Նայել RSS հոսքը

Արևանուռ

Երկու տերև

Գնահատել այս գրառումը
Քամին գոհ էր ինքն իրենից, նրա ոգևորությունը տերևաթափ էր արել Բարդուն։
Սակայն այս ի˚նչ շրշյուններ են: Ա՜խ, ծառաբնի խոռոչում երկու տերև կան՝ Դեղնակարմիրն ու Դեղնականաչը։ Նրանք ահավոր դողում են վախից. շփոթված են մոտիկ գտնվելուց ու ասես հայացքով ներողություն են խնդրում միմյանցից։
- Բացվածքին մի՛ մոտենա, քամին կտեսնի քեզ,- շշնջաց Դեղնակարմիրը ...
- Ճիշտ ես,- թույլ ժպտաց Դեղնականաչը.
Քամին մի անգամ էլ պտտվեց բարդու բոլորը։ Նրա շնչից Դեղնականաչն ավելի խորացավ խոռոչում.
- Ի՜նչ գեղեցի՜կ ես,- պրկվեց տեղում Դեղնակարմիրը ...
- Օգնե՛ք ինձ,- շիկնեց Դեղնականաչը, - էլ տեղ չկա ...
- Թույլ տուր,- գրկեց նրան Դեղնակարմիրը ...
Դեղնականաչն ամոթխած փակեց աչքերը։ Հաճելի էր, տաք։ Նա ակամայից փարվեց Դեղնակարմիրի կրծքին ... երկուսն էլ զգացին մեկմեկու ջերմություն , շունչ, արտաշունչ: Հաջորդ շունչն մոտեցրեց նրանց շուրթերը ...
Օդի միալար տնքոցի ներքո ինքնամոռաց համբուրվում էին Դեղնակարմիրն ու Դեղնականաչը... երանության ցավը խառնել էր նրանց գույները ու մոռացությունը տանում էր դեպի անմնացորդ խոնջանք ...
Քամին տարուբեր էր անում բարդու կատարը , բարդին բվվում էր աննոտա մի երգ, որ խլացնի տերևների տվայտանքները ...
Դեղնականաչը դուրս եկավ թմբիրից, բացեց աչքերը:
Դեղնակարմիրն այլևս բոսորի գույն ուներ: Նրա հմայված հայացքում Դեղնականաչը տեսավ իր արտացոլանքը՝ որ շառագույն էր :
Քամին վաղուց հեռացել էր

Ուղարկել «Երկու տերև"» Digg-ին Ուղարկել «Երկու տերև"» del.icio.us-ին Ուղարկել «Երկու տերև"» StumbleUpon-ին Ուղարկել «Երկու տերև"» Google-ին

Թարմացել է 16.05.2014, 15:22 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Յակուձա-ի ավատար
    սիրունննն.....)
  2. Արևանուռ-ի ավատար
    Մեջբերում Յակուձա-ի խոսքերից
    սիրունննն.....)
    շնորհակալ եմ