :
- Ոչ – Շփոթված պատասխանեցին ուսանողները :
- Բա հիմա ի՞նչ անեմ :
- Ուղղակի բաժակը սեղանին դրեք : – ոգևորված ասաց ուսանողներից մեկը :
- Այո – ուրախ պատասխանեց պրոֆեսորը – Նույնը ձև է նաև կյանքի դժվարությունների հարցում : Մի խնդրի մասին մի քանի րոպե մտածելուց , այն կմոտենա քեզ , կմտածես մի քանի ժամ , և այն կուլ կտա քեզ , իսկ եթե անդաթար ամբողջ օրը մտածես, ապա այն քեզ լուրջ կվնասի : Կարելի է խնդրի մասին երկար պտածել, բայց որպես կանոն դա ոչինչ չի փոխում : Խնդիրը լուծել կօգնի միայն գործողությունը , կամ գործնականում լուծիր այն , կամ էլ մի կողմ դիր : Իմաստ չկա սրտից կախել ծանր քարեր , որոնք քեզ ոչնչացնում են :

http://biz-blog.info/

Ուղարկել «Մի բաժակ ջուրը"» Digg-ին Ուղարկել «Մի բաժակ ջուրը"» del.icio.us-ին Ուղարկել «Մի բաժակ ջուրը"» StumbleUpon-ին Ուղարկել «Մի բաժակ ջուրը"» Google-ին

Թարմացել է 01.03.2013, 16:01 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. ISpy-ի ավատար
    Շատ Հետաքրքիր էր
  2. Cyber-ի ավատար
    Ուրախ եմ, որ ձեր դուրը գալիս է