Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

...մի խո՜ր լռություն

Գնահատել այս գրառումը
...մի խո՜ր լռություն

Տագնապում եմ հուշերից,
Իմ խոհերում թափառում,
Ա~խ,անցյալի խավարից,
Սի'րտ իմ,ու ՞մ ես դու կանչում,
Երբ չի հուզում քեզ անգամ
Ճիչը մեռնող կարապի,
Երբ չի լսվում բա'ռն անգամ
Բաղձալի սպասումի:
Համբերանքից,հոգսերից
Մնաց մի խո՜ր լռություն,
Բայց ինչու՞ ես դու նորից,
Սի'րտ,անցյալից ինձ կանչում:

...կուզեմ երգել մոռացման
Քո հին երգը,սի'րտ իմ,սի'րտ:...
կուզեմ լիներ լոկ հեքիաթ
Թե' անցյալն իմ,թե' ներկան:

Նելլի Ռումել©

Ուղարկել «...մի խո՜ր լռություն"» Digg-ին Ուղարկել «...մի խո՜ր լռություն"» del.icio.us-ին Ուղարկել «...մի խո՜ր լռություն"» StumbleUpon-ին Ուղարկել «...մի խո՜ր լռություն"» Google-ին

Մեկնաբանություն